Տարոն Մարգարյանի որոշումների վերաբերյալ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

Երեւան քաղաքի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի կողմից գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված դիմումներում առկա տեղեկությունների հիման վրա դատախազությունը դիմել է ոստիկանության ստորաբաժանումներին՝ նյութեր նախապաստրատելու համար:

Ավագանու անդամը դատախազություն էր դիմել Երեւան քաղաքում ապօրինի կառուցապատման եւ ապօրինի շինությունը օրինականացնելու վերաբերյալ: Երկու դեպքին էլ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել է: Առաջինը Մանանդյան փողոցում կառուցվող շինությանն է վերաբերվում, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շինթույլտվություն էր տվել մի կազմակերպության, որը կառուցապատում է իրականացնում էլեկտրակայանին գրեթե կպած: Երկրորդ դեպքով Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ապօրինի կառուցապատումը օրինականացվել էր քաղաքապետի որոշմամբ, մինչդեռ փաստերի համադրությամբ Արայիկ Հարությունյանը պարզել էր, որ այդ շինությունը նոր է կառուցել եւ չէր կարող ապօրինի օրինականացվող շինությունների համար սահմանված կարգին համապատասխաներ:

Բաղրամյան պողոտայի խնդրի վերաբերյալ նյութերը Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին, իսկ Մանանդյան փողոցի խնդրի վերաբերյալ նյութերը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին: Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ նյութերն ուղարկվել են ոստիկանության ստորաբաժանումներ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 13-ի համարում: 

Տպել
2535 դիտում

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով

Որ դեպքում եւ երբ Մանվել Գրիգորյանը կարող է զրկվել Արցախի հերոսի կոչումից. Դավիթ Բաբայան

Գյումրու դրամատիկականում մեծարել են ՀՀ վաստակավոր արտիստ Յուրիկ Ոսկանյանին

Սեպտեմբերին Կալիֆոռնիայից մեծ պատվիրակություն է գալու. Գլենդելի քաղաքապետը Կոտայքում էր

Ճապոնիան Հայաստանին է նվիրում ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա

Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու հիմնավորումները

Աշնանը Հայաստան է ժամանելու Լիբանանի նախագահն ու մի խումբ լիբանանցի գործարարներ