Վերջին դեպքերով որոշ ծառայողներ վնասեցին մեր արժանապատվությանը, կերպարին. Աղվան Հովսեփյան

14/02/2018 schedule21:39

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը ղեկավարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

ՔԿ լրատվական ծառայության փոխանցմամբ, կոլեգիան քննարկել է 2017 թվականին կատարված աշխատանքները, վերլուծել հանցավորության վիճակը, շարժընթացը, բացահայտումների ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռք բերումներն ու թերացումները։ Ըստ ոլորտների կատարված աշխատանքները ներկայացրել են ՀՀ ՔԿ նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը, Հայկ Գրիգորյանը, Վահագն Հարությունյանը և Արթուր Ղամբարյանը։Ի թիվս այլ հարցերի ու ծավալուն քննարկումների, ՔԿ նախագահն անդրադարձել է նաեւ քննչական կոմիտեի ծառայողների՝ կաշառք ստանալու վերջին դեպքերին: ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն ընդգծեց, որ դրական ձեռքբերումների հետ մեկտեղ գրանցվել են նաև թերացումներ, բացահայտվել դեպքեր, որոնք ստվերում են կատարված աշխատանքը, բարեխիղճ աշխատակիցների աշխատանքը։

«Կառույցի ձևավորման առաջին իսկ օրերից մշտապես հայտարարել եմ, որ յուրաքանչյուրի վարքագիծը, յուրաքանչյուրի կերպարը դա մի մասն է Քննչական կոմիտեի ընդհանրական կերպարի, ընդհանրական վարքագծի, ընդհանրական բարոյականության: Մենք մշտապես գնահատել ենք դրական աշխատանքը, խրախուսել: Ամեն ինչ անում ենք՝ նյութատեխնիկական բազան, քննիչների ֆինանսական իրավիճակը բարելավելու ուղղությամբ և շարունակելու ենք դա կատարել: Խստագույնս հանձնարարվել է՝ գեթ մեկ օր չուշացնել՝ ծառայողների՝ օրենքով հասանելիք կոչումների շնորհումը և ժամանակին ստացել ու ստանում եք ձեր հասանելիք կոչումները։ Բայց, ցավոք, առանձին ծառայողների կողմից գրանցվեցին դեպքեր, որոնք ուղղակի վնասում են մեր արժանապատվությունը։ Վերջին դեպքերի հետ կապված չեմ կարծում, թե կգտնվի ձեզանից որևէ մեկը, որ գլուխը գոնե մի փոքր չկախեր, որովհետև այդ երևույթները մեր արժանապատվությանն են վնաս բերել, մեր ընդհանուր կերպարին: Նման երևույթներն ուղղակի անթույլատրելի, անընդունելի և անհանդուրժելի են։ Ունենք այնքան կամք, որ դրականը ներկայացնելուց բացի, տեսնենք նաև բացասականը ու ոչ միայն խոսենք այդ մասին, այլ նաև համապատասխան քայլեր ձեռնարկենք, ինչպես այդ դեպքում։ Եթե չեք բավարարելու ներկայացված պահանջներին, եթե ինքներդ ձեզ չեք համարելու կոլեկտիվի անդամ, եթե ինչ-որ բան եք անելու, որ ստվեր պետք է գցի մեր ընդհանուր կերպարի վրա, ավելի լավ է թողեք հեռանաք, մենք փոխարինող կգտնենք»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը:Խոսվել է նաեւ, որ չնայած ՔԿ քննիչների զգալի ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Իրավասու այլ մարմիններից քրեական գործերով անհրաժեշտ ապացույցների ձեռք բերման, դրանք սեղմ ժամկետներում ստուգելու ուղղությամբ ներդրված կառուցակարգերի, քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։

Հանրապետությունում 2017 թվականին գրանցվել է 20.284 հանցագործություն՝ 2016 թվականի 18.764 դեպքի դիմաց։ Այսինքն՝ նկատելի է հանցագործությունների աճ՝ շուրջ 8,1 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման, գողության դեպքերի աճով։  

Չնայած ՔԿ քննիչների զգալի ծանրաբեռնվածությանը՝ հետևողական քայլեր են ձեռնարկվել՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Իրավասու այլ մարմիններից քրեական գործերով անհրաժեշտ ապացույցների ձեռք բերման, դրանք սեղմ ժամկետներում ստուգելու ուղղությամբ ներդրված կառուցակարգերի, քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։

Տպել
2563 դիտում

Ուրախ եմ տեսնել Ձեզ, վարչապե՛տ Փաշինյան. Կանադայի վարչապետի գրառումը թվիթերում

Կստորագրվի համագործակցության նոր ծրագիր՝ ՀՀ-ի և Բուլղարիայի կառավարությունների միջև

Լավագույնս դրսևորվեց ժողովրդի բարձր քաղաքացիական գիտակցությունը. Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորել է «Իմ քայլ»-ին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանի մեկնարկը տալիս է նոր կարգավիճակում (տեսանյութ)

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցված խախտումների ամփոփագիր

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռուանդայի նախագահի հետ

Քաղաքական գործիչների տիկնայք չպետք է խորհուրդներ տան ամուսիններին. Աննա Հակոբյան

Այս անգամ չկային ՀՀԿ-ականների տասովշիկների բրիգադները, քրեական խավը ներգրավված չէր ընտրությունների մեջ. դիտորդներ

Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետն ու ավագանին շնորհավորել են Հայկ Մարությանին

Հայաստանի վարչապետն ու Կիպրոսի նախագահը Նյու Յորքում հանդիպել են. վարչապետը հրավիրվել է Կիպրոս

Ն. Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին

Հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ օգնել նոր քաղաքային իշխանություններին. Արարատ Զուրաբյան

ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն իրենց աջակցությունը հայտնեցին ՀՖՖ նոր ղեկավարությանը

Թուրքիայի խորհրդարանի նախագահը Բաքվում անդրադարձել է Ղարաբաղի հարցին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Կիևյան և Սեբաստիայի փողոցների հետիոտնային հատվածում

Իր տաժանակիր գործի ընթացքում կհանի փողկապն ու ժամանակ կտրամադրի մշակույթին. դերասանները՝ նոր քաղաքապետի մասին

Քվեարկությունը տեղի ունեցավ խաղաղ ու առանց լարվածության. եղել է սպառնալիքների, վիրավորանքի աճ. ՄԻՊ զեկույցը