Չարենցի թանգարանը սրբավայր է. Գեղամյանը՝ Սաակաշվիլու գրքի շուրջ չդադարող սկանդալի մասին

«Չարենցի տուն-թանգարանը սրբավայր է, գոնե ինձ համար ու իմ պատկերացմամբ եւ ես ձեռնպահ կմնայի դրական վերաբերվեի, եթե այնտեղ տեղի ունենար ձեր կողմից հիշատակված անձի գրքի շնորհանդեսը: Ես ուրիշ մեկնաբանություն չեմ գտնում: Կարծիքիս համոզչության մեջ համոզվելու համար զրուցեք ջավախքահայերի հետ եւ մանրամասներ կասեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսն արգելվեց Չարենցի տուն-թանգարանում եւ գիրքը հայտնվել է քննադատությունների կենտրոնում:

Գեղամյանի խոսքով՝ նման վերաբերմունքը բացարձակապես կապված է Սաակաշվիլու քաղաքական գործունեության հետ:

«Կապված է այն քաղաքական գործունեության հետ, որ նա ծավալել էր Ջավախքում եւ ընդհանրապես հիշեք, որ Բաքու-Թբիլիսի-Ջեհյանի, Բաքու-Թբիլիսի-Էզրումի հետեւում կանգնած է եղել ձեր հիշատակած անձը, որը շրջանցել է մի դեպքում գազատարի, մյուս դեպքում՝ նավթատարի տեղափոխումը եւ նպաստել է Հայաստանի մեկուսացմանը»,- ասաց նա:

Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ քաղաքական գործունեությունը կապել գրական ստեղծագործության հետ, Գեղամյանը նկատեց.

«Մենք գործ չունենք Դոստոեւսկու, Լեւ Տոլստոյի, Չարենցի, Սեւակի, Մեծարենցի հետ: Մենք գործ ունենք քաղաքական գործչի հետ, եթե նա պատմավեպ գրեր, մի գուցե կարելի էր ընդունել քննարկման առարկա»,- ասաց Արտաշես Գեղամյանը եւ անդրադառնալով մեր հարցին, թե ծանոթացե՞լ է ստեղծագործության բովանդակությանն, ասաց.

«Ես քաջ ծանոթ եմ Սաակաշվիլու քաղաքական գործունեությանը, թե ինչպես է ինքն իր քաղաքական գործունեությունը մեկնաբանում՝ ինձ դա չի հետաքրքրում»:

Գեղամյանը կարծում է, որ 2009 թվականին Սերժ Սարգսյանը Միխեիլ Սաակաշվիլուն Պատվո շքանշանի է արժանացրել՝ հիմք ունենալով լրատվությունը:

«Քաղաքականությանը սեւ եւ սպիտակ գույներով չի կարելի մոտենալ: Հավանաբար, կա լրատվություն, որը հիմք է ծառայել այդ որոշումը կայացնելու համար: Փակ տեղեկատվություն: Լինում են այդպիսի տեղեկատվություններ»,- ասաց նա:

Մանրամասները տեսանյութում:

Տպել
1653 դիտում

Մի քանի հարյուր հազար դոլարի փոխանցում եւ հանձնառություն. «Իմ Քայլը» հիմնադրամի Մոսկովյան այցի արդյունքները

Ներքին ճգնաժամ ՀԱՊԿ-ում. Բելառուսի սկանդալային դիվանագիտությունը

ԻՐԻՆԱ. քաղցկեղի դեմ պայքարի պատմություն

«Շերեմետեւո»-ում մահացած հայ տղամարդը փորձել էր մտնել ինքնաթիռի շասսիի մեջ

Եվրո 2020-ի վիճակահանությունից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականն ամենաթույլերի զամբյուղում չէ

Մերժվել է 23-ամյա արտիստի հրաժեշտը կազմակերպելու խնդրանքը. նախարարությունը դեռ չի կողմնորոշվել ընթացակարգի ժամկետներում

Լավագույն ժամանակն է, որ մենք՝ հայերս, եւս մեկ հեղափոխություն անենք. Արմեն Սարգսյան

ԵՄ-ն 850 000 եվրո է տրամադարում խորհրդարանական ընտրությունների վերահսկման համար

Որեւէ մեկը չփորձի ՀՀ քաղաքացուն նվաստացնել՝ 5 հազար դրամ առաջարկելով. վարչապետ

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը