Մոսկվայում կալանավորված հայ գործարարը կհայտնի համախոհների անունները, եթե իր պատիժը մեղմեն

Մոսկվայում ձերբակալված ուկրաինահայ գործարար Օլեգ Մկրտչյանը գործարք է առաջարկել Ռուսաստանի քննչական կոմիտեին: Նա առաջարկել է հայտնել համախոհների անունները, եթե քննիչները մեղմեն նրան առաջադրված մեղադրանքը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Մկրտչյանը ձերբակալվել է անցած շաբաթ: Նա կալանավորվել է մինչեւ ապրիլի 5-ը: Մեղադրվում է խարդախության մեջ: Նշվում է, որ նա մոտ 100 մլն դոլար վարկ է վերցրել բանկերից մետաղամշակման գործարան կառուցելու համար, սակայն չի կատարել իր ստանձնած պարտականությունները: Ըստ լրատվամիջոցների՝ նա փողերը դուրս է բերել օֆշորային ընկերությունների միջոցով եւ յուրացրել:

Օլեգ Մկրտչյանը Երեւանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի սեփականատերերից մեկն է: Նրա անունը կապվում է նաեւ ռուսական «Արմավիր», «Կուբան», ուկրաինական «Ստալ» ակումբների հետ:

Կապված է եղել նաեւ Դոնեցկի «Մետալուրգի» հետ, որտեղ 2009-10 թթ. խաղացել է «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 2013-ին, երբ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվում էր Դորտմունդի «Բորուսիա», նրա տրանսֆերային իրավունքների 50%-ը պատկանում էր Մկրտչյանին: Այն ժամանակ Հենրիխը գերմանական ակումբի պատմության ամենաթանկ գնումը դարձավ: Նրա դիմաց վճարեցին 27.5 մլն եվրո, որի կեսը բաժին հասավ հենց Մկրտչյանին:

Տպել
2024 դիտում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ

ՎՏԲ-Հայաստան բանկը մեկնարկում է ավտովարկերի գնման գործընթաց