2008-17 թվականներին երկրորդ խմբի հաշմանդամներից պահվել է 1 միլիոն 393 հազար դոլար

Մեր տեղեկությունների համաձայն, մի քանի տարի է, Հայաստանում երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց աստիճանաբար գրանցում են որպես երրորդ խմբի: Երկրորդ խմբի հաշմանդամին տրվող հաշմանդամության 19 հազար դրամ նպաստի փոխարեն նրանք ստանում են երրորդ խմբի համար տրվող 16 հազար դրամ:

«Հայկական ժամանակ»-ի հարցում էր արել, թե 2018 թվականի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանցից քանի՞սն են երրորդ խմբի, ինչքա՞ն նպաստ են ստանում հաշմանդամություն ունեցող անձինք՝ ըստ հաշմանդամության կարգի եւ թե վերջին տասը տարիներին քանի՞ հաշմանդամ է երկրորդ խմբից փոխվել երրորդի: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից հայտնեցին, որ 2018 թվականի դրությամբ Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 193 հազար 430 անձ, որից  102 հազար 471-ը երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներն են:

Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունից մեզ տրամադրած տվյալներով՝ 2008-ից 2017 թվականներն ընկած ժամանակահատվածում հաշմանդամության երկրորդ խմբից երրորդ փոխվածների թիվը խիստ փոփոխական է՝ ըստ տարիների: 

Վերջին տասը տարիներին՝ 2008-2017 թվականն ընկած ժամանակահատվածում, հաշմանդամության երկրորդ խմբից երրորդ փոխվածների ակնհայտ փոփոխություն նկատվում է հատկապես 2010, 2011, 2012 եւ 2017 թվականներին:

Համաձայն տրամադրած տվյալների՝ թվային փոփոխության ամենաբարձր չորս ցուցանիշների մեջ է 2017 թվականը: Եթե համեմատենք 2016 եւ 2017 թվականները, կտեսնենք, որ մեկ տարվա ընթացքում հաշմանդամության երկրորդ խմբից երրորդ են փոխվել հաշմանդամություն ունեցող 892 անձ:

Ստորեւ ներկայացնում ենք վերջին տասը տարիների ընթացքում երկրորդ հաշմանդամության խմբից երրորդ փոխված անձանց թիվը.

  • 2008թ.- 1872 հաշմանդամ
  • 2009թ.- 3010 հաշմանդամ
  • 2010թ.- 2932 հաշմանդամ
  • 2011թ.- 3020 հաշմանդամ
  • 2012թ.- 2665 հաշմանդամ
  • 2013թ.- 1972 հաշմանդամ
  • 2014թ.- 1844 հաշմանդամ
  • 2015թ.- 1638 հաշմանդամ
  • 2016թ.- 1331 հաշմանդամ
  • 2017թ.- 2223 հաշմանդամ

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը կախված է հիմնական կենսաթոշակի եւ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի չափերից, որոնք սահմանվում են՝ ելնելով աշխատանքային ստաժի տարիներից (տեւողությունից) եւ հաշմանդամության խմբից:

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում՝ առաջին խմբի համար հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով, իսկ երկրորդ խմբի համար՝ հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով: Երրորդ խմբին հավելում չի տրվում:

«Հայկական Ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ նպատակ կա վերացնել երրորդ խմբին տրվող հաշմանդամության նպաստները՝ զրկել 16 հազար դրամից եւ բժշկական ծառայություններից օգտվելու արտոնություններից, այսինքն՝ հաշմանդամության երրորդ խումբը վերացնել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի ԲՍՓ գործակալությունից տեղեկացրին, որ գործող օրենսդրական ակտերով, ինչպես նաեւ բարեփոխումների շրջանակներում նախատեսվող փոփոխություններով նման գործընթաց չի նախատեսվում:

Նշենք, որ հաշմանդամության նպաստը նշանակվում է աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամներին: 2015 թվականի հունվարի մեկից հաշմանդամության նպաստի չափերը երկրորդ խմբի հաշմանդամի համար եղել են 19 հազար, իսկ երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16 հազար դրամ:

Այսպիսով, տասը տարվա ընթացքում հաշմանդամության երկրորդ խմբից երրորդ են փոխվել 22 հազար 507 անձ: Եթե այդ փոփոխությունը չլիներ, նրանց հասանելիք նպաստը կկազմեր 427 միլիոն դրամ: Բայց փոփոխության արդյուքնում վճարված ընդհանուր գումարը կազմել է 360 միլիոն 112 հազար դրամ: Ուրեմն՝ գրանցված հաշմանդամության խումբը փոխելու շնորհիվ խնայվել է 66 միլիոն 888 հազար դրամ կամ մոտ 1 միլիոն 393 հազար դոլար:

                                                                                        Աղունիկ Հովհաննիսյան

Նյութը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

Տպել
4901 դիտում

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել