Ինչքան ուզում խփում են, ում ուզում խփում են. Պավել Մանուկյանը՝ երեկվա ծեծկռտուքի մասին

Չնայած Փաստաբանների պալատի նախաձեռնող խումը հետաձգել է նախապես փետրվարի 14-ին, 15-ին եւ 16-ին պլանավորած գործադուլն ընդդեմ դատական տուգանքի, այնուամենայնիվ որոշ փաստաբաններ շարունակում են գործադուլը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով արտագնա դատական նիստը հետաձգվեց հենց փաստաբանների գործադուլի «պատճառով»:

Գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:

Այսօրվա նիստին անդրադարձ եղավ նաեւ երեկ Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավորն ասաց, որ դատարանը երկու դիմում է ստացել, մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանից եւ Երվանդ Վարոսյանից՝ տեղեկացնելով, որ այս դատական նիստին չեն կարող մասնակցել, քանի որ նույն ժամին անհետաձգելի քննչական գործողությունների են մասնակցելու: Մեկ դիմում էլ դատարանը ստացել է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանից՝ գործադուլ հայտարարելու մասին: Ղարագյոզյանը շարունակում է գործադուլը ընդդեմ 100 հազար դրամով տուգանքների սանկցիաների, այդ պատճառով էլ նիստին չի ներկայացել:

Նիստին չէին ներկայացել նաեւ պաշտպաններ Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը եւ Դավիթ Գյուրջյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ առանց իր պաշտպանների նպատակահարմար չի համարում մասնակցել նիստին: Խանդոյանն էլ անդրադարձավ երեկ Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Երկիր ծիրանի» ավագանու անդամների ակցիային ասաց. «Երեկվա էն աղջկա ցավը տանեմ, մեռնեմ էդ ձեռքերին: Ուզում եմ ասեմ էդ մարդկանց արարքը էն էր, որ իրենք նեղվում են, որ իմ ազգը էդ կեղտի մեջ թաղված է, իսկ էդ մարդիկ վայելում են իրանց փառահեղ կյանքը: Պիտի հասկանան, որ իմ ժողովրդին էդ կեղտի մեջ են պահում, մինչեւ չես լցում դրանք գլխին դրանք չեն հասկանում էդ կեղտի հոտն ու համը»,- դատավորը, սակայն ընդհատեց Խանդոյանի հայտարարությունը դատավորի հարցին, ըստ էության, չպատասխանելու համար: Անդրադառնալով իր պաշտպանների՝ դատարան չներկայանալու հանգամանքին Արայիկ Խանդոյանն ասաց. «Ես մի տարի առաջ ասել եմ՝ ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք, իսկ ինչ մնում ա պաշտպաններին, մեռնեմ իրանց, քանի որ ձեր անարդարադատությունը ոտնահարում է մարդկանց իրավունքները: Ես գտնում եմ իրենք ճիշտ են ու ես միանում եմ իրենց գործադուլին, ապրեն իմ ախպերները, իրենք հանուն մարդու իրավունքների ամեն ինչի պատրաստ են, իմ իսկական հարձակվողներն են»,- ասաց Արայիկ Խանդոյանը:

Իսկ երբ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը շարունակել-չշարունակելու մասին իր դիրքորոշումն էր փորձում հայտնել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը, դատավորն ընդհատեց դատախազին եւ ասաց.«Գագիկ Եղիազարյանը ենթարկվում է դատական սանկցիայի դատախազի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Նա հեռացվում է դատական նիստերի դահլիճից 20 ժամով, հաջողություն ձեզ»: Ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար, սակայն լսելի չեղավ, թե այդ ինչ վիրավորական արտահայտություն էր հնչեցրել Գագիկ Եղիազարյանը: Դատական նիստերի դահլիճից հեռացվելուց առաջ Գագիկ Եղիազարյանը բարձրաձայն հայտարարեց. «Հայաստանի բոլոր դատախազներն ու դատավորները «մինի մեջլիսի» ներկայացուցիչներ են»: Պավել Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանն էլ ասաց, որ ինքը եւս գործադուլ է հայտարարել, պարզապես դատարան է ներկայացել դա հայտարարելու եւ դահլիճը լքելու համար: «Դատական տուգանքը ունի մեկ նպատակ՝ սաստելու անսանձ փաստաբանների խոսքի իրավունքը: Սրանով իրականացվում է որոշակի տեռոր փաստաբանների նկատմամբ եւ փաստաբանները, ամենայն հավանականությամբ, օգտվելով իրենց իրավապաշտպանական իրավունքից, այսօր իրականացնում են էս գործողությունը»:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը, իր զորակցությունը հայտնելով ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին. «Կեցցե՛ այդ հերոսուհի հայուհին: Այն ինչի մենք ականատես եղանք դա մեկ անգամ եւս ապացուցեց, որ այս իշխանությունը ոչ մի օրենքի սահմաններում չի գործում, օրենքը գործում է իրենց համար՝ ինչքան ուզում խփում են, ում ուզում խփում են: Հետեւաբար, խոսել այստեղ արդարադատությունից, դա ես համարում եմ անհեթեթություն»,- ասաց Մանուկյանը:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն ասաց, որ գործի քննության արդարացի իրավունքն ապահովելու տեսանկյունից դատարանը հնարավորություն ունի գործում ներգրավված պաշտպանների չներկայացվածության հիմքով ամբաստանյալներին ապահովել այլ պաշտպաններով: Դատախազի հայտարարությունից հետո Հարություն Բաղդասարյանը, չնայած դատարանի հորդորին, ծափահարությունների ներքո լքեց նիստերի դահլիճը:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ մամուլից տեղեկացել է, որ այն նախաձեռնող խումբը, որը նախաձեռնել էր այդ գործադուլը, հայտարարել էր գործադուլը դադարեցնելու մասին: «Բանից պարզվում է, որոշ փաստաբաններ շարունակում են իրենց գործադուլը, երեւի թե դրա իրավունքը ունեն: Բայց դատարանը գտնում է, որ նման գործողությունները պետք է արվեն այն հաշվառմամբ, որպեսզի չխոչընդոտվի գործի քննությունը: Դատարանը չի ողջունում չներկայացած փաստաբանների վարքագիծը, որովհետեւ նույն հաջողությամբ կամ տարբեր խնդիրների վերաբերյալ տարբեր փաստաբաններ կարող են անընդհատ գործադուլ անել:

«Ղեկավարվելով արդարադատության շահերից, քննարկման առարկա դարձնելով այսօրվա նիստին չներկայացած պաշտպանների վարքագիծը, որոշում է կայացնում Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի եւ Արայիկ Խանդոյանի համար ներգրավվել հանրային պաշտպաններ: Հաշվի առնելով, որ պաշտպանների վարքագիծն անկանխատեսելի է եւ չի բացառվում, որ նրանք շարունակեն ամիսների կամ տարիներով գործադուլ անել»,- հայտարարեց դատավորը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
3464 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի