Առանց դահուկի մնացած հայ դահուկորդն իրավունք ունի մասնակցելու օլիմպիական խաղերին

Հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանը կկարողանա մասնակցել օլիմպիական խաղերին, եթե դահուկ ունենա: Երեկ՝ փետրվարի 13-ին, հայտնի էր դարձել, որ նա մրցավայրում առանց դահուկի է, քանի որ ՀՀ ֆեդերացիան նրան գույք չի տրամադրել: Ավելի ուշ սկսեցին խոսել, որ անգամ դահուկ ունենալու դեպքում իրավունք չի ունենա մասնակցելու, քանի որ ֆեդերացիան նրա անունն ուշացումով է ուղարկել կազմակերպիչներին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Աշոտը նշեց, որ անունն ուշ ուղակելը խնդիր չէ:

«Ուշ են ուղարկել անունս, այդ պատճառով էլ այն մարզահագուստիս վրա նշված չէ, սակայն դա խնդիր չէ մասնակցելու համար: Եթե դահուկ ու կոշիկներ ունենամ, կարող եմ մասնակցել»,- ասաց նա:

Աշոտը վարկանիշային անհրաժեշտ միավորները հավաքել է հունվարի 21-ին: Այսինքն՝ նրա անունը կարող էին կազմակերպիչներին ուղարկել Խաղերի մեկնարկից դեռ 19 օր առաջ:

Երեկ մեծ աղմուկ էր բարձրացել, քանի որ հայտնի էր դարձել, որ ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի ղեկավարներն Աշոտին դահուկներ չեն տվել վատություն անելու նպատակով: Նրանք ցանկացել են, որ Փհենչհան գնա ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանի եղբոր՝ մարզիչ Սեյրան Հարությունյանի տղան՝ Հարություն Հարությունյանը: ՀԱՕԿ-ի միջամտությունից հետո մեկնել է այն մարզիկը, որն ուղեգիրը ձեռք է բերել՝ Աշոտը:

ՀԱՕԿ-ն Աշոտի համար դահուկ է պատվիրել: Այն ճանապարհին է: Աշոտի խոսքով՝ նրան կհասնի այսօր կամ վաղը: Նրա մեկնարկը նախատեսված է փետրվարի 22-ին:

Օլիմպիական խաղերը մեկնարկել են փետրվարի 9-ին: Կավարտվեն 25-ին:

Տպել
2142 դիտում

Սփյուռքի նախարարը կհանդիպի Եգիպտոսի վարչապետի հետ

Խաղաղություն եւ մեծագույն հաջողություններ. Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրգործ. պաշտոնական

Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա

Թուրք սահմանախախտ երեխայի ծնողները խնդրում եմ ՀՀ իշխանություններից հետ վերադարձնել իրենց որդուն

Երթուղայինով՝ «պպզած». առանց ռազմավարության

Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

55 միլիոն դրամ. ավտոմեքենաների տեխզննությամբ զբաղվող ընկերությունները մասնակի վերականգնել են պետության պատճառված վնասը

Խասիաթ. եթե կալանավորել են՝ կդատեն

Մոլախաղեր, գյուղատնտեսություն եւ ընդերք. տնտեսական կառուցվածքը կառավարությանը չի բավարարում. վարչապետ

Մեծ դեբատ. Հանրային հեռուստաընկերության եթերում կբանավիճեն Երեւանի քաղաքապետի թեկնածուները

«Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը հասանելի է հայերենով

ԱՊՀ անդամ երկրներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարում ՀՀ փորձն ու աննախադեպ արդյունքները

Շվեյցարիա, Ղազախստան, Չինաստան. Արմեն Սարգսյանին շնորհավորում են ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Ucom-ի բաժանորդները կվայելեն 5 դրամ/ՄԲ ռոմինգի առավել մատչելի սակագինը Ռուսաստանում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցը մշտապես ԱԺ ուշադրության կենտրոնում. Բաբլոյանը վստահեցրել է Ղուլյանին

ՖԻՖԱ-ի աղյուսակում ՀՀ ֆուտբոլի ընտրանին կրկին 100-րդն է, 1-ին տեղում 2 թիմ է

Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մուշեղ Սաղաթելյանը ենթարկվել է խոշտանգումների. մանրամասներ Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ վճռից

Ինչո՞ւ են վաղը սելֆի անելու. նախարարն աղմուկի կենտրոնում հայտնված միջոցառման մասին