99 տոկոսով կարող ենք ասել, որ, այո՝ Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը. Արմեն Բաղդասարյան

Փետրվարի 9-ին, ԱԺ արտահերթ նիստում ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասաց. «Եթե Սերժ Սարգսյանը, ի հեճուկս իր խոստման, այնուամենայնիվ, որոշի առաջադրվել վարչապետի թեկնածու, դա կարող է կտրուկ սրել ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը»։ Այս հարցի շուրջ մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

- Պարոն Բաղդասարյան հնարավո՞ր է, որ ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակը սրվի, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։

- Քիչ հավանական եմ համարում։

- ՀՀԿ-ականները չհերքեցին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ սահմանադրական փոփոխություններն արվում են Սերժ Սարգսյանի համար, եւ նա է վարչապետ լինելու, արդյո՞ք սա նշանակում է, որ ՀՀԿ-ականների կողմից լռությունը համաձայնության նշան է։

- Ես կարծում եմ, որ որեւէ մեկի համար արդեն գաղտնիք պիտի չլիներ, որ հաջորդ վարչապետը Սերժ Սարգսյանն է լինելու։ Ինչի մասին վկայում են օրենսդրական փոփոխությունները, դրանք ակնհայտորեն կարելի է ասել Սերժ Սարգսյանի վրայով են կարված։

- Կարո՞ղ է Սերժ Սարգսյանից բացի այլ տարբերակ լինել, որի մասին ՀՀԿ-ն ոչինչ չի ասում։

- Ես դա գրեթե բացառում եմ, շատ քիչ հավանական է, չեմ կարծում։

- Չկա՞ այդպիսի մեկը, որը հնարավոր է այդ պաշտոնը ստանձնի։

- Եթե խոսքը պաշտոնյաների, գործիչների մասին է, կան բազմաթիվ մարդիկ, ովքեր կարող են զբաղեցնել վարչապետի պաշտոնը, այդպիսի կարողություններ ունեն։ Բայց չկա այնպիսի մեկը, որին Սերժ Սարգսյանը վստահի այդ պաշտոնը, այսինքն՝ նա ընդհանրապես որեւէ մեկին իրենից բացի դա չի վստահի։

- Այսինքն՝ կարո՞ղ ենք վստահ ասել, որ պարզ է ով է վարչապետը։

- 99 տոկոսով կարող ենք ասել, որ այո Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը։

- Իսկ դա Հայաստանի քաղաքական վիճակի վրա ինչպե՞ս կազդի:

- Հայաստանի քաղաքական վիճակի վրա դա առանձնապես որեւէ ազդեցություն չի ունենա, առավել եւս դրական։ Որովհետեւ, եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ բան աներ, ու դա լիներ դրական, մենք 10 տարում կտեսնեինք։ Այսինքն, ըստ էության, ոչինչ չի փոխվելու, նա շարունակելու է միանձնյա ղեկավարել երկիրը։ Փոխվելու են միայն պաշտոնների անվանումները, եւ մի քիչ ավելի իշխանությունը գերկենտրոնացված է լինելու Սերժ Սարգսյանի ձեռքին, ինչը ես չեմ կարծում, թե ծառայեցնի պետության շահերին։

- Իսկ ո՞րն է պատճառը, որ նա իր 2014 թվականին տված խոստումը չի պահում։

- Դա երեւի իրեն պետք է հարցնել։ Դա միակ խոսքը չի Սերժ Սարգսյանի, որը չի պահում, նա նախընտրական բազմաթիվ խոստումներ է տվել, որոնք չի կատարել։

- Նախընտրական խոստումը, կարելի է ասել, որ տարածված բան է, որը նաեւ պատգամավորներն են տալիս, բայց սա հստակ խոստում է եղել, որ էլ պաշտոն չի զբաղեցնելու։

- Դա նույնպես իր մեջ նախընտրական տարրեր էր պարունակում, որովհետեւ եթե նա խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարեր, որ հաջորդ վարչապետի պաշտոնին ինքը կարող է հավակնել, ընտրությունների արդյունքները կարող էին այլ լինել։ Այսինքն՝ ընտրությունները տեղի ունեցան մի իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը վարչապետ չի լինելու։

- Բայց ամեն դեպքում կուսակցությունը ՀՀԿ-ն էր չէ՞ լինելու, փոփոխությունը ինչքանով էր տարբերվելու։

- Ես չեմ կարծում թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ՀՀԿ-ին։ Հայաստանում իշխանությունը պատկանում է Սերժ Սարգսյանին։

- Այսինքն, եթե մարդիկ ՀՀԿ-ին ձայն են տվել, եւ եթե այս պահին Սերժ Սարգսյանը չլիներ, վարչապետի թեկնածուն էլի նույն ՀՀԿ-ից էր լինելու, Սերժ Սարգսյանի առաջարկած մարդկանցից այդպես չէ՞։

- Այդպես չի, որովհետեւ անձերից ամեն դեպքում շատ բան է կախված։  Սա Հայաստանում միանձնյա սուպերվարչապետական համակարգ է, համարյա միապետություն է Հայաստանում։

                                                                                                                                                Նիկոլայ Ավետիսյան

Տպել
1275 դիտում

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է