ՀՀ ռուսական ռազմակայանի նռնակաձիգները ոչնչացրել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկա

09/02/2018 schedule08:15

Հայաստանում ռուսական զորամիավորման նռնակաձիգները ձյունապատ տեղանքներում հակառակորդի թիրախներն են խոցում: Նրանց  ձեռքի հակատանկային նռնականետների հաշվարկները ոչնչացրել են փոքրաչափ թիրախներ, որոնք նմանակում Էին պայմանական հակառակորդի զրահապատ անվավոր տեխնիկան:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ, զորամիավորման նռնականետների հաշվարկների ուսուցումն անցկացվում Է «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում 2018 թվականի Բանակային միջազգային խաղերի «Հրետանային կրակի վարպետները» մրցույթի ընտրական փուլին մասնակցելուն նախապատրաստվելու շրջանակներում:

Մարտական հրաձգությունների ընթացքում զինծառայողները պայմանական հակառակորդի փոքրաչափ թիրախների հայտնաբերման, դրանց հեռավորության որոշման եւ նռնականետով դրանց ոչնչացման առաջադրանքներ են կատարում գիշերային ու ցերեկային ժամերին:

Զինծառայողների ուսուցումն իրականացվում Է ծովի մակարդակից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա քամու՝ վայրկյանում ավելի քան 15 մետր պոռթկումների, ձյունապատ տեղանքի պայմաններում: Նռնականետների կրակի ուղղորդման եւ ճշգրտման համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր: Ընթացիկ տարվա փետրվարի կեսին տեղի կունենա մրցույթի ընտրական փուլը, որտեղ ձեւավորված նռնականետների հաշվարկները կմրցեն կտրտված լեռնային տեղանքում 5 կիլոմետր տարածության հաղթահարման անհատական մրցարշավում՝ թիրախներ խոցելով ՌՊԳ-7Վ-երից: Նռնականետների հաշվարկների ուսուցման գործնական պարապմունքներում ներգրավված են շուրջ 100 զինծառայողներ:

Տպել
459 դիտում

Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ

Սա նոր Հայաստանն է, որը ես շատ սիրում եմ. զվարթ շրջանավարտները՝ կառավարական ամառանոցում

Սահմանամերձ համայնքների շրջանավարտների տոնը կառավարական առանձնատանը՝ լուսանկարներով

Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ժամանել է Թբիլիսի

ՊԵԿ նախագահի 2 տեղակալներին հարցաքննել են, ձերբակալվեց 4 հոգի. ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումը

Էրեբունու բանդայի անդամները թաղապետարանի աշխատակիցներ են (լուսանկարներ, տեսանյութ)

Վարչապետը միացավ շրջանավարտների տոնախմբությանը (տեսանյութ, լուսանկար)

Էրեբունիում զանգվածային անկարգությունների գործով կասկածվողը Արտաշես Չիչոյանի հայրն է

ԵԽԽՎ համազեկուցողները բարձր են գնահատել հավաքների ժամանակ Պաշտպանի աշխատանքը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացու դի է հայտնաբերվել

Վարչապետն ընդունել է Ֆրանկոֆոնիայի ՄԿ քարտուղարության պատվիրակությունը

Կիսադատարկ նիստեր. նախանձելի աշխատավարձ ստացող պատգամավորներն աշխատանքի չեն գալիս

Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը

Վերջին անգամ «Ռեալը» հենց «Լիվերպուլին» է պարտվել Չեմպիոնների լիգայի եզրափակչում

Հստակեցվում է Էրեբունիում անկարգությունների մասնակցած անձանց շրջանակը (տեսանյութ)

Սահմանամերձ դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ այսօր հյուրընկալվել են վարչապետի առանձնատանը

ԴԱՀԿ-ի պատասխանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի հրապարակմանը

Սպիտակի համայնքապետարանի ուշագրավ գնումները եւ ֆինանսական բաժնի պետի բացատրությունը

Արագաչափերը չեն բարձրացրել անվտանգության մակարդակը եւ դրանց նպատակը եղել է փող գռփելը