Այսպիսի սեր. ռեժիսորին` ցմահ բանտարկություն

10/02/2018 schedule19:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի փետրվարի 11-ի համարում

Երեկ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների դատարանում սկսվեց Արտաշես Հովհաննիսյանի գործի քննությունը: 2003 թվականի հոկտեմբերի 22-ին Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ շենքի 51 բնակարանում տեղի ունեցած 4 անձի սպանության մեջ մեղադրվող Հովհաննիսյանի գործը քննում է դատավոր Պարգեւ Օհանյանը, մեղադրանքը պաշտպանում է Վ.Աղամիրյանը, ամբաստանյալի պաշտպաններն են Գ.Սարդարյանը եւ Գ.Սոլոմոնյանը: Մասնագիտությամբ ռեժիսոր Արտաշես Հովհաննիսյանը, որը բնակվել է Տիգրան Մեծի 45 շենքում, սիրահարված է եղել իր հարեւանուհուն` Իրինա Հակոբջանյանին, սակայն վերջինս երկար տարիներ ընկերություն է արել Գարիկ Հայրապետյանի հետ: Սպանությունը տեղի է ունեցել Գարիկի եւ Իրինայի հարսանիքի նախօրյակին:

Ա.Հովհաննիսյանը սպանության ֆանտաստիկ սցենար է մշակել ու իրականացրել. նախ՝ թռել է Մոսկվա, այնտեղից՝ ավտոբուսով ժամանել Թբիլիսի, ավտոմեքենա վարձել եւ, առանց  սահմանի վրա գրանցվելու, հատել սահմանը: Երեւանում նա իրենց տուն չի գնացել, ոչ մի ծանոթի հետ չի հանդիպել, գիշերել է այգիներում, հետո խանութից մուրճ է գնել եւ Գարիկենց տան դիմացի խաղահրապարակից օրեր շարունակ հետեւել նրան: Հոկտեմբերի 21-ի երեկոյան նա կանգնեցրել է Գարիկին, պատմել, որ Մոսկվայում ինքն ու ընկերը մեծ գումար են տարվել, ընկերոջը պահել են խաղատանը, ինքը փախել եկել է Հայաստան, որ գումար ճարի, տանի ընկերոջն ազատի: Եւ խնդրել է օգնել իրեն: Գարիկը նրան տուն է հրավիրել, որտեղ էլ առավոտյան 6-ին մոտ Հովհաննիսյանն իրականացրել է ոճրագործությունը:

Սպանել է ոչ միայն Գարիկին, այլեւ բոլոր տանը գտնվողներին` Գարիկի մորը` Անահիտ Հայրապետյանին, նրա ամուսնուն` Հրաչյա Բերժյանին եւ մորաքրոջ որդուն` Դավիթ Իտալյանին: Սպանությունն իրականացնելուց հետո նա նույն ճանապարհով վերադարձել է Ռուսաստան եւ մինչեւ 2004-ի նոյեմբեր ամիսը հանգիստ ապրել Սանկտ Պետերբուրգում: Գործը բացահայտվել է դեպքից մեկ տարի անց, ընդ որում՝ չէր բացահայտվի, եթե հանցագործը կամովին չխոստովաներ: Արտաշես Հովհաննիսյանը մանրամասնորեն խոստովանել է կատարածը: Նրա ցուցմունքները քրեագետների, հոգեբանների, գրողների, ռեժիսորների համար ուսումնասիրության հարուստ նյութ են պարունակում: Դրանք ընթերցելով՝ կարելի է ըմբռնել մարդասպանների հոգեբանությունը, հասկանալ, թե ինչպես է մարդը սովորական (գրագետ, կրթված) քաղաքացուց վերածվում դաժան մարդասպանի:

Նա մանրամասն  պատմել է, թե ինչպես է տարիներ շարունակ տանջվել Իրինայի նկատմամբ տածած սիրուց, ինչպես է ատելությամբ լցվել Գարիկի նկատմամբ, ամեն անգամ նրան տեսնելիս «սթրես է ապրել», ինչպես է երկու անգամ մահափորձ ծրագրել, բայց չի իրականացրել. «Հաղթեց իմ անձնական եսը, եւ 2002թ. հոկտեմբերին տրամադրվեցի վերջնականորեն, որ սպանելու եմ Գարիկին»: Նա նկարագրել է, թե ինչպես է գնացել խանութ եւ գնել «փայտե պոչով, երկաթե գլխով կվալտը», ապա բացատրել է, թե ինչու կվալտ` «զենք չէի կարող ճարել, դանակով չէի կարող խփել, մուրճով աչքերս փակ կխփեի»: Հետո խոստովանել է. «Լրիվ դառել էի ուրիշ մարդ-սատանա, ոչ բանական մարդ, մտածում էի` կամ կխփեմ, կամ էլ՝ ես կգնամ մեռնելու, բայց սրան հասնում է խփելը»: Քննիչի մանրակրկիտ հարցերին պատասխանել է. «Ճիշտ հասկացեք` ինձ համար դժվար է մանրուքները վերհիշելը, որովհետեւ արածս մարդկություն չի եղել: Այդ մեկ տարվա ընթացքում փորձել եմ մոռանալ, այդ հիշողություններն ինձնից հեռու վանել, բայց չեմ կարողացել` տանջվել եմ, ես պատասխան եմ տվել իմ հոգու եւ մտքերի առջեւ»:

Քննիչի հարցին, թե` տան մյուս անդամներին ինչի՞ էիր խփում, պատասխանել է. «Տանը ով էլ լիներ՝ խփելու էի, որովհետեւ ատելությամբ եմ լցված եղել Գարիկի ու նրա հետ կապված ամեն ինչի նկատմամբ: Եւ վախենում էի, որ որեւէ մեկը կենդանի կմնա, ու կբացահայտվի այդ սարսափելի վիճակը»: Սկզբում մուրճի հարվածը հասցրել է Գարիկին, գլուխը ծածկել է բարձով, որ ներս մտնող Դավիթը աղմուկ չբարձրացնի: Երբ Դավիթը մոտեցել է, որ տեսնի, թե ինչու է Գարիկի գլուխը ծածկած, ետեւից հարվածել է նրան: Այդ ժամանակ ննջարանից դուրս է եկել Անահիտը, մարդասպանը թաքնվել է եւ ետեւից հարվածել որդու մահճակալին մոտեցող մորը: Ապա, իր իսկ խոսքերով, արդեն արյան հոտից ու դիակների տեսքից անջատված մտել է ննջարան ու սպանել քնած Բերժյանին:

Մի անգամ էլ «ստուգողական» հարվածներ է հասցրել բոլորին, վերցրել ոսկեղենն ու գումարը, լվացվել ու հեռացել: Մուրճը թողել է տանը, որ «կարծեն, թե սպանողը քիլեր է` վարձված խաղատներից մեկի տիրոջ կողմից» (Գարիկը մոլախաղերով տարված է եղել): Ցուցմունքում բացատրել է. «Եթե կարողանայի Գարիկին դրսում սպանել` մյուսների վրա ձեռք չէի բարձրացնի»: Եւ անգամ իր զայրույթը չի թաքցրել, որ Գարիկին չկարողացավ համոզել, որ դրսում խոսեն` ստիպեց տուն բարձրանալ: Ապա գրել է. «Այս ամենը չէր լինի, եթե չլիներ նշանադրությունից հետո երկրորդ վերջնական ծանրագույն հարվածը` մոտակա ամուսնության «բոթը»»: Գործի նյութերում է նաեւ Արտաշես Հովհաննիսյանի նամակը հորը. «Ես էլ չեմ իմացել, թե ոնց եմ այդպիսի բան արել` անկախ ինձնից է ստացվել:

Եթե կարող ես` ներիր ինձ, ինձ ճանաչողներին էլ ասա, որ ներեն»: Հետո նա խնդրում է հորը, որ ապրեն իրենց կյանքով, հավաքվեն իրար գլխի, քանի որ «մենակությունից վատ բան չկա»: Արտաշես Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով` սպանություն, ավազակային հարձակում եւ սահմանն ապօրինի հատելը: Նա իրեն մեղավոր ճանաչեց դրանցից երկուսով` մերժելով ավազակային հարձակումը: Սակայն չորս անմեղ անձի սպանության համար, միեւնույն է, նրան ցմահ բանտարկություն է սպասվում:

Արմինե Օհանյան

Տպել
2227 դիտում

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների