Տագնապի 30 տարին Սեւ այգում. TA3 հեռուստատեսության եթերն Արցախի մասին

Սլովակիայի հեղինակավոր TA3 հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնի սլովակ ռեժիսոր-վավերագրող, լուսանկարիչ Լիբոր Շպիմրը խոսել է Արցախյան շարժման 30-ամյակի մասին: Այս մասին հայտնում է Արցախպրեսը: 

«Տագնապի 30 տարին Սեւ այգում» խորագիրը կրող հարցազրույցի ընթացքում ցուցադրվել են կադրեր ռեժիսորի կողմից Արցախում նկարահանած վավերագրական ֆիլմից։ Լ. Շպիմրը ջերմությամբ է խոսել Արցախի, Հայաստանի և, առհասարակ, հայ ժողովրդի մասին՝ նշելով, որ հայերը քրիստոնեության առաջամարտիկներն են։ Հեղինակը ներկայացրել է արցախյան հիմնահարցի համառոտ պատմությունը, նշել, որ հայերը հպարտ և խաղաղասեր ժողովուրդ են: Նրա խոսքով՝ ղարաբաղյան պատերազմը սկսել է Ադրբեջանն՝ ի պատասխան հայերի խաղաղ ցույցերի և օրենքով անցկացված ինքնորոշման հանրաքվեի։

Լ. Շպիմրն ընդգծել է, որ Արցախի Հանրապետությունը պետականության բոլոր ատրիբուտներն ունեցող ժողովրդավարական պետություն է։ Հարցազրույցի ընթացքում նա դատապարտել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ օրերս արված հայտարարությունն առ այն, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են, ուր Ադրբեջանն անպայման վերադառնալու է»։

Նշենք, որ Լիբոր Շպիմրը բազմիցս եղել է Արցախում, վավերագրական ֆիլմ է նկարահանել արցախյան գոյամարտի մասին, որը ցուցադրվել է սլովակյան հեռուստատեսությամբ։ Նա արժանացել է մրցանակների՝ որպես Արցախին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի հեղինակ։

Տպել
3512 դիտում

Կալանավորներին և դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ

Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա է վստահության բարձր մակարդակ. Հասան Ռոհանին՝ Ն. Փաշինյանին

Ադրբեջանը պետք է փոխի իր անհարգալից վերաբերմունքը բանակցությունների հանդեպ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում

Սյունիքում վագոն-տնակ է հրդեհվել, Երեւանում՝ գազի արտահոսքը վերածվել հրդեհի

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը