Մութ գործարք. հինգ միլիոնը տարան

09/02/2018 schedule17:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 10-ի համարում

Արդեն մի քանի տարի չարչրկվում է բնակչության անապահով խավի համար էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչներ տեղադրելու հարցը: Թվով 150 հազար այդպիսի հաշվիչներ ձեռք բերելու համար դեռ երեք տարի առաջ որոշվել էր օգտագործել Ճապոնիայի կառավարության տրամադրած վարկը՝ մոտ 870 միլիոն իեն կամ մոտ 8 միլիոն դոլար: Իսկ թե ով կդառնա այդ հաշվիչների մատակարարը, պետք է որոշվեր մրցույթի արդյունքում: 11 հոգուց բաղկացած մրցութային հանձնաժողովի կազմում են ՀՀ էներգետիկայի, ֆինանսների նախարարությունների, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցներ, ԱԺ պատգամավորներ, «Հայցանցի» գլխավոր տնօրենը եւ այլք: Փետրվարի 7-ին այս հանձնաժողովը գումարեց իր վերջին նիստը եւ մրցույթում հաղթող ճանաչեց հայկական «Էներգիա» կոնցեռնին: Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա:

Նույնիսկ ուրախալի է, որ միջազգային այդ մրցույթում, որին մասնակցում էին նաեւ գերմանական, ռուսական եւ չինական ընկերություններ, հաղթել է հայկականը: Բայց չշտապենք ուրախանալ եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել: Մրցույթին մասնակից գերմանական եւ ռուսական ընկերությունները առաջարկել են այդ 150 հազար հաշվիչները մատակարարել, համապատասխանաբար, 8,2 մլն եւ 7 մլն դոլարով, «Էներգիան» առաջարկել էր 8 մլն դոլար, իսկ ահա չինական «Սինոհիդրո» ընկերությունը առաջարկել էր մոտ 3,3 մլն դոլար: Այսինքն, «Էներգիա» կոնցեռնի առաջարկից 5 մլն դոլարով կամ գրեթե երկուսուկես անգամ էժան: Ինչպե՞ս պատահեց, որ այդքան էժան առաջարկ ներկայացնող ընկերությունը պարտվեց:

«Չինական այդ հաշվիչը պարզապես գոյություն չունի»,- երեկ մեր այս հարցին ի պատասխան հայտարարեց «Հայցանցի» գլխավոր տնօրեն Ե.Գլադունչիկը, որը մրցութային հանձնաժողովի անդամ է եւ, ինչպես պարզվում է, այս չափազանց մութ գործարքի գլխավոր դերակատարներից մեկը: Գլադունչիկը, ինչպես հայտնեցին մրցութային հանձնաժողովի այլ անդամներ, բազմիցս արել է նման հայտարարություն: Դրանցից հոգնած չինացիները, Գլադունչիկից «պրծնելու» համար, Հայաստան են ուղարկել այդ հաշվիչի օրինակը, չնայած մրցույթի պայմաններում նման պահանջ դրված չի եղել: Սակայն Գլադունչիկը շարունակում է պնդել, որ այդպիսի հաշվիչ գոյություն չունի: Ի դեպ, այդ հաշվիչն ուսումնասիրած բազմաթիվ մասնագետներ զարմացել են, որ ավանդաբար ցածրորակ ապրանքների արտադրության համբավ ունեցող չինացիները այդքան որակյալ ու այդքան էժան հաշվիչ կարող են արտադրել:

Բայց մասնագետների այս կարծիքը հաշվի չեն առել եւ՝ կրկին Գլադունչիկի շնորհիվ: Վերջինս չինացիների ուղարկած հաշվիչը ենթարկել է փորձարկման նույն «Հայցանցին» պատկանող լաբորատորիայում եւ մրցութային հանձնաժողովին ներկայացրել բացասական եզրակացություն: Մի խոսքով՝ որ չինական էժան հաշվիչը չի հաղթել մրցույթում, ամբողջությամբ պրն Գլադունչիկի շնորհիվ է: Ուրեմն, ի՞նչ ունի Գլադունչիկն ընդդեմ չինական հաշվիչների: Ըստ էության՝ ոչինչ, պարզապես շատ է սիրում «Էներգիա» կոնցեռնի արտադրած հաշվիչները: Ինչո՞ւ: Արդեն մի քանի տարի մեր բնակչության վրա «Հայցանցը» վաճառում է «Էներգիա» կոնցեռնի արտադրած բազմասակագնային հաշվիչները՝ մեկ հատը մոտ 55 դոլարով: Որքան է դրանց իրական արժեքը՝ գիտեն միայն «Էներգիա» կոնցեռնում:

Բայց այն, որ այդ սարքը իրականում 55 դոլարից շատ ավելի էժան արժե, մասնագետները նույնիսկ չեն կասկածում: Սակայն սա այլ խնդիր է՝ առանձին ուսումնասիրության առարկա: Ոլորտին քաջատեղյակ մասնագետները համոզված են, որ չինական հաշվիչի մասին օբյեկտիվ եզրակացություն ստանալու համար ոչ մի դեպքում չէր կարելի դիմել Գլադունչիկի գլխավորած «Հայցանցին»: «Հայցանցը», ըստ էության, «Էներգիա» կոնցեռնի հաշվիչները վերավաճառողն է ու փաստորեն շահագրգիռ կողմ է: Եւ չինացիների ներկայացրած հաշվիչի փորձարկումը պետք է իրականացնի ոչ թե «Հայցանցին» պատկանող լաբորատորիան, այլ իրապես անկախ, ավելի լավ է՝ օտարերկրյա որեւէ մասնագիտացված ընկերություն: Նույնպիսի մի ընկերություն պետք է ուսումնասիրի, թե իրականում ինչ արժե «Էներգիա» կոնցեռնի արտադրած հաշվիչը:

Այդ ինչպե՞ս եղավ, որ թանկուկրակ Եվրոպայում արտադրած հաշվիչը գրեթե նույն գնի է, ինչ՝ մեր հայրենականը: Այս գործողությունները չեն արվել: Եւ եթե հաշվի առնենք, թե ովքեր են կանգնած «Էներգիա» կոնցեռնի թիկունքում, ովքեր են սնվում դրանից, ապա պարզ կդառնա, որ այս գործարքը, իրոք, չափազանց մութ է: Բայց այս մասին հետո: Հանձնաժողովի 11 անդամներից միայն նախագահն է, որ դեմ է քվեարկել է «Էներգիա» կոնցեռնին հաղթող ճանաչելուն: Հանձնաժողովի նախագահը՝ «Էներգաինվեստ» կազմակերպության ղեկավար Տիգրան Դավթյանը, կտրականապես հրաժարվեց մեկնաբանել ոչ միայն իր որոշումը, այլեւ ընդհանրապես մրցույթին վերաբերող որեւէ մանրամասն՝ պատճառաբանելով, որ մրցույթը դեռ չի ավարտվել:

Իրոք, դե յուրե մրցույթը կհամարվի ավարտված այն ժամանակ, երբ մրցութային հանձնաժողովի եզրակացությունը կդրվի, այսպես կոչված, կառավարման խորհրդի քննարկմանը, այնուհետեւ կառավարությունն այդ առնչությամբ կկայացնի որոշում, Քոչարյանն էլ կվավերացնի: Բայց դրանից հետո սուր ճոճելն անիմաստ է լինելու: Այդ ժամանակ ընդամենը կարող ենք արձանագրել, որ օրը ցերեկով մի խումբ մարդիկ ընդամենը մի գործարքով մեր ապագա սերունդներից տարան ու իրենց գրպանը դրեցին 5 մլն դոլար: Իսկ այդքան գումարով կարելի է Հայաստանի տարբեր պաշտոնյաներից կազմված ցանկացած մրցութային հանձնաժողովից ցանկացած որոշում կորզել:

Հայկ Գեւորգյան

Տպել
1520 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան