Հերթական դանակահարությունը Վանաձորի հանրակացարանում. դատախազությունն ասում էր, չէ՞՝ հսկեք

Փետրվարի 9-ին դանակահարության հերթական դեպքն է տեղի ունեցել Վանաձորի Երեւանյան խճուղու 90 հասցեում գտնվող հանրակացարանում: Armtimes.com-ի տեղեկություններով՝  ժամը 22:20-ի սահմաններում որովայնի շրջանի կտրած-ծակած, թափանցող վերք ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 30-ամյա մի տղամարդ: ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին մեր այս տեղեկությունը, հայտնելով, որ Լոռու մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր.-ի  112-րդ հոդվածի 1-ին մասով:

Մեզ հասած տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել հանրակացարանի բակում ծագած ծեծկռտուքի արդյունքում: Դանակահարողը դատարանի որոշմամբ կալանավորվել է:

Հատկանշական է, որ դեռ հունվարի 12-ին Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր էր ներկայացրել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, կոչ անելով ձեռնարկել միջոցառումներ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակացարանում բնակվող վերոնշյալ անձանց վարքագծի նկատմամբ պատշաճ, շուրջօրյա հսկողություն սահմանելու ուղղությամբ եւ ձեռնարկված միջոցառումների, դրանց արդյունքների մասին մեկամսյա ժամկետում հայտնել Լոռու մարզի դատախազությանը: Միջնորդագրի  հիմք էր հանդիսացել հունվարի 8-ին տեղի ունեցած դանակահարությունը:

Դատախազի միջնորդագրին ՀՔԱՎ ղեկավար Արթուր Սաքունցը տվեց խարան գնահատականը, նշելով, թե հանրակացարանում իրավիճակը այնպես չէ, ինչպես ներկայացվում է:

Դատախազությունն էլ իր հերթին իր փաստերը ներկայացրեց այս ամենի վերաբերյալ, նշելով, թե ՀՔԱՎ-ը միտումնավոր եւ նպատակամղված խեղաթյուրում է փաստերը: Մինչդեռ, փաստացի, ավելի քան մեկ ամիս անց նույն հանրակացարանում արձանագրվեց հերթական դանակահարության դեպքը: Ստացվում է՝ արդարացի է մարզի դատախազի մտահոգությունը, որ  հիշյալ հանրակացարանում բնակություն են  հաստատել նաեւ հակաիրավական հայացքներ ունեցող անձինք եւ նրանց վարքագծի նկատմամբ պատշաճ հսկողությունը բացակայում է: Ինչով էլ  պայմանավորված՝ այդ տարածքում հաճախ արձանագրվում են իրավախախտման եւ հանցագործության փաստեր:

Չի բացառվում, որ այս ամենը դեռ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ վերահսկողությունը չի մեծացվել հանրակացարանում:

Տպել
3229 դիտում

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները