«Մեդիալաբ» կայքի խմբագրին սպառնալիքներ հնչեցրած սպայի բնակարանը խուզարկել են

Այսօր խուզարկություն է կատարվել «Մեդիալաբ» կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանի բնակարանում խուզարկություն է կատարվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա ասաց, որ անձը հրավիրվել է հարցաքննության եւ նա ցանկություն է հայտնել դատավարական գործողության մասնակցել փաստաբանի մասնակցությամբ: Այսինքն՝ նրա հարցաքննությունը տեղի կունենա ավելի ուշ:

Խուզարկությամբ Օհանյանի բնակարանում ոչինչ չի հայտնաբերվել:

Այս գործի շրջանակում տուժող է ճանաչվել եւ հարցաքննվել Մարիաննա Գրիգորյանը:

Սպառնացողը ինչպես տեղեկացրել ենք Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վերջինս «Մեդիալաբ»-ի հրապարակած՝ ՊՆ-ին առնչվող ծաղրանկարի տակ հետեւյալ գրառումն էր թողել. «Ձեզ չի՞ թվում, որ չափն անցել եք: Նայեք էն ֆրանսիական բանի օրը չընկնեք»: Արդեն անձնական նամակով Գրիգորյանի ճշտող հարցին ի պատասխան նա նշել է, որ նկատի ունի ֆրանսիական «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: 2015 թվականի հունվարին երգիծական այդ շաբաթաթերթի դեմ իրականացված հարձակման հետեւանքով 12 մարդ էր զոհվել, եւս 10-ը վիրավորվել էին: Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը անձնական նամակագրությամբ այլ սպառնալիքներ էլ է ուղղել խմբագրին, որոնք բոլորը Գրիգորյանը ներկայացրել է իրավապահներին: Օհանյանը մեր զրույցում սակայն հերքել է իր կողմից սպառնալիքներ հնչեցնելու փաստը:

Տպել
691 դիտում

Արտավազդ Փելեշյանը 80 տարեկան է. հոբելյանական երեկոյին ներկա է Ս. Սարգսյանը (լուսանկարներ)

«Աէրոֆլոտ օփեն»-ում Տիգրան Պետրոսյանը հարյուր տոկոսանոց արդյունք ունի

Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատունը կգործի այս մայիսից

Հայազգի Լիլիթ Խառատյանը հաղթել է «Ռուսաստանի տաղանդները» համառուսաստանյան մրցույթում

3 տարի անց Երեւանում հանդիպեցին ՀՀ եւ Մադագասկարի Արտաքին գործերի նախարարները

Հանրային այգու ծառերը կտրվել են եւ այն դարձել է ազդեցիկ հոր զավակի սեփականությունը

ՀՀԿ-ում խառն են, մոռացել են, որ այս տարի պիտի համագումար անեն

Սիրիայում գնդակոծության թիրախում Դամասկոսի հիվանդանոցներն են

Ներքաղաքական ակտիվ զարգացումներ կլինեն, ի՞նչ է սպասվում ապրիլին ընդառաջ

Ի՞նչ ազդեցություն է ունեցել կրիմինալը Ալավերդու նորընտիր քաղաքապետի վրա

Երբ առաջին անգամ տեսա վիրավոր զինվորներին՝ ուշաթափվեցի. Ստալինգրադի հերոսամարտի մասնակից

ՀՀ օլիմպիականները հայրենիք կվերադառնան հաջորդ շաբաթ

Ցեղասպանության մասին Հոլանդիայի օրինագծերը մեզ համար առ ոչինչ են.ԵՄ հարցերով թուրք նախարար

Պետք է հանձնեիք նաեւ հոգեբանական թեստ, որը չեք անցել. Սեֆիլյանի պաշտպանը՝ դատավորին

Նորվեգիան դեռ 1-ինն է մեդալային հաշվարկում. Փհենչհան 2018

Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են