Մեկ բուժքույրը համատեղությամբ կարող է աշխատել նաեւ հարակից մանկապարտեզներում. ԿԳՆ պաշտոնյա

Արդեն անդրադարձել ենք, որ Հայաստանում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակում կատարվել են փոփոխություններ, ինչի հետեւանքով օրինակ նվազեցվել են բուժքրոջ հաստիքային միավորները, իսկ մեթոդիստ-տնօրենի ուս. գծով տեղակալի հաստիքային միավորներն ավելացվել են:

Բուժքրոջ 0.5 հաստիքը նշանակում է, որ նա ամբողջ օրը մանկապարտեզում չի գտնվելու, ինչը ծնողների շրջանում որոշակի դժգոհություն է առաջացրել: Կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման ու վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը, մեր հարցմանն ի պատասխան մեկնաբանելով այս խնդիրը, ասաց.

«Ամեն դեպքում կես հաստիք սահմանել ենք մեկ եւ երկու խումբ ունեցող մանկապարտեզների համար, որովհետեւ երեխաների քանակը շատ փոքր է, եւ այդ բուժքույրը համատեղությամբ կարող է աշխատել հարակից մի քանի մանկապարտեզում: Ու, բնականաբար, եթե, Աստված չանի, կարիք լինի, իրեն կկանչեն: Մենք նաեւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի այդ բուժքույրը կարողանա մի քանի տեղում աշխատել, որովհետեւ այսպես թե այնպես, եթե սաների թիվը 40-50 է, նպատակահարմար չէ ամբողջ դրույքով բուժքույր պահել՝ ֆինանսական ծանր պայմաններում, որովհետեւ կան հաստիքներ, օրինակ, մեթոդիստի հաստիքը, որը տեղակալ է համարվում, բայց նա մեզ համար տեղակալ չէ, մեթոդիստ է, որը պատասխանատու է բովանդակության համար: Չեմ ասում՝ մեթոդիստը բուժքույրից կարեւոր է, բայց իրենք երկուսն էլ նույն հարթության վրա պիտի լինեն»:

Սյուզաննա Մակյանը նաեւ հավելեց, որ մինչեւ այս փոփոխությունները կային մանկապարտեզներ, որտեղ առկա չէր մեթոդիստի հաստիք, ինչը նույնպես անընդունելի է նախարարության համար: Մեր զրուցակիցը նաեւ ընդգծեց, որ նոր հաստիքացուցակով միայն նվազագույն շեմն է սահմանված, հետեւաբար այն համայնքները, որոնք կունենան ֆինանսական միջոցներ, հաստիքային միավորները կարող են ավելացնել:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

Տպել
3172 դիտում

Ես կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Ա. Հովհաննիսյան

Շտապօգնության մեքենաների կարիքը բանակը միշտ է ունենում. Արծրուն Հովհաննիսյան

Բնապահպանները թող գնան արջերին, առյուծներին տեր կանգնեն, էլ պահածո չկա. Վանեցյան

Սեյրան Սարոյանը հիվանդ պառկած է. բժիշկներ են այցելել

ԱԺ արտահերթ նիստ վաղը. կքննարկի Մ. Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման. Նեթանյահու

ԵԱՀԿ-ն պատրաստ է խորացնել Հայաստանի հետ փոխգործակցությունը. հանդիպում կառավարությունում

Գորիսում 14-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել կտորե գոտիով կախվելու եղանակով

Հայաստանի վարկանիշն աշխարհում միայն կբարելավվի. Տիգրան Բալայան

Ոստիկանության ներքին աուդիտի պետն ազատվել է աշխատանքից. պատճառը խոշոր չափի յուրացո՞ւմն է

Տիգրան Թամրազյանը նշանակվել է Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնում

Իմ համար խորը անակնկալ էր. Մանվել Գիրգորյանի օգնականը՝ ԱԱԾ-ի բացահայտումների մասին

Մենք գործ ունենք 3-րդ հանրապետության մեծամասշտաբ կոռուպցիոն բացահայտման հետ. վարչապետ

Գյուղացիները կաթով բեռնված մեքենաներով բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց

Երբ տեղի կունենան Էջմիածնի քաղաքապետի արտահերթ ընտրությունները. պարզաբանում է Մուկուչյանը

Ծառուկյան խմբակցության պատգամավորի լիազորությունները դադարեցված են

Վրդովված ենք. ՀՀԿ-ն հատուկ հայտարարություն է տարածել Գրիգորյանի ձերբակալության մասին

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվեց ՀՔԾ. քննչական խումբ կստեղծվի

Արմեն Սարգսյանը մեկնել է Միացյալ Թագավորություն

Գրիգորյանին մանդատից զրկելու հարցը կարող է ընդգրկվել վաղվա արտահերթ նիստի օրակարգ