Այս հարցը երկար շրջանցել չի լինելու․ Ռուստամյանը ռեյտինգային ընտրակարգի մասին

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կապված ռեյտինգային ընտրակարգի շուրջ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի միջեւ ծագած տարաձայնությունների հետ, ասաց, որ տարաձայնությունը գոյություն ուներ ավելի վաղ՝ նախքան կոալիցիոն համաձայնագիրը։

Ռուստամյանը նշեց՝  որ տուրք տալով կարեւոր խնդրի լուծմանը, որպեսզի համախոհություն լիներ Ընտրական օրենսգրքի ընդունման ու փոփոխության ժամանակ, իրենք կողմ են եղել, որ ռեյտինգային ընտրակարգը լինի համամասնականի հետ միասին, սակայն հիմա արդեն բարձրացնում են այդ հարցը՝ ռեյտինգային կարգը շեղում է համամասնական ընտրակարգի դասական կարգից: «Մենք այս հարցը մեր օրակարգից երբեք չենք հանել՝ անկախ նրանից, որ գիտեինք, որ Հանրապետական կուսակցությունը դրան դեմ էր: Բայց մենք շարունակում ենք մեր մտահոգություններն արտահայտել այդ ուղղությամբ»,- ասաց նա։

«Խնդիրն այն է, թե ի՞նչ լուծում պետք է գտնեն, եթե անգամ չեն համաձայնվում մեր մոտեցումներին՝ փոխելու, այս հարցը երկար շրջանցել չի լինելու: Մենք լայն դաշտ ենք թողել, պետք է ամենաադեկվատ լուծումը գտնել»,- ասաց Ռուստամյանը։

Ռուստամյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀԿ-ի այն հայտարարությունը, որ իրենք չեն պատրաստվում վերանայել ընտրակարգը՝ նշելով, որ այս պահին յուրաքանչյուր մեկնաբանություն կարող է դիտարկվել որպես ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի մեջ սեպ խրելու գործընթաց։

«Այս փուլում ձեռնպահ եմ մնում վերլուծություններ անել, թե ինչու է այդ համակարգը Հանրապետականը պաշտպանում։ Ժամանակի ընթացքում մենք ավելի բացահայտ կխոսենք պատճառների մասին»,- ասաց նա։

Ռուստամյանը նաեւ ընդգծեց, որ յուրաքանչյուր առաջարկ էլ կարող է միանգամից չընդունվել՝ ավելացնելով, որ «խորը եւ հիմնավորված պայքարը ի վերջո հասնում է իր արդյունքին»։ 

Տպել
1161 դիտում

Մանվել Բադեյանը հետ է կանչվել. Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է Քուվեյթում ՀՀ դեսպան

Գեղամ Ղարիբջանյանը հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանի պաշտոնից

Իրանը մերժում է հանդիպում անցկացնելու Թրամփի առաջարկը

Ընտրությունը ցույց տվեց, որ հակահեղափոխություն չի լինելու, մնացել է մեկ ճանապարհ՝ հեղաշրջումը. քաղաքագետ

Համաշխարհային ֆուտբոլում էլ է իրավիճակ փոխվել. Մոդրիչը՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Կանայք հանուն խաղաղության» գաղափարը տարածվում է. Աննա Հակոբյանը Պետերբուրգում էր

Որդիս չի ենթարկվել բռնության, նա շատ գոհ էր. թուրք սահմանահատի հայրը Հայաստանում է

Սպան ասաց՝ մի հատ թուրք բեր, օտպուսկ կտամ. հետաքննության պահանջով գյումրեցի Ժ. Գալստյանը դիմում է Նիկոլ Փաշինյանին

Դե Բիազին ՀՀ-ում է. կարող է գլխավորել ՀՀ ֆուտբոլի հավաքականը

Կարող ենք արձանագրել, որ վարչապետի ազդեցությունը բացարձակ էր. Դավիթ Խաժակյան

Սոցապում թափուր աշխատատեղերը չեն համալրվում. պատճառը ցածր աշխատավա՞րձն է

Տարեվերջին 113 միկրոավտոբուս շահագործումից պետք է դուրս գա

Զարկ տալով ընտանեկան գինեգործական ավանդույթներին. գյուղնախարարը Էջմիածին քաղաքում էր

Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում. թթվածնի արտադրամասի օպերատորը մահացել է

Գյուղատնտեսական հարցերի մասին բարձրաձայնում են շահագրգիռ անձիք. հանդիպում է եղել նաև գյուղատնտեսության նախարարի հետ

Ո՞ւր են հոսել Կեչուտի ջրամբարի ջրերը. հաղորդում իրավապահ եւ պետական մարմիններին. ՀԲՃ

Լեւոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակ ունի. նա ապրիլին լուսաձայնային նռնակ կիրառելու իրավասություն չի ունեցել

ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացվելու է Հայաստանում. ՊԵԿ

Ծառուկյանը փորձում է վերահսկողություն իրակացնել բոլոր ֆեդերացիաների վրա. Արթուր Գեւորգյան

ԼՂ հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են տարածաշրջանում կայունությանը. ԱԳՆ