ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ ավարտվեց ԶԼՄ-ների միջեւ շախմատի 4-րդ առաջնությունը

Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց  ԶԼՄ-ների միջև  շախմատային չորրորդ առաջնությունը:

Այն տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ,  Հայաստանի Շախմատի ակադեմիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:

Չորրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի ֆուտբոլային հեռուստամեկնաբան Սուրեն Բաղդասարյանը 5,5 միավորով, իսկ երրորդը՝ haymedia.am կայքի լրագրող Նարեկ Վարազդատյան էր 5 միավորով:  Բոլոր մրցանակակիրները ստացան գավաթներ, պատվոգրեր եւ գումարային մրցանակներ: Իսկ մրցաշարի հաղթողին գավաթ փոխանցեց Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը:

Մրցանակներ ստացան նաեւ 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած hetq.am կայքի լրագրող Նորայր Շողիկյանը, ամենագեղեցիկ հաղթանակի համար ազատ լրագրող Արա Նալբանդյանը, կամքի ուժ դրսեւորելու համար «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Ռուբեն Մարգարյանը, ամենաարագ հաղթանակի համար Վադիմ Մկրտչյանը եւ ամենատարեց մասնակիցը՝ «Ասպետ» թերթի խմբագիր, 72-ամյա Արթուր Բունիաթյանը:

Մրցաշարին մասնակցում էին 17 լրագրող տարբեր լրատվամիջոցներից եւ այն անցավ շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով, արագ շախմատի կանոնակարգով` յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվեց 10-ական րոպե ժամանակ, յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:

Մրցաշարի գլխավոր մրցավարն էր միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:

«Մրցաշարի նպատակն է` խթանել շախմատի զարգացմանը հանրապետությունում, սերմանել սպորտային ապրելակերպ լրագրողական հանրությանը», - նշեց ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Տպել
2497 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին