Վարչապետի պաշտոնի շուրջ տեղի ունեցող քննարկումների եւ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կանխելու թեմաներով «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ:

Պարոն Պողոսյան, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնին, այն համեմատել է դասական գրականության հիման վրա նկարահանված ֆիլմի հետ եւ ասել, որ նման դեպքերում բոլորս էլ գիտենք, թե ֆիլմը ինչ ավարտ է ունենալու, բայց նայում ենք, որ համոզվենք: Դուք ի՞նչ ավարտի եք սպասում:

- Ընդհանրապես, եթե Արմեն Աշոտյանի խոսքի ոճը գնահատենք, ապա շատ հետաքրքիր մեջբերումներ է անում, որտեղ հարցին, որպես քաղաքական գործիչ, դասական ձեւով է պատասխանում՝ թողնելով իրավիճակ, որտեղ ամեն մարդ եզրակացությունները իր ձեւով է անում: Նա փորձել է սիրուն ձեւով հարցն այլ դաշտ տանի, ասելով՝ ինքներդ գուշակեք, իսկ մենք մեր աշխատանքն ենք անում, քանի որ մեծամասնություն ենք: Պետք լինի՝ կասենք այս մարդու անունը, պետք լինի՝ կասենք այն մարդու անունը: Սցենարները տարբեր կարող են լինել, սցենարների տարբեր քննարկումներ գուցե արդեն եղել են, պարզապես սիրուն փաթեթավորել են այդ բառերի մեջ:

Պարոն Պողոսյան, հաշվի առնելով շատ ՀՀԿ-ականների կարծիքները, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, կարո՞ղ ենք ասել, որ Աշոտյանի ակնարկած ֆիլմն ավարտվելու է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելով:

- Այն, որ հանրապետականները փորձում են այդ սցենարը մշակել եւ հիմա ստուգումների խնդիրներ են գնում, որեւէ կասկած չկա, երբ նրանք ասում են՝ իմ անձնական կարծիքն այս է: Այս ստուգումների մեխանիզմն են տանում, հասկանալու համար՝ հանրության տրամադրությունը որն է: Վերջիվերջո, վերջնական որոշումը լինելու է Սերժ Սարգսյանինը: Եթե նա որոշի, որ շարունակում է, ուրեմն կապ չունեն ՀՀԿ-ականների անհատական կարծիքները. բոլորը միանգամից կընդունեն այդ կարծիքը: Եթե Սերժ Սարգսյանը որոշի, որ այլ մարդ է լինելու, ուրեմն բոլորը կասեն՝ երկար քննարկումների արդյունքում եկանք այդ որոշմանը: Անիմաստ աշխատանք է մտածել, որ այս առումով կարող են խնդիրներ առաջանալ: Որոշման մեխանիզմը գտնվում է Հանրապետական կուսակցության ձեռքում: Նախագահի թեկնածուի ժամանակ մամուլում տարբեր քննարկումներ եղան, անուններ շրջանառվեցին, բայց ՀՀԿ-ականները դուրս եկան, ասացին՝ Սերժ Սարգսյանը եկավ, առաջարկեց, այլ թեկնածու չառաջարկվեց, բոլորս համաձայնվեցինք:

- Ընդդիմադիրներից Նիկոլ Փաշինյանը երկրի թիվ մեկ խնդիրը համարում է Սերժ Սարգսյանի վերարտադրությունը 3-րդ անգամ թույլ չտալը: Կա՞ հասարակական պահանջ՝ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու համար:

- Վստահ եմ, որ մի խումբ մարդկանց մոտ կա: Հասարակության մեջ նաեւ հանրապետականներն են մտնում, իսկ նրանց մոտ չկա: Մեկ այլ խմբի մոտ՝ միգուցե սպասումներ են: Մենք չունենք միասնական տեսակետ, պետք է լուրջ ուսումնասիրություն կատարվի, թե հասարակության համար որոնք են խնդիրներ: Մի խումբ մարդիկ կարող են ասել՝ Սերժ Սարգսյանն է, մյուսն՝ աղքատությունը, թանկացումները, կլինեն մարդիկ, որ անարդարությունից, մարդու իրավունքներից կխոսեն: Եթե դուրս կգան փողոց ու կպահանջեն, կարելի է ասել, որ կա այդ պահանջը:

- Սերժ Սարգսյանը եւ իշխանությունը մտավախություն չունե՞ն, որ հասարակության մեջ անհնազանդություն կառաջանա, եթե Սերժ Սարգսյանի անունը հայտարարվի որպես վարչապետի թեկնածու:

- Չգիտեմ, գուցե ունեն կամ չունեն եւ դրա համար էլ ստուգումներ են անում, բայց պետական համակարգը միշտ սցենարների վրա կառուցելով է աշխատել: Մի բան հստակ է, որ այդ թեկնածուն առաջադրված է լինելու հանրապետական կուսակցության կողմից:

- Ընդհանրապես, իրատեսակա՞ն է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարը, թե՞ դա միայն խոսակցություն է:

- Մի քանի օր առաջ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ երեւի արդեն ուշացած է: Պետք է սպասենք, թե հանրապետական կուսակցությունը ում է առաջարկում վարչապետի թեկնածու, քանի որ նրանք մեծամասնություն են Ազգային ժողովում: Իրենք օգտվում են իրենց իրավունքներից, չեմ ասում՝ ընտրություններն արդար են, բայց դրա հետ միասին ընդունվում են այն արդյունքները, որոնք կան, եւ այս արդյունքների հիման վրա կա խնդիր, իրենք ունեն մեծամասնություն եւ առաջարկելու են իրենց թեկնածուին: Հիմա իրենց ո՞նց ասեն՝ դուք ձեր իրավունքից մի օգտվեք: Սրան զուգահեռ՝ մարդիկ, եթե գտնում են, որ պետք է քաղաքական պայքար, ուրեմն պետք է պայքարեն: Մարդկանցից շատերը վախենում են փոփոխություններից: Ձեր հարցին՝ իրատեսական է, թե՝ ոչ, ասեմ, որ աշխարհում ամեն ինչ հնարավոր է:

- Իսկ եթե լինի այդ պայքարը, հայաստանյան քաղաքական ուժերից ո՞րն ունի հնարավորություններ եւ կարող է ղեկավարել այն:

- Առայժմ դա կարող է անել ԵԼՔ-ը, մնացածներն ավելի թույլ են:

- Պարոն Պողոսյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրի թիվ 1 խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալն է, իսկ Էդմոն Մարուքյանն էլ նշել է, թե արդեն ուշ է այդ գործընթացի դեմ պայքարելու համար: ԵԼՔ դաշինքում հակասություն տեսնու՞մ եք:

- Ձեր ականջի համար դա հակասություն է հնչում, իմ ականջի համար հակասություն չէ: Մի բան է, որ ես այսօր գիտակցում եմ, թե որն է մարտահրավերը եւ մեկ այլ բան, որ ասում ես՝  այս քայլերով չեմ կարող դրա դեմն առնել: Իմ ականջին այսպես է թվում, որ միգուցե ժամանակը կորցրել ենք՝ այդ հարցը լուծելու, որովհետեւ այս ամեն ինչը պետք է նախընտրական շրջանում բարձրաձայնեին, պահանջեին: Հակասություն չեմ տեսնում, մարդիկ փորձում են հաշվարկել եղած ռեսուրսով ինչ-որ բան փոխել:

- Բայց Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող է իրավիճակը սրվել:

- Իսկ ինչու՞ պետք է բացառեր, բացառություններ պետք չէ անել: Պետք է ընդամենը հաշվարկել եւ այդ հաշվարկներով աշխատել:

- Ֆեյսբուքում օգտատերերը զուգահեռներ էին տանում Մարուքյանի եւ Փաշինյանի խոսքերի միջեւ եւ ասում, որ չի բացառվում՝ դաշինքը քայքայվի: Կա՞ միտում:

- Եթե մենք գտնում ենք, որ մեր կյանքը պետք է ֆեյսբուքով պլանավորենք, այլ ոչ թե նրանով՝ ինչ իրականում կատարվում է փողոցում, գյուղում, սահմանին, ուրեմն մենք վատ ճանապարհ ենք ընտրել:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:

Տպել
1890 դիտում

Եղվարդում չարաշահումներով են թույլատրել կառուցել նավթավերամշակման գործարան. ՀՔԾ

Ախուրյանցի աշակերտների ծնողները զինվորների համար ապառիկով էին սնունդ գնել. նրանք ցնցված են

Կաշխատենք, որ լավ տրամադրություն լինի ոչ միայն թիմում, այլեւ երկրպագուների մոտ. Ակինֆեեւ

Շնորհակալություն եւ աջակցություն. Բակո Սահակյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ. Շուշան Պետրոսյան

Նախագահը հաստատել է Խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խմբի անհատական կազմը

Արմավիրի եւ Բաղրամյանի ԵԿՄ կառույցները ժամանակավորապես կասեցրել են գործունեությունը

Հսկայական է նրա ավանդը. Արա Բաբլոյանը ցավակցել է Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ

Ես այդքան թուլամորթ չեմ. Մանվել Գրիգորյանի կինն իր ինքնասպանության մասին (տեսանյութ)

5 րոպե առաջ եմ իջեցրել. Մանվել Գրիգորյանի կնոջ վարորդը հերքում է ինքնասպանության լուրը

Չենք մտածում հետագա փուլերի մասին. Չերչեսովը՝ ԱԱ-ում ՌԴ ընտրանու շանսերի մասին

Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Ի՞նչ է սպասվում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին

Արմավիրում պահանջում են քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականը. ցույցեր

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ՍԾՏՀ ԽՎ նախագահությունը փոխանցվում է Հայաստանին. Էդուարդ Շարմազանովը կմեկնի Ալբանիա

ԵԱՀԿ պետությունների դեսպանները ծանոթանում են Հայաստանի ներքին վիճակին. հանդիպում ԱԳՆ-ում

Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը զրկվել են Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից

Մթնոլորտի քավորը Սերժ Սարգսյանն է եղել. Դավիթ Սանասարյանը՝ Մ. Գրիգորյանի արարքների մասին