Հաշմանդամություն ունեցող անձանց համար Լոռին դեռեւս հարմարեցված չէ

Լոռու մարզում հաշմանդամություն ունեն 17.033 քաղաքացի,  որից մանկուց հաշմանդա­մություն ունեն 723 երեխա: Հաշմանդամություն ունեցող երեխաներից 1332-ը միակողմանի ծնողազուրկ են, 19-ը՝ երկկողմանի: Այս մասին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստին հայտնել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը, նշելով, որ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող 3 երեխայից 2-ը արական սեռի են:

Ջաղինյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համակողմանի աջակցությունը շարու­նա­կում է մնալ մարզպետարանի առաջնահերթ գործառույթներից մեկը:

Հանձնաժողովի քարտուղարը փաստում է՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ապահովելու ուղղությամբ աշխատանքները դեռևս բավարար չեն (մասնավորապես՝ թեքահարթակ­ների կառուցման) աշխատանքները, թեև առկա է նպաստավոր օրենսդրական դաշտ, սակայն պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ, հասարակա­կան, մշակու­թային, մար­զա­կան կառույցներ, ընտրատեղամասեր և այլն, շարժողա­կան խնդիրներ ունեցող անձանց համար մուտքի մատչելիության ապահովումը դեռևս հիմնա­խնդիր է մնում:

Մարզի 113 համայնքապետարաններում և վարչական ղեկավարների նստավայրերում թեքահարթակներ առկա են միայն 35-ում, 36-ը մատչելի է շինարարա­կան տեսակետից անվասայլակ օգտա­գործող մարդկանց համար, իսկ 42-ում խնդիրն ամբողջությամբ առկա է:

Մարզի 163 կրթական հաստատություն­ներից 104-ում առկա է թեքահարթակ, շինա­րա­րական տեսակետից մատչելի են 33-ը, իսկ 26 դպրոցում դեռևս թեքահարթակ չկա:

Մարզի իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող 31 առողջա­պահա­կան ընկերու­թյուններից 28-ում առկա են թեքահարթակ­ներ, մինչդեռ շինա­րարական տեսա­կետից մատչելի են 3-ը:

 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն կառույցներն անգամ, որոնք ունեն թեկուզ թեքահարթակներ, ամեն դեպքում շարունակում են մնալ անմատչելի, քանի որ թեքահարթակները կամ չեն համապատասխանում չափորշիչներին, կամ էլ ապահովում են հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը միայն տվյալ կառույցի շենք, իսկ կոնկրետ հարկեր բարձրանալն արդեն իսկ անհնար է: Լինի դա մարզպետարան, քաղաքապետարան, դպրոց ու մշակութային որեւէ հաստատություն:

Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանի խոսքով՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ իրենց կենտրոնում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 100 գործազուրկ, որոնցից 80 տոկոսն, ըստ Առաքելյանի՝ պարբերաբար ընդգրվում են կարճաժամկետ ծրագրերում:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվաի 10-ի համարում:

Տպել
1775 դիտում

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին