Ի տարբերություն Տարոն Մարգարյանի, Արծվիկ Մինասյանը ժամանակին չահաբեկվեց տարայով կեղտաջրից

Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու նիստում կանխատեսելով Երկիր ծիրանի խմբակցության անդամների, մասնավորապես՝ Մարինա Խաչատրյանի հետագա գործողությունների ընթացքը, ահաբեկվել էր եւ ավագանու անդամներին կարգադրել «Դեմը առնել», երբ Երկիր ծիրանի խմբակցության անդամները կոյուղաջրով լցված տարաներով մոտեցել էին Տարոն Մարգարյանին՝ ասելով, որ Նուբարաշենի բնակիչները քաղաքապետին նվեր են ուղարկել:

Ի տարբերություն Տարոն Մարգարյանի նմանատիպ «նվեր»-ից բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այդքան էլ չէր ահաբեկվել, երբ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, բնապահպանները բողոքի ակցիա էին իրականացրել բնապահպանության նախարարության 30-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման ժամանակ:

«Ամանորյա տրամադրությամբ» մի քանի աղջիկ անսպասելիորեն մոտեցել էին Արծվիկ Մինասյանին եւ ժպիտով նվիրել «սեղանի խմելու այլընտրանքային ջուր», որն իրականում հանքերի պոչամբարներից թունավորված ջուր էր:

«Մենք այսօր ՀՀ բնապահպանության նախարարին փոքրիկ նվեր ունենք: Պոչամբարի, ցիանային հարթակի, թունավորված գետերի ու սառնորակ աղբյուրների սեղանի խմելու այլընտրանքային ջուր։ Արտադրված է Հանքաստանի Հանրապետությունում։ Պոչամբարների, ցիանային հարթակների ու հանքակերների պահապաններին տրամադրվում է անհատույց»,- ասել էին նրանք եւ շշով ջուրը նվիրել Արծվիկ Մինասյանին:

Ձմեռ պապի գլխարկով երիտասարդ ակտիվիստուհին աղտոտված ջուրը շարունակել էր գովազդել առանց որեւէ ընդհատումների եւ ծեծուջարդի տեսարանների: Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու երեկվա նիստը սկանդալային ընթացք էր ստացել: Երկիր ծիրանիի անդամները կոյուղաջրեր էին լցրել նիստերի դահլիճի հատակին, քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասելով, որ Նուբարաշեն թաղամասի բնակիչներից նվեր են բերել նրան:

Ավելի վաղ նուբարաշենցիները փակել էին դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ տանող ճանապարհը, բողոքելով իրենց տարածքում տարածված գարշահոտից: Նուբարաշենից բերված կոյուղաջրերն ավագանու նիստերի դահլիճի հատակին լցնելուց հետո մի շարք ՀՀԿ-ականներ հարձակվել էին Երկիր ծիրանիի կանանց վրա, ապտակել եւ քաշքշել նրանց:

Ստորեւ 2016 թվականի բնապահպանության նախարարության 30-ամյակի բողոքի ակցիան

Տպել
3883 դիտում

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)