2017 թվականին ծխելու համար տուգանվել է 118 անձ. ընդհանուր գումարը՝  մոտ 600 հազար դրամ

ՀՀ առողջապահության նախարարության մշակած «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենքի նախագիծը տեւական ժամանակ է` դուրս չի գալիս հանրային քննարկումների օրակարգից:

Նախագծով, ինչպես հայտնի է, ծխելու համար սահմանվում են աստղաբաշխական տուգանքներ, ընդհուպ մինչեւ 250 հազար դրամ: Բայց մինչեւ նոր օրենքը կընդունվի կամ էլ կմերժվի, Հայաստանում դեռեւս ոչ ոք չի չեղարկել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքը, որն ընդունվել է 2004 թվականին: Եվ հարց է առաջանում՝ որքանով է այն գործել: Գործեց ու հասկանալի դարձավ, որ խստացնելու կարի՞ք կա:

Այժմ գործող փաստաթղթի 11-րդ հոդվածը վերաբերում է ծխախոտի օգտագործման սահմանափակումներին: Ըստ այդմ, ծխելն արգելվում է, օրինակ՝

1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական եւ այլ հաստատություններում,

2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում եւ մինչեւ 18 տարեկանների համար նախատեսված հանգստի եւ ժամանցի վայրերում,

3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում եւ առողջապահական այլ կազմակերպություններում,

4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի,

5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների,

6) քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաեւ օդակայանները, ավտոբուսի եւ գնացքի կայարանները։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարները համապատասխան միջոցներ են ձեռնարկում բաց եւ (կամ) փակ տարածքներում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու ուղղությամբ եւ ապահովում են դրա մասին հայտարարությունը։

3. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցներ ձեռնարկել աշխատանքային ժամերին (ներառյալ՝ հանգստի եւ ճաշի համար նախատեսված ընդմիջումները) փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ծխողները չխանգարեն չծխողներին՝ հաշվի առնելով վերջիններիս նախապատվությունը: ... 

4. Ռեստորաններում, սրճարաններում եւ հանրային սննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ։

Մեջբերված օրենքի 12-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվությանը: Դրանում ասվում է. «1. Սույն օրենքով նախատեսված դրույթները խախտող յուրաքանչյուր իրավաբանական եւ ֆիզիկական անձ ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: 2. Սույն օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմինները»։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից խնդրել ենք տեղեկություններ տրամադրել, թե օրինակ նախորդ հինգ տարիներից յուրաքանչյուրի ընթացքում ծխելու համար որքան տուգանք է նշանակվել, քանի անձի նկատմամբ եւ որքան է եղել տուգանքներից ստացված ընդհանուր գումարը:

ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալները վերաբերում են ոչ թե նախորդ հինգ տարիներին, այլ միայն 2017 թվականին:

Պատասխան գրության մեջ նախ հղում է արվում կառավարության 2008 թվականի համապատասխան՝ 292-Ն որոշմանը, որով սահմանված կարգի համաձայն, վարչական իրավախախտում կատարած այն անձանց քարտերը, ովքեր վարչական պատասխանատվության են ենթարկվել ՀՀ ոստիկանության կողմից քննվող իրավախախտումների համար (բացառությամբ ճանապարհային երթեւեկության բնագավառի վարչական իրավախախտումների), ոստիկանությունում ներկայացվում են հաշվառման:

Բայց կարգի մեկ այլ կետի համաձայն, հաշվառման քարտը տեղային եւ կենտրոնացված հաշվառման քարտադարաններում պահվում է վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վերջին որոշումն ընդունելու օրվանից հաշված` մեկ տարվա ընթացքում, որից հետո այն ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այդ հիմնավորմամբ, ոստիկանությունը տուգանքների մասին ներկայացրել է միայն 2017 թվականին վերաբերող տվյալներ: Դրանք վերաբերում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի երկու հոդվածներով կիրառված տույժերին՝ 135.1 հոդված («Հասարակական՝ օդային, ջրային, էլեկտրական եւ երկաթուղային տրանսպորտում ծխելը») եւ 173.2 հոդված («Ծխելն արգելող կանոնները խախտելը»)։

135.1-րդ հոդվածով նախորդ տարվա ընթացքում տուգանվել է 11 քաղաքացի՝ 5 հազարական դրամով: Տուգանքի ընդհանուր գումարը կազմել է 55 հազար դրամ:

173.2-րդ հոդվածով տուգանվել է 107 քաղաքացի: Տուգանքի չափը դարձյալ կազմել է 5 հազար դրամ, իսկ ընդհանուր գումարը 535 հազար դրամ է:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարում:

Տպել
3242 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել