Բանական մարդուն ոչ վայել քայլ. Երեւանի քաղաքապետարանի հայտարարությունը՝ ԵԾ-ի արարքի մասին

Երեւանի քաղաքապետարանը հանդես է եկել  «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների արարքը դատապարտող հայտարարությամբ: Կառույցի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, քաղաքապետարանը այդ ամենը որակում է որպես բանական մարդուն ոչ հարիր արարք:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,
Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և ժամանակավորապես խաթարելով ավագանու բնականոն աշխատանքը:

Չփորձելով իրավական գնահատական տալ ակնհայտ նախապատրաստված այդ արարքին, ինչպես նաև նիստին մասնակից ավագանու այլ անդամների և աշխատակազմի ներկայացուցիչների առողջությանը հասցված վնասին, Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է նման արարքն ու վարքագիծը թե՛ Երևանի քաղաքապետարանի շենքում, թե՛ Երևան քաղաքում, թե՛ առհասարակ, որի արդյունքում վնաս կարող է հասցվել յուրաքանչյուր երևանցու»:

Ավելի վաղ արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երեւանի ավագանու անդրանիկ նիստում արտակարգ միջադեպ գրանցվեց: Օրակարգային հարցերից մեկի քննարկման ժամանակ Երկիր ծիրանի խմբակցության անդամներն ապակյա տարաներով կոյուղաջրերով մոտեցան Տարոն Մարգարյանին: Այդ ընթացքում կոյուղաջուրը լցրեցին դահլիճի հատակին, որից հետո ՀՀԿ-ականները բռնություն գործադրեցին կանանց նկատմամբ, սկսվեց իրարանցում, ծեծկռտուք ու աղմուկ:

Տպել
951 դիտում

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք. Արմեն Գրիգորյանի պատասխանը Վիգեն Սրագսյանին

Մի քիչ լավ չստացվեց «Շիրակի» պահը. Արտակ Եդիգարյանը՝ «Ալաշկերտի» չեմպիոնության մասին

Ընտարական օրենսգրքի փոփոխությունն արագ, բայց ոչ՝ «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում նոր քաղաքապետին կընտրի գործող ավագանին

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել

Էռնեկյանի ընկերությունը սննդի մատակարարից դժգոհություն չի ունեցել. տուժածները լավանում են

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

Արա Բաբլոյանը ընդունել է Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը

Յուրա Մովսիսյանը չի գա ՀՀ հավաքական

Լիլիթ Մակունցն այցելել էր Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի եւ Սերգեյ Շահվերդյանի հետ

«Սոճուտ» դենդրոայգու անբարեկարգ ճանապարհը խանգարում է տուրիզմի զարգացմանը (լուսանկարներ)

Ամասիայում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ ՏԿԶ նախարարը բրդից թել են մանել

Ա. Սարգսյանի ուղերձը Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

«Արամ Խաչատրյան» մրցույթի ժյուրին շատ խիստ է գտնվել դիմողների նկատմամբ

ՀՀ նախագահի նստավայրում երդվեցին բոլոր նախարարներն ու փոխվարչապետերը (թարմացված)

ՀՀ նախագահն այսօր ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին

Հանուն արդարության, թե՞ ընդդեմ թուրքերի. Քնեսեթը կքննարկի Ցեղասպանության ճանաչման հարցը

1-ին փոխվարչապետի թիմը միս ու արյուն է ստանում. Միրզոյանը ներկայացրեց իր թիմին

Ովքեր կփոխարինեն Երեւանի ավագանուց հեռացած անդամներին. Դավիթ Խաժակյանը հայտնել է անունները