ԵԾ անդամների համար հոգեբույժ են հրավիրել քաղաքապետարան, Մարտին Վարդազարյանն էլ վատացել է

Երեւանի ավագանու այսօրվա նիստում գրանցված միջադեպից հետո հրավիրվել է շտապ օգնության երկու անձնակազմ: Մեր հարցին պատասխանելով՝ այս մասին տեղեկացրեց «Շտապ օգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Նա նաեւ հաստատեց, որ անձնակազմերից մեկը հոգեբուժական է, մյուսը հրավիրվել է Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, երաժիշտ Մարտին Վարդազարյանի համար: Նրա մոտ առաջացել է սրտի հետ կապված խնդիրներ: Ավագանու անդամը տեղափոխվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն:

Ավագանու նիստի օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ Երկիր ծիրանի խմբակցության անդամներն ապակյա տարաներով կոյուղաջրեր են դրել իրենց աշխատանքային սեղանների վրա: Գարշահոտությունն արագ տարածվել է նիստերի դահլիճում: Կոյուղաջուրը բերվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ին հարող տարածքից, որտեղ վթարված է կոյուղատարը: Ավագանու Երկիր ծիրանի խմբակցության անդամները հայտարարել են, որ կոյուղաջրերը Նուբարաշենի բնակիչների ուղարկած նվերն է եւ նշել են, որ եթե բնակիչները շնչում են այդ գարշահոտը, ավագանու անդամները նույնպես պետք է դա անեն:

Կատարվողը վրդովեցրել էր Հանրապետական խմբակցության անդամներին, եւ սկսվել էր ծեծկռտուք:

Տպել
2316 դիտում

Սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակը Հայաստանում

Չարենցավանի թիվ 3 դպրոցում տասը օր է՝ դասադուլ է․ Նիկոլ Փաշինյանն այցելել է դպրոց

Արմեն Գեւորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել. այն կրկին առնչվում է Մարտի 1-ի գործի հետ

Բոլորս պետք է օգնենք Նիկոլ Փաշինյանին. Ռուբեն Վարդանյան

«Yandex. Քարտեզներ»-ը պատահաբար բացահայտել են Թուրքիայի եւ Իսրայելի հարյուրավոր գաղտնի օբյեկտներ

ՄԻՊ-ի աշխատակիցները չհայտարարված այց են կատարել հոգեկան առողջության կենտրոն. արձանագրվել են խնդիրներ

Ոչինչ չի երաշխավորում, որ Մխիթարյանը կմնա «Արսենալում». Paininthearsenal.com

Գարեգին Բ-ն հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել աշխատանքի

Կաշառք եւ խոշոր չափերի վատնում. Երեւանի 192 դպրոցի տնօրենի դեմ քրգործ է հարուցվել

Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Բորուսիան» խմբում 1-ին տեղը զբաղեցրեց, «Լիվերպուլը» «Նապոլիին» թույլ չտվեց 1/8 դուրս գալ

Դատարանը մերժել է Սերժի Վաչոյին գրավով ազատ արձակելու միջնորդությունը. կալանքի երկարաձգման հարցը կքննվի այսօր

Իրանի ԱԳՆ ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները

Վարդենիսի ավագանին բավարարել է ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականի դիմումը

Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել քաղաքացիներին խուսափել Վրաստան մեկնելուց

Հայաստանը լցվում է ոչ կվալիֆիկացված էժան աշխատուժով. տնտեսագետն ահազանգում է

Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

Զինված հարձակում Ստրասբուրգում. 3 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել (տեսանյութեր, լուսանկարներ)

Սա չինական տնտեսական էքսպանսիայի դարաշրջան է. քննարկում ԱՄՆ-ում

Արտահերթ ընտրություններում մասնակցության տոկոսը ցածր չէ. համեմատականներ