Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը

Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրը, որը շուտով վերածվելու է վարչապետի նստավայրի, վերանորոգվում է: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ նախագահականի աշխատակազմը նախորդ շաբաթ վերանորգման աշխատանքներ կատարելու պայմանագիր է կնքել «Քեյր Բիլդինգ Սերվիզիս» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Նախագահական նստավայրում վերանորգման աշխատանքների տեխնիկական բնութագրում նշված են հետեւյալ աշխատանքները.

պատերի քանդման եւ ապամոնտաժման աշխատանքներ, պատերի սվաղ, պատերի հարդարում եւ ներկում, գիպսակարտոնե առաստաղի տեղադրում, խողովակների ջերմամեկուսացում ռետինե ջերմամեկուսիչներով, փայտե շրիշակների տեղադրում, ներկառուցված հայելիների տեղադրում սանհանգույցում, սանհանգույցի հավաքովի պլաստիկ միջնորմերի եւ դնռերի տեղադրում:

Այս աշխատանքները պետք է իրականացվեն 1 շաբթվա ընթացքում, քանի որ պայմանագրի կատարման ժամանակահատվածը նշված է փետրվարի 15-ը:

Նախագահի աշխատակազմը հունվարի 30-ին էլ ախտահանման ծառայություններ մատուցելու պայմանագիր է կնքել «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ: 440 հազար դրամ արժողության պայմանագրով ախտահանման ծառայությունները պետք է մատուցվեն մինչեւ մարտի 31-ը: Պայմանագրում մանրակրիտ նկարագրված է, թե ինչպես պետք է նախագահականում պայքարեն կրծողների դեմ: «Ծառայության նկարագիրը՝ պայքար կրծողների դեմ համաձայն առողջապահության նախարարության 16.07.2010 թ-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված «կրծողների դեմ պայքարի սանիտարական կանոնների եւ նորմերի»: Պայքարը կազմակերպել մեխանիկական (թակարդներ, սոսնձե բռնիչներ) եւ քիմիական (ՀՀ-ում թույլատրված թունաքիմիկատներով՝ բրոմոդիալոն, բրոդիֆակում եւ այլն) մեթոդներով»,- ասված է պայմանագրի տեխնիկական բնութագրում:

Մեկ այլ պայմանագրի էլ կնքվել է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի հետ, որն աժեցել է 300 հազար դրամ: Այս պայմանագրով նախատեսվում է միջատազերծել նախագահական նստավայրը:

Բաղրամյան 26-ը առաջիկայում դառնալու է վարչապետի նստավայր, իսկ նախագահական նստավայրը գտնվելու է Մաշտոցի պողոտա 47 հասցեում՝ Կառավարության հյուրերի տան տեղում: Ու քանի որ արդեն հայտնի է, որ Սերժ Սարգսյանն է ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, նա փաստորեն նստավայրը թարմացնում է՝ նոր պաշտոն, նոր լիազորություններ, նոր ու անծայրածիր իշխանություն, եւ նոր՝ վերանորոգված նստավայր:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:

Տպել
5309 դիտում

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով