Առաջիկայում կփոփոխվի անշարժ գույքի գույքահարկի չափման մեխանիզմը: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մշակել եւ «e-draft.am» տեղեկատվական համակարգում է տեղադրել «Անշարժ գույքի շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հարկային նոր օրենսգրքով, որի անշարժ գույքի հարկի մասին դրույթը ուժի մեջ է մտնելու 2019 թվականից: Նախագիծը օրենք դառնալու պարագայում ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունվարի 1-ից:

Որպեսզի խչճճվենք հաշվարկի մեթոդաբանության մեջ, որը նեղ մասնագիտական ձեւակերպումներով է հագեցած, միանգամից արձանագրենք, որ առաջարկվող փոփոխություններով բարձրանալու է գույքահարկի չափը: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ անշարժ գույքի կադաստրային արժեքները չեն արտացոլում ներկայիս անշարժ գույքի շուկայի իրական պատկերը և դրանք խիստ տարբերվում են համապատասխան շուկայական արժեքներից:

Անշարժ գույքի առք ու վաճառք իրականացրած ցանկացած մարդ լավ գիտի, որ իր վաճառած կամ գնած բնակարանի շուկայական գինն էապես տարբերվում է կադաստրային արժեքից: Շուկայական գինն անհամեմատ բարձր է կադաստրային գնից, իսկ գործարքները կնքվում են հենց շուկայական գնով: Եթե Երեւանի Նոր Նորք թաղամասում երկու սենյականոց բնակարանի կադաստրային արժեքը կարող է տատանվել 18-ից 25 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, ապա շուկայական գինը տատանվում է 25-ից 30 հազար դոլարի սահմաններում: Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է գույքը վաճառվի շուկայական արժեքով, իսկ գույքահարկը վճարվի կադաստրային արժեքով: Այս խնդիրն է փորձելու լուծել նոր նախագիծը:

Գույքահարկ վճարում են շարքային քաղաքացիները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու օլիգարխները: Եթե առաջինի պարագայում գույքահարկն այսօր վճարվում է այնքան, որքան սահմանված է, ապա օլիգարխների եւ պաշտոնատար անձանց դեպքում բոլորովին այլ պատկեր է:

«Հետք» էլեկտրանային պարբերականը նախորդ տարի հրապարակեց Հայաստանի ամենաթանկ կադաստրային արժեք ունեցող առանձնատների եւ ռեստորանների ցանկը: Հիմնականում ամենաթանկ ռեստորանները պատկանում են ամենաթանկ տներ ունեցողներին, որոնց կադաստրային արժեքով սահմանված գույքահարկից էապես քիչ գումարներ են վճարվել համայնքների բյուջեներ: Ամենաթանկ ռեստորանները պատկանում են վարչապետ Կարեն Կարապետյանին, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ այլ անձանց, իսկ ամենաթանկ կադասրային արժեք ունեցող տների ցանկում էին Գագիկ Ծառուկյանի, Սամվել Ալեքսանյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ ուրիշների տները:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայացրած օրենքի նախագծի հիմնավորման մեջ շատ գեղեցիկ շարադրված է, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում է գույքահարկի հորիզոնական եւ ուղղահայաց արդարության սկզբունքի ամրապնդում, հարկային բեռի արդարացի եւ հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահով հարկ վճարողների հարկային բեռի ավելացման: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Գույքահարկը հավաքում են գյուղապետարանները, քաղաքապետարանները, Երեւանի դեպքում՝ թաղապետարանները, իսկ թե որքան գույքահարկ պետք է վճարի անշարժ գույքի սեփականատերը, որոշվում են նշված կառույցների աշխատակիցները:

Չնայած որ այսօր կադրաստրային արժեքը ցածր է, բայց մեծահարուստները այդ փոքր արժեքի համար նախատեսված գույքահարկը չեն վճարում այնքան, որքան նախատեսված է: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանն իր շքեղ առանձնատան համար վճարում է ընդամենը 38 հազար դրամ, Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» ռեստորանի համար վճարած գույքահարկը գաղտնիք է համարում եւ այլն: Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ՝ Մալաթիա Սեբաստիայի թաղապետարանի աշխատակիցները Սամվել Ալեքսանյանից իր տան համար կլորիկ գույքահարկ պահանջեին: Պատկերացնո՞ւմ եք, թե նրանց հետ ինչ տեղի կունենար: Բայց եթե նույն թաղամասից շարքային մեկը հանկարծ չվճարի իր բնակարանի գույքահարկը, ապա միանգամից կզանգեն տուն, ապա կդիմեն ԴԱՀԿ, որպեսզի կալանք դրվի տվյալ մարդու հաշիվներին՝ ինչ է թե մի քանի հազար դրամ գույքահարկը ժամանակին չի վճարել: Կամ նույնը պատկերացրեք Առինջ գյուղի գյուղապետարանի աշխատակիցների դեպքում, երբ նրանք հաշվարկում են Ծառուկյանի տան գույքահարկը եւ կլորիկ գումար են պահանջում:

Ենթադրենք, նախագիծն այս տեսքով ընդունվում է եւ մտնում է գորածածության մեջ: Մեծահարուստների գույքահարկը մեծանում է, ինչպես շարքային քաղաքացիների գույքահարկը: Մեծահարուստները վճարելու են այնքան, որքան սահմանված է օրենքո՞վ, դժվար թե: Գույքահարկի բարձրացումը տարածվելու է հիմնականում շարքային քաղաքացիների վրա: Որեւէ մեկը թանկարժեք առանձնատներ ունեցողներին չի արգելում, իհարկե, օրենքով սահմանված գումարը որպես գույքահարկ վճարել, սակայն չի էլ պարտադրում, չվճարելու դեպքում էլ՝ չի հետապնդում: Սա է գլխավոր խնդիրը, որը ոչ Հարկային օրենսգիրքն է լուծում, ոչ էլ այս նախագիծը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվաի 15-ի համարում:

Տպել
2324 դիտում

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան

ՊԵԿ-ն անհիմն, առանց ապացույցի տեղեկատվություն է հրապարակել. «Գազպրոմ Արմենիա»-ն հերքում է

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան