Բակո Սահակյանն ընդունել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀԿ կողմից առաջադրված Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ եւ նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարեւոր տեղն ու դերը հայոց պետականության համար եւ հայ ժողովրդի կյանքում:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Տպել
710 դիտում

Նոր աղբավայր Նուբարաշենում անտառի փոխարեն կամ ինչպես մսխել փողերը․ ՀԲՃ

«Արսենալը» երկրպագուներին խնդրում է օգնել Մխիթարյանի հարցում

Սաստիկ սառնամանիքներ են սպասվում Եվրոպայում ու ՌԴ-ում․ ՀՀ-ում՝ ջերմաստիճանի բարձրացում

Կանադայի պարային զույգն օլիմպիական չեմպիոն է դարձել ռեկորդով

Երեւանում դպրոցականների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. 2 պատանի հիվանդանոցում են

Վարդենյաց լեռնանցքում բուք է, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառը, Գեղարքունիքում՝ մերկասառույց

Արաբները սիրահարվում են հայկական խոհանոցին. տոլման ու բաստուրման՝ ամենաճաշակելին. ArabNews

Թբիլիսիում մեկնարկում է CONNECT 2018 եվրոպական ավիացիոն ֆորումը

«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնին կից դիտահորերը վերջապես մաքրվել են

Թուրքիայի բանակը վերահսկողություն է սահմանել Աֆրինի եւս 2 գյուղերի նկատմամբ

Պայթյուն Երեւանում. տունը փլուզվել է, վնասվել 10 մեքենա, տարհանվել 14 մարդ (լուսանկարներ)

Այսօրվանից տեղումների դադար է. առաջիկա մի քանի օրերին տեղումներ չեն լինի

«Նեմրան», Մգեր Արմենիան եւ «Դեպի Եվրատեսիլի» 1-ին կիսաեզրափակչի մյուս հաղթողները

Բանակցային գործընթացն անարդյունավետ է, պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած պահի. Հասանով

Թումոն արժանացել է ՏՏ համաշխարհային համաժողովի գլխավոր մրցանակին

Վթարային ջրանջատում՝ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում՝ փետրվարի 20-ին

Ի՞նչու ԵՄ պաշտոնյաները չեն այցելում Արցախ. Եվրախորհրդի 16 անդամների հարցը Մոգերինիին

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ 300 ներկայացուցիչների հետ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

ԱԻՆ-ը պարզաբանել է 9-ամյա դստեր հետ կամրջից նետված կնոջ աշխատանքից ազատվելու տեղեկությունը

Մրցույթ՝ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար