Չմշակվող հողերը կվերցնեն գյուղացիների ձեռքից. վարչապետի հանձնարարականները

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը մինչեւ օրակարգային հարցերին անդրադառնալը մի շարք հանձնարարականներ տվեց կառավարության անդամներին: Առաջին հանձնարարականը վերաբերվում էր գյուղատնտեսական նշանակության ոռոգելի այն հողատարածքներին, որոնք չեն օգտագործվում: Վարչապետի խոսքով, առկա են գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողատարածքներ, որոնց օգտագործման մակարդակը չափազանց ցածր է: Միայն Արարատի մարզում կա 24 հազար հեկտար նմանատիպ հողատարածք, որոնք պատկանում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

Կարեն Կարապետյանը նկատեց, որ ոռոգելի հողատարածքները չօգտագործելու համար օրենսդրությամբ նախատեսված չեն նորմեր, որով հնարավոր կլիներ պատասխանատվության մեխանիզմ կիրառել, ընդհուպ մինչեւ սեփականության իրավունքի դադարեցում: Վարչապետը տարածքային կառավարման եւ զարգացման ու գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց, որպեսզի 1 ամսում կառավարության աշխատակազմ ներկայացնեն գյուղատնտեսական նշանակության ոռոգելի հողամասերի օգտագործման խթանման վերաբերյալ առաջարկություններ, հստակ անդրադառնալով իրավունքների դադարեցման ընթացակարգը հստակեցնելուն:

Հաջորդ հանձնարարականը վերաբերվում էր պետական այն գույքերին, որոնք չեն օգտագործվում: Վարչապետի խոսքով, պետգույքի վարչության կողմից արձանագրվել են մի շարք անշարժ գույքեր, որոնք չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ արդյունավետ եւ մասնակի, բայց սպասարկման եւ պահպանման ծախսերն իրականացվում են բյուջեի միջոցներով: «Նման տեսակի գույքերը հարկավոր է օգտագործման տրամադրել, նույնիսկ անհատույց կամ նախաձեռնել դրանց օտարման գործընթացը»,- ասաց Կարեն Կարապետյանն ու հանձնարարեց գույքագրել նման անշարժ գույքերը եւ ցանկը ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվեց ամփոփել տեղեկատվությունը եւ նման գույքերը ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատեղեր ստեղծելու նպատակով օտարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:

Վարչապետի երրորդ հանձնարարականը վերաբերվում էր տեղական ինքնակառավարման մարմինների խորհրդանիշներին: Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակույթի նախարարին 2 ամսում գիտական, հասարակական սեկտորի հետ համատեղ ուսումնասիրել եւ ներկայացնել մարզերի եւ քաղաքների խորհրդանիշների եւ ձեւաթղթերի ընդհանուր պահանջների սահմանման եւ համայնքների կողմից իրացման վերաբերյալ առաջարկություններ:

Տպել
7009 դիտում

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գրիգորյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին

Ժամը 11-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը. ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Ինչպես է Կերչի սարսափելի ողբերգության հեղինակը կրակում, ապա գործի գցում պայթուցիկ սարքը (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Ամմանի կառավարիչ Օմար Էլ Լոուզիի հետ

Պաշտպանի աշխատակազմն իրականացնում է Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների անկախ դիտարկում

Երեւանն ապրում է նոր ժամանակների շնչով, միշտ զարմացնում է իր դասական գեղեցկությամբ ու կոլորիտով. Արա Բաբլոյան

Շնորհավոր տոնդ, Երևան, սիրում եմ քեզ. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը

Շահումյան հրապարակից մեկնարկող հեծանվավազքին ներկա կգտնվի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը

Պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը համահայկական օրակարգի շուրջ. հանդիպում Լիբանանի հայ համայնքի հետ

Երևան ժամանած պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Երեւանն այսօր տոնում է 2800-ամյա հոբելյանը

Հայաստանի 49 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. 4 համայնքում քաղաքապետ կընտրեն

Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից