Չպետք է անուշադրության մատնենք ԱՄՆ-ի պատժամիջոցների հարցը. Շավարշ Քոչարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղյակ չի ԱՄՆ-ի պատժամիջոցների վերաբերյալ նոր փաստաթղթին: Քոչարյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ մեսի՞ջ է ՌԴ-ի հայ գործարաններին, օրինակ՝ Սամվել Կարապետյանին սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի մտադրությունը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.«Եկեք ճշտենք: Մամուլը մի բան է, ԱՄՆ-ի ցուցակը մի բան է: Դրա համար, համենայնդեպս, իմ տեղեկություններով ձեր նշված անձինք չկան»:

Հարցին էլ՝ Հայաստանի կառավարությունն ի՞նչ է մտածում, քննարկելո՞ւ է պատժամիջոցների հարցը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Չէ, ամեն դեպքում մենք պետք է հաշվի առնենք բոլոր զարգացումները, որոնք առկա են: Ի՞նչ մանրամասնելու է: Հարցադրում արվեց, որն իմ գնահատականով չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ չափազանցնում է վտանգը, որը կա, բայց դա չի նշանակում, որ պետք է մենք անուշադրության մատնենք: Պետք է անընդհատ հետեւել»: Փոխնախարարը նշեց նաեւ, որ Հայաստանը շարունակելու է փոխգործակցությունը ՌԴ-ի հետ նույն դաշտում, որովհետեւ մեր համար մեր անվտանգության կարեւոր բաղադրիչներից մեկն է:

Պատասխանելով հարցին, թե այդ հարցի շուրջ ԱՄՆ-ի հետ կոնսուլտացիաներ արվո՞ւմ են, Քոչարյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, ես նորից եմ ասում՝ չկա այդպիսի կոնկրետ հարց, որը հասունացած է, որը պահանջի թե՛ Ռուսաստանի կողմի հետ, թե՛ ամերիկյան կողմի հետ բանակցություններ վարելու»:

«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ ԱՄՆ-ն ծանուցել է Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի ռազմա-արդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին:

Տպել
863 դիտում

Ավետիսյանի որդուն պատկանող «Գոլդեն Փելես»-ը գրանցված է օֆշորային ընկերության վրա. Վանեցյանը չբացառեց, որ գործը կկարճվի

Առաքել Մովսիսյանի վերաբերյալ գործն ԱԱԾ-ն կարճել է. Արթուր Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի գործով Սեդրակ Քոչարյանը հարցաքննվել է. ԱԱԾ տնօրեն

Նարեկ Սարգսյանի բնակարանից հայտնաբերված նկարները պատկանում են Սարյանի վրձնին. ԱԱԾ տնօրենը հաստատեց

Ես հույս ունեմ, որ դեռեւս երկար տարիներ կպաշտոնավարեմ. Արթուր Վանեցյան

Գործադուլ եւ դասադուլ ՇՊՀ ավագ դպրոցում

Ընթացիկ եվ ոչ միայն. 2006թ. մտնում ենք առանց իմունիտետի

Պատասխան. այդ տիկին Քոչարյանը ես եմ

Չի տեսնում. ԼՂ հարցի կարգավորումը հեռու է

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն