Մշակվել է ԼՂ հակամարտության կարգավորման առաջարկությունների մեծ փաթեթ. ՌԴ դեսպան

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Այս մասին Sputnik-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Պատասխանելով հարցին՝ նշմարվում են արդյո՞ք հակամարտության կարգավորման ուղիներ առաջիկայում եւ որոնք են դրանք, Վոլինկինը ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահողների երկրների ջանքերով, որոնց շարքում են Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, մշակվել եւ կողմերին են ներկայացվել խնդրի կարգավորմանը վերաբերող առաջարկությունների բավականին մեծ «զամբյուղ»:

Բացի այդ, հիշեցրել է նա, ընդունվել են մի շարք հայտարարություններ շատ բարձր մակարդակում: «Ես կցանկանայի հատուկ նշել, որ բոլոր այդ փաստաթղթերում ընդգծվում է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է դեսպանը:

2016 թ.-ի ապրիլյան ռազմական բախումներից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են Վիեննայում 2016 թ.-ի մայիսին, Սանկտ-Պետերբուրգում՝ նույն տարվա հունիսին եւ Ժնեւում՝ 2017 թ.-ի հոկտեմբերին: Կրակովում այս տարվա հունվարին նաեւ կայացավ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Նրա խոսքով, վերջին շրջանում շատ ջանքեր են ներդրվել հակամարտող կողմերի դիրքորոշումները համադրելու, համընկնող մոտեցումներ ձեւավորելու համար: Ջանքեր են ուղղվել Երեւանին եւ Բաքվին փոխզիջումների մասին հուշելու հարցում: Սակայն հենց կողմերը պետք է գտնեն հակամարտության կարգավորման փոխընդունելի ալգորիթմը, հայտնել է դեսպանը:

«Այնպես, որ գործը մնացել է Հայաստանին ու Ադրբեջանին: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ շարունակելու է ջանքեր գործադրել Անդրկովկասում կայունության ու հանգստության հաստատման հարցում»,- եզրափակել է նա:

Տպել
4025 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն