Անցած տարի Մարտի 1-ի գործով 100-ից ավելի հարցաքննություններ են եղել. ՀՀ գլխավոր դատախազ

Մարտի 1-ի գործի վարույթը կասեցված չէ եւ այն դեպի կարճում գնալու որեւէ միտում այս պահի դրությամբ չունի:

Այս մասին այսօր ՀՀ գլխավոր դատախազությունում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ասաց, որ գործով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ: «Երբ հանրությանը զեկուցելու առիթ լինի կիմանաք, այսինքն՝ մենք ունենանք այնպիսի իրավիճակ, երբ որեւէ անձի դատի տալու խնդիր լիներ, երբ որեւէ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, բնականաբար, դրանք կիրացվեին։ Այս պահի դրությամբ գաղտնիության ռեժիմով իրականացվում են բազմածավալ քննչական գործողություններ։ Որոշակի արդյունքների ձեռքբերումների մասին, անպայման կապահովվի համապատասխան հրապարակայնություն»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ 10 մարդու մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ոչ մեկ չի պատժվել, առավել եւս՝ հրաման տվողները, դատախազն արձագանքեց. «Եթե դուք պատկերացնում եք, որ մեր հնարավորություններն անսահմանափակ են հանցագործությունները բացահայտելու առումով, ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց դուք տեսնում եք, որ բազմաթիվ հանցագործություններ կան, որոնք իրենց բարդությամբ ու բազմադրվագությամբ կարող են որոշակի ժամանակ պահանջել  բացահայտման համար։ Իսկ մարտի 1-ի քրեական գործի բարդության մասին կարծում եմ, բոլորդ լիարժեք պատկերացում ունեք։ Ինքը բարդ գործ է, հազարից ավելի մարդու հարցաքննության, փորձաքննությունների խնդիր կա»:

Այս գործի վերաբերյալ հարցերը դեռ շարունակվում էին, երբ գլխավոր դատախազն առաջարկեց մյուս լրագրողներին եւս հարցեր տալու հնարավորություն ընձեռնել: Մեր հարցին, թե դատախազը կարո՞ղ է նշել բազմածավալ քննչական գործողություններից գոնե մեկը, Դավթյանը պատասխանեց, որ 2017 թվականին 100-ից ավելի հարցաքննություններ են եղել, տասնյակներից ավելի փորձաքննություններ են նշանակվել, որոնք միտված են հանցագործությունը բացահայտելուն: Մեր դիտարկմանը՝ փաստահավաք խմբի նախկին անդամը պնդում է, որ այս գործով քննչական խումբն անգործության է մատնված, կարո՞ղ է այդ փաստը հերքող ապացույց ներկայացնել, գլխավոր դատախազն ասաց. «Այսպիսի գործողութունների կատարման պարագայում չի կարող նախաքննական մարմնի գործողությունները դիտարկվել որպես անգործություն»:

Հիշեցնենք, երբ Արթուր Դավթյանը 2016 թվականին որպես գլխավոր դատախազի թեկնածու ելույթ էր ունենում ԱԺ-ում, ասաց, թե Մարտի 1-ի գործն իր համար առաջնահերթություն է: Դատախազն այսօր ասաց, թե երբ նոր անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացրած լինեինք, հանրությունը կտեղեկացվեր, այնինչ փաստն այն է, որ այս գործով անգամ «հին» անձ չկա, որի նկատմամբ քրեական հետապնդում իրականացված լինի:

Տպել
2575 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ