Մոսկվան կրկին միջամտում է ԱՄՆ-ի առաջիկա ընտրություններին. ամերիկյան հատուկ ծառայություններ

15/02/2018 schedule16:43

Կոնգրեսում լսումների ընթացքում ԱՄՆ-ի վեց հատուկ ծառայությունների ղեկավարները միաձայն են. Ռուսաստանը կրկին համաձայնեցված գրոհ է իրականացնում ամերիկյան ժողովրդավարության դեմ՝ փորձելով միջամտել նոյեմբերի Կոնգրեսի ընտրություններին:

«Մենք պետք է տեղեկացնենք մեր հասարակությանը, որ սա իրականում տեղի է ունենալու եւ մենք պետք է միասին հակազդենք դրան, թույլ չտանք, որ ինչ-որ ռուս մեզ ասի, թե ինչպես քվեարկել, ինչպես կառավարել մեր երկիրը: Կարծում եմ, սա համաժողովրդական շարժում պետք է լինի»,- հայտարարել է Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Դեն Քոաթսը, գրում է Ամերիկայի ձայնը:

Սենատի դեմոկրատ անդամները միանշանակ չհամաձայնեցին նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ով անցած ընտրություններին ռուսական միջամտությունը «կեղծիք» է համարում: Դեմոկրատների կարծիքով, այդ մոտեցումը խանգարում է նման միջամտության դեմ ռազմավարություն մշակել:

«Նախագահը շարունակում է հերքել վտանգը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չի ընդլայնում, նույնիսկ մտահոգություն չունի այդ մասին, մինչդեռ այս վտանգին դիմակայելու համար անհրաժեշտ է ողջ կառավարության ուշադրությունը», - նշում է դեմոկրատ սենատոր Մարք Ուորները:

Կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավար Մայք Փոմփեոն փորձել է ի պատասխան պաշտպանել Թրամփի վարչակազմի քաղաքականությունը.

«Ուկրաինային պաշտպանական զենքի տրամադրումը, Սիրիայում Ռուսաստանի գործողությունների դեմ մեր քայլերը, Վենեսուելայի դեմ մեր պատժամիջոցները՝ այս ամենը Ռուսաստանի շահերի դեմ էր»:

Լսումների ընթացքում թե՛ դեմոկրատ եւ թե՛ հանրապետական սենատորները կոչ արեցին բոլոր մակարդակի գործադիր իշխանությունների ներկայացուցիչներին ապահովել նոյեմբերի նախատեսված ընտրությունների անձեռնմխելիությունն ու հակազդել տարածվող ապատեղեկատվությանը:

Տպել
3198 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել