Քաղաքապետարանի ծախսերը հիմնավորված են, չունեմ այլ պատասխան ձեզ․ Կամո Արեյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին պատասխանեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը։

Հարցին, թե քաղաքապետարանը չի՞ մտածում կատարած ճոխ ծախսերի մասին, որը անընդհատ հայտնվում է մամուլի եւ հասարակության քննադատության թիրախում, Արեյանը պատասխանեց. «Նորից, նորից, նորից, շատ համով թեմա ունեք, ամեն տարի իմ այստեղ գալուց անցնում եք այդ հարցերին։ Ի սեր Աստծո, հայտարարվել է, ավագանու նիստում բյուջեն հրապարակային քննարկվել է։ Ընթացել են բյուջեի քննարկման ամբողջ ընթացակարգերը, բոլորն էլ իրազեկված են եղել այդ ծախսերից, այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են՝ համահունչ քաղաքապետարանի ծախսերին»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նորմա՞լ է 10 միլիոնի կորպորատիվ ծախսը, այն դեպքում, երբ երկրում աղքատության այսքան մեծ ցուցանիշ կա, Արեյանը ասաց, որ չգիտի, թե ով է գնահատել այդ չափերը, չգիտի, թե որտեղից հայտնվեցին այդ թվերը: «Նորից ու նորից ուզում եմ սպառել այս հարցը եւ չեմ պատասխանի ոչ մի հարցի, որովհետեւ այդ ծախսերը հիմնավորված են, չունեմ այլ պատասխան ձեզ»,- ասաց Արեյանը։

Արամ Մանուկյանի արձանի վերաբերյալ Կամո Արեյանը ասաց, որ արձանի կառուցման համար քաղաքապետի կարգադրությամբ ձեւավորվել է մրցութային մասնագիտական հանձնաժողով, որի կազմում եղել են ոչ միայն արվեստագետներ, ճարտարապետներ, այլ նաեւ այլ գործիչներ։ Հանձնաժողովն անցկացրել է մրցույթը, որի արդյունքում ընտրվել է Դավիթ Մինասյանի տարբերակը։ 

ՀԺ-ի դիտարկմանը, թե ասում են, որ արձանը բարուրված է, Արեյանն արձագանքեց. «Դուք գնացեք, նայեք, տեսեք՝ բարուրված է, պարուրված է, ինձ մի հարցրեք, դուք էլ եք տեսնում»։

Տպել
949 դիտում

Զարգացման ֆրանսիական գործակալության հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում նախատեսվող համատեղ ծրագրերը

Երեւանում տեղի ունեցած վթարի արդյունքում մոտոցիկլետի վարորդը հոսպիտալացվել է

Վաղինակը սեփական սղոցով հատել էր 57 ծառ, ձիով տեղափոխել «Հախոյի գոմեր»-ի տարածքի իր տնակ. վնասի չափը պարզվում է

ՊՆ պատվիրակությունը Չինաստանում է. կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Էրդողանն առաջինն է 500 ամենաազդեցիկ մուսուլման առաջնորդների ցանկում

Արա Աբրահամյանի՝ Հյուսիսային պողոտայում հողատարածք ձեռք բերելու որոշումը չեղյալ է արվել

Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված

Տնտեսվարողները դժգոհ են ՊԵԿ-ի կողմից իրականացվող վարչարարությունից. նամակ ՊԵԿ նախագահին

Լոռու 3 գյուղերում գյուղապետեր ընտրվեցին անկուսակցական թեկնածուները

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի դեսպանին՝ Սենտ-Էտյենի քաղաքապետի՝ Արցախ այցելելու պատճառով

ԱԺ-ում խորը ճգնաժամ է, կրկին տապալվեց կարեւոր ընտրությունը. 10 օրվա ընթացքում կրկին կառաջադրե՞ն Վահե Գրիգորյանին

Առաջիկա ամիսներին ներդրումային համաժողովներ կկազմակերպվեն ՀՀ բոլոր մարզերում. Սուրեն Պապիկյան

«Նագլով չեն տալըմ մեր փողը». Գյումրի-Երեւան ճանապարհը պայմանով է բացվել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

Նախագահն առաջարկել է «Horasis»-ի գալիք հանդիպումներից մեկն անցկացնել Հայաստանում

Բարձր եմ գնահատում բոլոր նախաձեռնությունները, որ եղել են Ճապոնիայի կողմից. ԱԻ նախարարը՝ Ճապոնիայի դեսպանին

N42 դպրոցի փոխտնօրենը խոստանում է նստացույց ու հացադուլ նախաձեռնել, եթե ԿԳՆ-ից աջակցություն չլինի

Լենա Նազարյանը պարզաբանում է, թե ինչու պետք է առաջադրել վարչապետի թեկնածու և չընտրել նրան

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է Մոսկվա

Վանաձորցի տղամարդը սեփական տանը տարբեր ապրանքանիշի հարյուրավոր օղիներ է կեղծել, վաճառել (տեսանյութ)