«Տարոն Ավիա» ավիաընկերությունը հեռացավ Գյումրիից եւ Երեւանից

08/02/2018 schedule10:46

2017-ի ապրիլի 25-ին Գյումրիից առաջին չվերթն իրականացրած «Տարոն Ավիա» ավիաընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը: Պատճառների մասին ընկերության պատասխանատու Տարոն Պապիկյանը խոսել այս պահին չի ցանկանում, նշում է, սակայն, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին էր այս մասին ակնարկել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ասել, որ ավիաընկերության սեփականատերը դեռ իր անելիքը չգիտի:

« Տարոն Ավիա» ավիաընկերության պատասխանատուն armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ հավանաբար մարտ ամսից կվերսկսեն թռիչքները: Հստակ բան, սակայն այս պահին ասել չի կարող:  

Վերջին թռիչքը «Տարոն Ավիա» ավիաընկերությունը Գյումրիից Մոսկվա իրականացրել է դեկտեմբերի 31-ին: Տարոն Պապիկյանը նաեւ նշում է, որ ավիաընկերության երկրորդ ինքնաթիռով անցած տարվա նոյեմբերից թռիչքներ է իրականացրել նաեւ Երեւանից: Ուղղությունը՝ Երեւան-Մոսկվա: Երեւան-Մոսկվան իրականացվել է  Գյումրուց կատարված թռիչքներին զուգահեռ: Վերջին թռիչքը Երեւանից Արամ Խաչատրյան ինքնաթիռով «Տարոն Ավիա» իրականացրել է նոյեմբերի 14-ին: Առաջիկայում ոչ Գյումրիից, ոչ Երեւանից թռիչքներ չեն լինի:

Ի դեպ, « Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատերն Արաբական Միացյալ Էմիրություններից էր Գյումրի եկել, եւ 2017-ի ապրիլին մտադիր էր նաեւ ամբողջ բիզնեսը տեղափոխել հայրենիք:  

Տպել
1984 դիտում

Վարչապետն ու նախագահը տիկնանց հետ միասին ճաշել են Էլթոն Ջոնի հետ. ավարտին՝ լուսանկար

Տեսախցիկով օդապարիկը հեռակառավարվող խաղալիք է, որը կարելի է գնել խանութներում. ԱԱԾ

Էլթոն Ջոնն ու նախագահը մասնակցել են առողջական խնդիրներով երեխաների միջոցառմանը (լուսանկար)

Երեւանում բախվել են միանգամից 5 մեքենաներ, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀԿ-ի էլիտան այս տարի անտեսել է Սոգյութլուի հերոսամարտի 100-ամյա տարեդարձը

Վերեւի հարկից ջրալցվել է Երևանի Քաջազնունու փողոցի անձնագրային բաժանմունքը

Թուրքիան էլեկտրամագնիսական հրանոթներ արտադրող սակավաթիվ երկրներից է

Հայոց եկեղեցին եւ հոգեւորականը պետք է լինի հայրենյաց պաշտպանների կողքին. Գարեգին Բ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նոր ֆլեշմոբի շրջանակներում օնլայն հեքիաթ է կարդում

Թուրքիայից Հայաստան է անցել տեսախցիկներով սարքավորված օդապարիկ, ընկել Նոր Ամասիա գյուղում

Էլթոն Ջոնը այսօր Երեւանում մասնակցելու է Starkey ընկերության բարեգործական միջոցառմանը

Հույս ունեմ կարմիր լույսի տակ չկանգնող պաշտոնյաների մոտ ընդամենը թյուրըմբռնում է. վարչապետ

Ունեցանք հեղափոխություն՝ հայկական ձեւով. Ա. Սարգսյանը հանդիպել է վիրահայոց համայնքի հետ

Փակ է Գյումրի-Երեւան ճանապարհը. պահանջը՝ վերադարձնել «Շիրակ» ֆուտբոլային թիմի 12 միավորը

Երեւանում կրակոցներ են հնչել, այնուհետ դանակահարված 3 երիտասարդ հայտնվել է հիվանդանոցում

«UWC Դիլիջան» միջազգային դպրոցը կարող է լինել ոգեշնչանքի, լավատեսության կենտրոն. Փաշինյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայից ժամանած ուխտավորների

Լոռու մարզի դատախազները բացատրական աշխատանք են տանում դպրոցներում, անչափահասների շրջանում

Վթարվել են Տաշիրի ոստիկանության ծառայողները. ջոկի հրամանատարը մահացել է, 3 վիրավոր կա

Զորամասի ննջարանում հայտնաբերվել է կապիտանի դին՝ կրծքավանդակի շրջանում ստացած վիրավորումով