Գիտեմ, որ մի քանի տարի անց ավարտելու եմ կարիերաս. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեստեր Յունայթեդից» հեռացել է ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Ինչպես փոխանցում է express.co.uk-ը, նա այդ մասին ասել է ESPN Brasil-ին տված հարցազրույցում: Մարզիկը նշել է, որ գիտակցում է, որ շուտով պետք է մտածի կարիերան ավարտելու մասին, եւ ցանկանում է մինչեւ այդ հնարավորինս ճանաչված լինել:

«Իհարկե, երբեմն որոշակի թարմության կարիք ես զգում: Կարծում եմ՝ սա ինձ համար հեռանալու ճիշտ ժամանակն էր, որովհետեւ «Մանչեստերում» ինչ-որ բաներ չէին ստացվում: 29 տարեկան եմ, գիտեմ, որ մի քանի տարի անց ավարտելու եմ կարիերաս, եւ ցանկանում եմ ավելի ճանաչելի դարձնել անունս»,- ասել է նա՝ ավելացնելով, որ սա իր համար ամեն ինչ զրոյից սկսելու հիանալի հնարավորություն է:

Մխիթարյանն «Արսենալի» կազմը համալրել է հունվարին: ՄՅՈՒ-ն նրան ու եւս 10 մլն ֆունտ ստեռլինգ է տվել «զինագործներին» նրանց հարձակվող Ալեքսիս Սանչեսին ստանալու համար: Մխիթարյանն արդեն 3 հանդիպում է անցկացրել նոր թիմի կազմում: Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում, որում նրա թիմը հաղթեց 5:1, նա գոլային 3 փոխանցում կատարեց:

Այս օրերին Մխիթարյանը թիմի հետ պատրաստվում է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի «Էստերսունդի» դեմ արտագնա խաղին: Այն կայանալու է փետրվարի 15-ին: Եվրոպա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը կրելու է, ոչ թե 7 համարը, ինչպես ԱՊԼ-ում, այլ 77 համարը, քանի որ Ալեքսիս Սանչեսն այս մրցաշրջանում 7 համարով արդեն խաղացել է այդ մրցաշարում:

Տպել
1433 դիտում

Ոստիկանին փորձում են անհիմն ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը