Համաշխարհային բանկի կրթության թիմը Հայաստանում էր. հանդիպում ԿԳՆ-ում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի կրթության թիմի ներկայացուցիչների՝ Մարգո Ա. Հոֆթջիզերի, Նինո Կուտատելաձեի, Հաննա Ալասուտարիի, Անուշ Շահվերդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԲ աջակցությամբ իրականցվող և առաջիկայում նախատեսվող կրթական ծրագրերը: Նշելով, որ Համաշխարհային բանկը եղել է Հայաստանում կրթական բարեփոխումների  կարևոր գործընկերը՝ նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է  մասնավորապես հանրակրթության ոլորտի բարեփոխումներին: Այս համատեքստում  կարևորվել են Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումները, որոնք նախարարի ընդգծմամբ պետք է ներառեն դասագրքերի ստեղծման, կրթական ծրագրերի, չափորոշիչների մշակման և ուսուցիչների վերապատրաստման նոր համակարգերի ներդրում, հայտնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական վարչությունը:

Նախարար Լևոն Մկրտչյանը ՀԲ մասնագետների հետ քննարկել է նաև «ԵՄ-ն Հայաստանում նորարարության համար. կրթության ընդլայնում STEM ուղղությամբ»  ծրագրի  նախագիծը, որի նպատակն է բարելավել գիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և  մաթեմատիկական առարկաների (STEM - science, technology, engineering and mathematics) ուսուցումը: Այդ նպատակով  ՀՀ Տավուշի մարզում նախատեսվում է իրականացնել փորձնական ծրագիր, որի արդյունքները հետագայում հիմք կընդունվեն ծրագրի  ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք աշխատանքային այլ հարցեր:

Տպել
518 դիտում

Վարույթ է ընդունվել «Բիգ Էներգո»-ի պատասխանատուների կողմից 20 մլն դրամի յուրացման քրգործը

Գերմանիայում ՀՀ դեսպանը հանդիպել է ՔԴՄ-ի երիտասարդական միության ներկայացուցիչներին

Այս ամենը մտահոգիչ է. Թուրքիայի վարչապետը՝ պատժամիջոցների կիրառման ԱՄՆ-ի որոշման մասին

Արցախի պետնախարարը հանձնարարել է բերքահավաքն անկորուստ կազմակերպել, մթերումը՝ ժամանակին

Վթար Այգեստան գյուղի մոտակայքում՝ ՌԴ քաղաքացիների մասնակցությամբ. 1 զոհ, 2 վիրավոր կա

Դատարանում Գրիգորյանը խնդրել է պարզել, թե այդ ապրանքներն ինչպես են հայտնվել իր առանձնատանը

Ռուսաստանը 2-րդ հաղթանակը տարավ ԱԱ 2018-ում

Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի և նրա թիկնազորի մեքենաները տեղափոխվել են ՃՈ տարածք

Լանջանիստում ՊՆ «Ուրալը» բախվել է հողաթմբին ու գլխիվայր շրջվել. 6 զինծառայող վիրավոր է

Վանաձորցի ընտանիքը տնակից տեղափոխվեց նոր տուն. աջակիցը՝ «Հայաստան» հիմնադրամն է

Սոլակի գյուղապետը հրաժարական է ներկայացրել

«Էրեբունի» ԲԿ-ում 8,6 կգ քաշով միոման հեռացրել են՝ կնոջ հղիությունը պահպանելով (լուսանկար)

«Գազպրոմ Արմենիա»-ն սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնում է 20 դրամով

Մանվել Գրիգորյանը կալանավորվեց. նա մի քանի ժամ դատարանում էր

Մանվել Գրիգորյանի 3 արջերը տեղափոխվեցին, կան ևս 4-ը, որից 1-ը՝ 3 քոթոթների հետ (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է երկրպագուների հետ՝ Երեւանում, ներկայացվել է կայքը (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար մեքենաների համար

Կհանդիպե՞ն Փաշինյանն ու Ալիեւը. Բրյուսել կատարելիք այցին ընդառաջ

Հերթական ֆավորիտի սայթաքումը ֆուտբոլի ԱԱ-ում. Լեհաստան-Սենեգալ՝ 1:2

Կստեղծվի կաթի մթերման խնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով