Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը «Բանանցում» չի շարունակի կարիերան: Վերջերս նա մարզվում էր թիմի հետ, սակայն գործը պայմանագիր կնքելուն չհասավ: Տեղեկություններ կային, որ թիմի հետ մեկնելու է Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի, սակայն արդեն «Բանանցում» չէ:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ ակումբի  մամուլի ծառայությունից հաստատեցին, որ նա մարզվել է թիմի կազմում, սակայն նշեցին, որ պայմանագիր չեն կնքել: Պատճառների մասին մանրամասներ չներկայացրին:

Ավելի վաղ Արզումանյանը մարզվում էր Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտի» կազմում: Եթե «Բանանցի» դեպքում տպավորություն կար, որ պայմանագիր կկնքի, «Ալաշկերտի» պարագայում գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը այնքան էլ տրամադրված չէր դրան: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մասնագետը նշել էր, որ նա մարզվում է անհատական ծրագրով, թիմի կազմում չէ. ինչպես Խաշմանյանն էր ասում, պարզապես վազում է:

Արզումանյանը բավական ժամանակ է, ինչ թիմ չունի: Որոշ ժամանակ նրան խանգարում էին վնասվածքները: Կենտրոնական պաշտպանի վերջին ակումբը Կարագանդայի «Շախտյորն» էր, որտեղ եղել է 2016 թվականին:

Տպել
2376 դիտում

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Ոստիկանության պետի հրամանով 8 ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն ու կփոխվեն

Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել

Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել