Փակ նիստը, դա չի նշանակում գաղտնի. Գալուստ Սահակյանը՝ կառավարության դռնփակ նիստերի մասին

ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ կառավարության նիստերը դռնփակ են լինելու, ասաց.

«Կառավարությունում հարցեր են քննարկվում, որտեղ բոլոր մասնակիցները պետք է կարողանան իրենց տեսակետները հայտնել: Եթե 3-րդ, 4-րդ անձեր են լինում, մարդիկ սկսում են չխոսալ: Այսինքն՝ քննարկում չի լինում: Փակ նիստը հետեւյալն է՝ գալիս են, մասնակցում նիստին, իսկ նիստերը փակ լինել չի կարող, որովհետեւ այնտեղ որոշումներ է կայացվում: Երբ նիստերին մասնակցում են, նախարարներն իրենց կարծիքները կարող են լրագրողներին եւ հասարակությանն ասել: Փակը, դա գաղտնի չի նշանակում, որ փակված է եւ որեւէ մարդ պետք է չիմանա: Ես դա ճիշտ որոշում եմ համարում»,- ասաց նա:

Հարցին, թե՝ սա որքանո՞վ է ժողովրդավար, Սահակյանն ասաց.

«Մենք պետք է կարողանանք մտածել մեր պետականության մասին: Մենք դեռեւս բազում խնդիրներ ունենք: Ժողովրդավարությունը շատ լավ բան է, գնալու ենք դրա հետեւից, բայց մենք այն երկիրն ենք, որն անվտանգության պահպանման կարիք ունի: Կառավարության փակ նիստը կապել ժողովրդավարության հետ չի կարելի, որովհետեւ դա կառավարության նիստ է, այնտեղ պետք է կարողանան որոշել: Մեկը գտնում է, որ սա ճիշտ որոշում է, մյուսը գտնում է, որ սխալ որոշում է»,- նշեց Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
2827 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն