Կենտրոնը չի բացվի, մինչև այդ հարցը չլուծվի. Հրանտ Մաթեւոսյանի ժառանգները վրդովված են

Երեկ (փետրվարի 12-ին) հայ մեծ գրող Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան օրն էր: Վարպետը կդառնար 83 տարեկան: 

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը, սակայն, որի շինարարական աշխատանքները սկսվել էին 2015 թվականին եւ պետք է ավարտվեին 2-2.5 տարում, դեռ պատրաստ չէ: Ավելին, Երեւանի ներկայիս գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հեղինակած նախագիծը, որը պետք է եռահարկ լիներ, երկհարկ է ստացվել:

Պետությունը Մաթևոսյանական կենտրոն ստեղծելու համար Երեւանի «Պլանի գլուխ» կոչվող հատվածում, Աբովյան պուրակում, անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով 400 քմ հողատարածք է տրամադրել։ Կենտրոնի շինարարությունն իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի վերահսկողությամբ եւ «Հորիզոն 95» ՍՊԸ-ի միջոցով:

Եռահարկ նախագծված, բայց չիրականացված ծրագիրը վրդովեցրել է Մաթևոսյանի ժառանգներին, մասնավորապես որդուն՝ Դավիթ Մաթևոսյանին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ շենքի հիմքը ֆունկցիոնալ է միայն արտաքին գործունեության իմաստով, բայց ապահովված պահեստային տարածք չունի, չունի նաև գույքի նորմալ պահպանման տեղ:

«Հիմա մի ամբողջ հարկի բացակայությունն է՛լ ավելի է խնդիրը բարդացնում, դրա համար կտրականապես դեմ ենք որևէ գործողություն իրականացնելուն, կենտրոն-թանգարանը չի բացվի, մինչև այդ հարցը չլուծվի»,- հայտարարեց Հրանտ Մաթևոսյանի որդին: Դավիթ Մաթևոսյանի խոսքով՝ Կենտրոն-թանգարանի համար նախատեսված ընդհանուր բյուջեն մոտավորապես 900.000 դոլարին համարժեք գումար է, իսկ մեկ հարկի շինարարությունը 70.000 դոլարին համարժեք:

Վերջինս վստահ է, որ եթե ցանկություն ունենային երրորդ հարկ կառուցելու, ապա բյուջեի մեջ հանգիստ կտեղավորվեին: Նախնական էսքիզային բոլոր փաստաթղթերում, որպես մշակութային կենտրոն-թանգարան, շենքն ունեցել է ներկայացված մրցութային պահանջների բոլոր չափորոշիչները. դրանք են՝ կացարան արվեստանոց եւ ժամանակավոր ցուցադրության սրահի պահանջ:

Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ այս երկու չափորոշիչները նախագծում նախապես եղել են, ապա ֆինանսական կողմի հաստատման ժամանակ Քաղաքաշինական կոմիտեի ձեռքով հանվել են նախագծից: Վերջինս նշեց, որ շենքի կառուցապատման գործում կարող է իրականացնել զուտ հանրային հասարակական հսկողություն:

Քաղաքաշինության պետական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, եւ մոտ 2 ամսից Կոմիտեն այն կհանձնի՝ ավարտելով իր պարտականությունները: Ինչ վերաբերում է 3-րդ հարկին եւ նախագծված, բայց  չիրականացված ծրագրերին, մեզ հայտնեցին, որ առաջիկայում Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հանդիպում է ծրագրում Հ. Մաթևոսյանի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի հետ, որի ընթացքում կհստակեցվեն այդ հարցերը:

«Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինարարությունը սկսվել է 2015 թվականին, տևել մոտ ութ ամիս, ապա 2016-ին շինարարական աշխատանքները 6 ամիս կանգ են առել եւ կրկին վերսկսել: Շինարարության աշխղեկ Արթուր Աբգարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այս փուլում շենքի աշխատանքների վրա 45 հոգի է աշխատում, եւ դեռ պարզ չէ, թե երբ կավարտեն:

«Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարան»-ի շինարարական աշխատանքների ընթացքը

Աշխղեկը մեզ հերթով ցույց տվեց կենտրոնի սրահները, կատարված եւ կատարվող աշխատանքները: Առաջին հարկում լինելու է ցուցասրահ, երկրորդում օֆիսային տարածքներ եւ թատրոն, որի բեմն արդեն պատրաստ է: Բոլոր հարկերում արդեն կա վերելակ՝ նախատեսված՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար, յուրաքանչյուր սրահում երկուական սանհանգույց, դահլիճի ձախ անկյունում՝ բար եւ այլն:

Շենքի գլխամասում փորագրված է լինելու «Հրանտ Մաթևոսյանի անվան թանգարան մշակութային կենտրոն»: Հաջորդ շաբաթվանից կսկսեն այդ աշխատանքները: Արդեն փորագրվել են գրողի որոշ գործերի անվանումներ:

Արթուր Աբգարյանն ասաց, որ սկզբում երրորդ հարկում էր սրճարան նախատեսված, հետո հրաժարվեցին այդ մտքից: Այժմ ճարտարապետներն աշխատում են այլ ուղղությամբ, երրորդ հարկ չի լինելու, հնարավոր է գմբեթանման ինչ-որ բան լինի եւ կիսահարկ բարձրանա վերև, բայց դա էլ դեռ հստակ որոշված չէ:

«Ճարտարապետի նախագծով բավականին սիրուն բան էր ստացվում, բայց պատահում է, որ ճարտարապետը կարող է մի բանը նպատակահարմար տեսնել, իսկ պատվիրատուն՝ ոչ: Սկզբնականում սրճարան էր նախատեսված, բայց գալիս ասում էին՝ ո՞նց կլինի հա՛մ թանգարան, հա՛մ սրճարան»,- ասում էր նա՝ օրինակ բերելով Եվրոպական շատ երկրների կենտրոններ, երբ նման կառույցին միշտ գումար է պետք լինում, իսկ սրճարանը ֆինանսաբեր կլիներ:

Կենտրոն-թանգարանի երրորդ կիսակառույց հարկը

«Լուվրում, եթե գումար ունես, հարսանիք էլ կարող ես այնտեղ պատվիրել, նորմալ են վերաբերում, իսկ մեզ մոտ չգիտես ինչու՝ ոչ»,- ասում էր Արթուր Աբգարյանը:

Ինչևէ, ըստ Դավիթ Մաթևոսյանի՝ ներկայիս կառուցված եւ Քաղաքաշինության կոմիտեի կարծիքով ավարտված շենքի տեսքը, բացարձակապես չի բավարարում շենքի լիարժեք կենսագործունեությանը:

«Շենքը օրենքով փետրվարի վերջ պիտի պատրաստ լինի, իսկ որպես մշակութային կենտրոն-թանգարան ֆունկցիոնալ առումով չի կարող պատրաստ լինել»,- ասում է Դավիթ Մաթևոսյանը: Վստահեցնելով, որ կահավորման եւ այլ խնդիրները կարող են ավելի երկար տևել, քան բուն շինարարական գործընթացը:

Միջավայրը, որում թանգարանն է, համահունչ եւ լիարժեք գործողություն կկարողանա իրականացնել, երբ պատրաստ լինի այդ միջավայրը. «Այն չորացող այգի կոչվածը, որն առկա է շենքի հարևանությամբ, մեր հայեցակարգով պիտի ներառվի Լոռվա բնության մոդելավորմամբ, դա էլ պատրաստ չէ, հսկայական նախագծման եւ իրականացման աշխատանքներ են պահանջվում»,- ասում է Դավիթ Մաթևոսյանը:

Նա նշում է, որ մինչ այդ փորձելու է լուծել երրորդ հարկի խնդիրը, նպատակն է, որ անպայման լինի: «Առաջին երկու հարկերում որոշ բաներ թերի են, իսկ շինարարությունն այնտեղ արդեն ավարտվել է, այլևս ոչինչ չենք կարող անել, գոնե երրորդ հարկը կառուցվի որպես հարկ, ոչ որպես գմբեթ»,- ասում է Մաթևոսյանի որդին:                                                                                                                                                        Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում:

Տպել
5973 դիտում

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին