Նախարար Արտեմ Ասատրյանը կմեկնի Քուվեյթ եւ հուշագիր կկնքի

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 15-ին ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին իր հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Հայաստան գալու համար եւ վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը կնպաստի հայ-քուվեյթյան բարեկամական հարաբերությունների զարգացմանը եւ երկու նախարարությունների միջեւ համագործակցության կայացմանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու պետությունների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ծրագրերը, որոնք հիմնականում ուղղված են տարեցների, երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կազմակերպմանը հաստատություններում եւ ցերեկային կենտրոններում:

Երկու երկրների միջեւ կապն առավել ամրապնդելու եւ սոցիալական պաշտպանության ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու համար առաջարկություն է արվել կնքել փոխըմբռնման հուշագիր, որն իրավական դաշտ կապահովի հետագա համագործակցության, ինչպես նաեւ աշխատանքային միգրացիային վերաբերող հարցերի կանոնակարգման ուղղությամբ աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման ավարտին տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին նախարար Արտեմ Ասատրյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթի Պետություն համագործակցությունն ամրապնդելու եւ հուշագիրը կնքելու նպատակով: Նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է հրավերը եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կծառայի ի շահ երկու բարեկամ պետությունների եւ ժողովուրդների:

Աշխատանքային այցի շրջանակներում Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի եւ աշխատանքի նախարար, տնտեսական հարցերի նախարար տիկին Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին այցելել է Թիվ 1 տուն ինտերնատի անկողնային խնամքի համար նախատեսված նոր մասնաշենք, ծանոթացել պայմաններին եւ գոհունակություն հայտնել կատարված աշխատանքների համար:

Տպել
402 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ