Պարապ վախտի խաղալիք. կոալիցիոն բռունցք՝ ԱԺ-ի գլխին

08/02/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 9-ի համարում

Երեկ ԱԺ գարնանային նստաշրջանի երկրորդ օրվա նիստը  սկսվեց քվորումի բացակայությամբ: Սակայն, քվորումի բացակայությամբ նիստ գումարելը այս խորհրդարանի լավագույն ավանդույթն է: Լավագույն այս ավանդույթից բացի, գարնանային նստաշրջանի մեկնարկը նշանավորվեց մեկ նորամուծությամբ. կոալիցիայի անդամ ՀՀԿ եւ ՀՅԴ պատգամավորները երեկ խիստ հետեւողական էին նախագծերի քննարկումներին չմասնակցելու իրենց վճռականության մեջ, ինչի արդյունքում ԱԺ երեկվա աշխատանքը կարող էր սպառվել 1-2 ժամում: ԱԺ նիստերը մի կերպ ձգելու եւ աշխատանքի իմիտացիա ստեղծելու ողջ բեռը դրված էր ՕԵԿ պատգամավորների վրա: Նիստերի դահլիճում աշխատանքային ողջ օրվա ընթացքում հիմնականում հենց նրանք էին, որ ԿԲ նախագահին ուղղում էին թեմային առնչվող եւ չառնչվող մի քանի տասնյակ հարցեր։

Իսկ նույն այդ ժամին խորհրդարանական մնացած ուժերն ԱԺ միջանցքում դատողություններ էին անում՝ այս խորհրդարանը լուծարելու քաղաքական անհրաժեշտության մասին: Ու եթե մինչեւ վերջերս կոալիցիայի անդամ կուսակցությունները գործում էին միասնական մշակված խաղի կանոնների շրջանակում, որի մեջ մտնում էր կոալիցիոն խորհրդարանի եւ կոալիցիոն կառավարության միասնականության ֆիկցիայի պահպանումը, երեկ արդեն ՀՀԿ ու ՀՅԴ խորհրդարանական լիդերները, անտեսելով կոալիցիոն միասնական շահը, քննադատում էին ԱԺ-ում ստեղծված «պրավալային» իրավիճակը՝ դրա հիմնական պատասխանատուն համարելով ԱԺ ղեկավարությանը։

Ավելին, հանրապետական պատգամավորները հրապարակավ մեղադրում էին ԱԺ նախագահին՝ Քուվեյթ կատարած այցի համար, նշելով, որ երկրի երկրորդ դեմքի համար նստաշրջանի բացումը շատ ավելի կարեւոր պետք է լիներ, քան Քուվեյթ գնալը, որն ընդամենը համալրելու է նրա անկապ այցերի շարքը։ ՕԵԿ-ի կոալիցիոն գործընկերները երեկ, սակայն, չբավարարվեցին միայն հռետորական քննադատությամբ ու առաջարկեցին ԱԺ-ում ստեղծված անաշխատանքային իրավիճակը քննարկել կոալիցիայի խորհրդի նիստում՝ անելով համապատասխան եզրահանգումներ։ «Բնականաբար, ԱԺ-ում ստեղծված այս իրավիճակի համար մեղքի իրենց բաժինն ունեն բոլոր խումբ-խմբակցությունները:

Սակայն, համաձայն մեր երկրի Սահմանադրության, խորհրդարանի բնականոն աշխատանքն ապահովելու գործառույթը դրված է ԱԺ նախագահի վրա, եւ ես կարծում եմ, որ անհրաժեշտություն կա թե՛ ԱԺ-ում ստեղծված իրավիճակը, թե՛ այդ իրավիճակի համար պատասխանատուների հարցը քննարկել կոալիցիայի խորհրդի նիստում եւ անել համապատասխան հետեւություններ։ Իսկ ԱԺ-ում առկա իրավիճակն իսկապես անմխիթար է»,- ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Հնարավո՞ր է, որ կոալիցիայի խորհրդի նիստում որոշվի Արթուր Բաղդասարյանին առաջարկել՝ դնել իր վստահության հարցը, քանզի մեր Սահմանադրությամբ ԱԺ նախագահին ետ կանչելու դրույթ չկա։ Եւ չնայած Գ.Սահակյանը կարծում է, որ եթե հավաքվի 44 պատգամավորի ստորագրություն, ապա կարելի է ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու հարցը դնել քվեարկության, բայց այս պահին նման քայլի անհրաժեշտություն հանրապետականը չի տեսնում։ Իհարկե, Գ.Սահակյանը նաեւ ճշտում է, որ ինքն ընդհանրապես որեւէ բան չի էլ բացառում։

Գարնանային նստաշրջանի մեկնարկից եւ խորհրդարանի բնականոն գործունեության պատասխանատու ԱԺ ղեկավարությունից գոհ չեն նաեւ դաշնակները։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը համամիտ է իր հանրապետական գործընկեր Գ.Սահակյանի կարծիքին, որ երկրի օրենսդիր մարմինը կազմալուծման պրոբլեմի առաջ կարող է կանգնել. «Իրապես մենք չենք կարող գոհունակություն հայտնել մեկնարկած նստաշրջանի առաջին փուլից, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ առաջին իսկ նիստում, լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Եւ ես համաձայն եմ իմ գործընկեր հանրապետականների հետ, որ ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է քննարկել կոալիցիայի նիստում եւ մշակել որոշակի մեխանիզմներ՝ հետագա աշխատանքները նորմալ կազմակերպելու համար»։

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահին անվստահություն հայտնելու հնարավոր տարբերակին, ապա ՀՅԴ խմբակցության ղեկավարը գերադասում է եթե-ներով չառաջնորդվել։ Ու եթե ԱԺ աշխատանքի «պրավալի» համար ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն անթաքույց մեղադրում են ԱԺ ղեկավարությանն ու մատնացույց անում ՀՀ Սահմանադրությունը, համաձայն որի՝ ԱԺ աշխատանքի բնականոն գործունեության ապահովումը ԱԺ նախագահի գործն է, ապա «Ժողպատգամավոր» խումբն ու ՄԱԿ խմբակցությունը երկրի օրենսդիր մարմնի անգործության մեղավոր ճանաչում են ոչ միայն ՕԵԿ-ին՝ իր նախագահով, այլեւ ողջ կոալիցիային: «ԱԺ-ում ձեւավորվել է մեծամասնություն, որն էլ ձեւավորել է իր կառավարությունն, ու ահա այդ մեծամասնությունն էլ պատասխանատու է խորհրդարանի գործունեության համար։

Կոալիցիան ինքն է պարտավոր քննարկել ստեղծված իրավիճակն ու անել համապատասխան եզրակացություն։ Վերցրել են պատասխանատվություն՝ պարտավոր են կրել այդ պատասխանատվությունը։ Եթե չեն կարող, թող հանդես գան համատեղ հայտարարությամբ՝ որ իրենց ուժերից վեր է այդ պատասխանատվությունն իրացնելը, ու այդ ժամանակ մենք մեր խոսքը կասենք»,- ասում է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը։ «Ժողպատգամավորի» դիրքորոշմանը միանշանակ համամիտ է ՄԱԿ խմբակցությունը: «Կոալիցիան պատասխանատվություն է վերցրել, ուրեմն՝ թող բարի լինի այն իրացնել։ Չեն կարող, թող գնան՝ որոշեն, թե ինչ պետք է անեն։ Մենք մեր գործն անում ենք, ու նրանց ֆունկցիաները մեզ վրա վերցնելու որեւէ ցանկություն չունենք»,-ասում Է ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը։

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, որի ներկայացուցիչներն ասում են, թե վստահ գիտեն՝ ում է ձեռնտու ԱԺ աշխատանքները տապալելն ու ԱԺ նախագահին «պադնոշկա» տալը, կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հարկ է համարում հիշեցնել, որ որեւէ Սահմանադրությամբ ԱԺ նախագահը այլ խմբակցությունների պատգամավորներին ԱԺ բերելու եւ նրանց օրենսդիր աշխատանքով զբաղվել պարտադրելու իրավասություն չունի։ Իսկ եթե կոալիցիոն իրենց գործընկերներին դուր չի եկել ԱԺ նախագահի Քուվեյթ կատարած այցը, ապա ՕԵԿ-ից տեղեկացնում են, որ այդ դեպքում չարժե տարբեր ամբիոններից խոսել խորհրդարանական դիվանագիտության կարեւորության մասին։  Ինչեւէ, օրենսդիր մարմնի աշխատանքը տապալելու ու ԱԺ նախագահին «քցելու» ծրագիրը կարծես անթաքույց է։

Քաղաքական որոշ վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱԺ-ում սկսված կազմալուծման պրոցեսը քաղաքական նոր իրավիճակ ստեղծելու ծրագրի սկիզբն է։ Իսկ այդ ծրագրի ֆինալը, ըստ նրանց, ԱԺ-ի լուծարումն է: Որովհետեւ քիչ հավանական է, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեությունը կոալիցիայի խորհրդի նիստում հատուկ քննարկման առարկա դարձնելու ծրագիրն ընդամենը ներկոալիցիոն «ռազբորկայի» արդյունք լինի: Իհարկե,  վերլուծաբանների մի խումբ էլ պնդում է, որ ամսի 14-ին Երեւան  վերադարձող վարչապետն ու Արթուր Բաղդասարյանը թույլ չեն տա, որ ԱԺ-ի հարցը հասնի կոալիցիայի խորհրդի նիստին, քանզի հատկապես այդ երկու գործիչներին է, որ ձեռք չի տալիս ԱԺ-ի լուծարումը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1707 դիտում

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին