Կասկածելի ծագմամբ 14 ընկերություն փոխհատուցում կտա 33-րդ թաղամասի բնակիչներին

Կառավարության նիստի օրակարգում վերջին պահին որոշման մի նախագիծ հայտնվեց, որը դասակարգված էր չզեկուցվող հարցերի շարքում եւ աննկատ ընդունվեց: Որոշումը 33-րդ թաղամասի (առավել հայտնի Ֆիրդուսի թաղամաս անունով) հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերին համարժեք փոխհատուցում տալու գործընթացն արագացնելու է վերաբերվում: Կառավարությունն այսօր լիազորեց Երեւանի քաղաքապետին, որպեսզի գերակա շահ ճանաչված գույքի եւ դրա նոր սեփականատերերի հետ պայմանագրեր կնքի:

Երբ 2008 թվականին հանրային գերակա շահ ճանաչվեց Ֆիրդուսի թաղամասը, դրա ձեռքբերողը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն էր, որից հետո նոր սեփականատերերի ցանկն ընդլայնվեց  եւ նոր ընկերություններ հայտնվեցին սեփականատերերի ցանկում:

Կառավարության որոշման նախագծում ասված է. «Ընկերությունները Երևանի քաղաքապետին հասցեագրված իրենց 14.12.2017թ. դիմումով հայտնել են, որ հաշվի առնելով տարածքում մեծածավալ ինքնակամ շինությունների առկայությունը, ինչպես նաև գույքային միավորների նկատմամբ հավակնություններ ունեցող անձանց շրջանակի և իրավական կարգավիճակի անորոշությունը ընկերությունները չեն կարողացել մինչև 31.12.2017թ. տարածքում առկա գույքային միավորների սեփականատերերի և գույքային իրավունքներ ունեցողների մի մասի հետ կնքել օտարման պայմանագրեր»:

Ամեն բան գեղեցիկ շարադրված է կառավարության որոշման մեջ մինչեւ այն պահը, երբ ծանոթանում են այն ընկերություններին, որոնք հանդիսանալու են հանրային գերակա շահ ճանաչված տարածքների սեփականատերերը: Ներկայացնենք ընկերությունների ցանկը՝ «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ, «Վան Քոնսթրաքշն», «Էրզրում Քոնսթրաքշն», «Բիթլիս Քոնսթրաքշն», «Ադանա Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն», «Դիարբեքիր Քոնսթրաքշն», «Ակն Քոնսթրաքշն», «Մանազկերտ Քոնսթրաքշն», «Սասուն Քոնսթրաքշն», «Զեյթուն Քոնսթրաքշն», «Բաբերդ Քոնսթրաքշն», «Կարս Քոնսթրաքշն», «Արդահան Քոնսթրաքշն», «Իգդիր Քոնսթրաքշն» եւ «Տարսոն Քոնսթրաքշն» ՍՊԸ-ներ: Արեւմտյան Հայաստանի տեղանուններով հագեցած ընկերությունները 2015 թվականի նույն օրը՝ մայիսի 5-ին, հիմնադրել է նույն մարդը՝ Էդուարդ Համլետի Մելիքյան:

Վերջինս, սակայն դադարեցրել է իր մասնակցությունը նշված բոլոր ընկերություններում: Սա խոսում է այն մասին, որ Էդուարդ Հարությունյանը պարզապես գրանցել է ընկերությունները իրավաբանական անձանց ռեգիստրում եւ հետագայում դրանք հանձնել է այլ անձանց: Մեզ չհաջողվեց պարզել, թե ովքեր են այդ 14 նմանատիպ անուններով ընկերությունների իրական սեփականատերերը, սակայն պարզեցինք, որ Էդուարդ Մելիքյանը հանդիսանում է նաեւ «Կիա մոթորս Արմենիա թրանզաքշըն սըփորթ» ՍՊԸ-ի հիմնադիրը: Այս ընկերությունը նա գրանցել է 2015 թվականի հունիս ամսին: Մեկ անձից կատարված գնումների պայմանագրերի ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ այս ընկերությունը կառավարության աշխատակազմի ավտոմեքենաների սպասարկման ծառայություններ է մատուցել: Ժամանակին Էդուարդ Մելիքյանը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի անունից բանակցություններ է վարել Ֆիրդուսի բնակիչների հետ նրանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Այս ամենը թույլ է տալիս ենթադրելու, որ ընկերությունների ցանկը ձեւական ընդլայնվել է, որ մտավախություն չլինի, թե փոխհատուցումը պատշաճ չի կազմակերպվի, եթե ընկերություններից մեկը սնանկանա:

Երեւանում նախկինում իրականացված կառուցապատումները, որոնք կապված են եղել բնակիչների պատկանող տարածքները գերակա շահ ճանաչելու հետ, չափազանց հաճախ պարուրված են եղել մութ ու կասկածելի գործարքներով: Այս մեկը փաստորեն, բացառություն չի լինի: Ո՞րն է անհրաժեշտությունը ակնհայտ կասկածելի, նույն օրվա մեջ  ընկերություններ գրանցել, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ:      

 

Տպել
8529 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին