Ապրիլին Թուրքիայում կբացվի Վանի թագավորության պատմությանը նվիրված թանգարան

15/02/2018 schedule20:10

2018-ի ապրիլի 10-ին Վանում բացվելու է թանգարան, որտեղ ներկայացված կլինեն Վանի թագավորության՝ Ուրարտուի պատմությանը նվիրված գտածոներ և բացառիկ նմուշներ:

Ըստ թուրքական Demokrathaber լրատվական կայքի՝ Վանի նահանգապետ և համանուն քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մուրաթ Զորլուօղլուն հայտնել է, որ թանգարանի բացումը վաղուց էր նախատեսված, սակայն որոշակի խնդիրների պատճառով հետաձգվում էր:

Թանգարանի շինարարությունը, որը դեռևս շարունակվում է, ֆինանսավորվել է Թուրքիայի մշակույթի նախարարության կողմից, արժեցել է 10 մլն թուրքական լիրա, որը համարժեք է 263 622.23 դոլարի:

Բացման արարողությանը հրավիրվելու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ թանգարանի համար երկար ժամանակ նմուշներ են հավաքագրվել շրջակա տարածքներից: 2013թ. դրությամբ նմուշների թիվը հասնում էր 87 հազարի:

Ակնկալվում է, որ այն հանդիսանալու է Թուրքիայի ամենամեծ թանգարաններից մեկը: Թանգարանը զբաղեցնում է 54.000 մ² տարածք:

Տպել
728 դիտում

ԱՄՆ-ն կարող է արտաքսել Ֆեթուլլահ Գյուլենին

«Մանկական եվրատեսիլի» ՀՀ մասնակիցն ուզում է Եվրոպային ցույց տալ՝ ինչ տաղանդավոր են հայերը

Փաշինյանը զինվորականներին պարգեւատրել է նույն հայկական արտադրության ժամացույցներով, որոնցից ինքն է կրում

Ալիեւը մեկնում է Մինսկ. հնարավո՞ր է ռազմական նոր գործարք

Թուրքիան ձեռք է բերում С-400 ՀՕՊ համակարգեր. ԱՄՆ շարունակում է արգելափակել F-35–երի ծրագիրը

Նախարարները կգան ու կգնան, բայց ոլորտի շարժիչ ուժը՝ դուք կմնաք. Թանդիլյանը հրաժեշտ տվեց աշխատակազմին

Ընտրությունները կարեւոր են. Հայաստանի ժողովուրդը վերաձեւում է իր ապագան. ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

Կարեն Սարուխանյանը գյումրեցի դպրոցականներին արձակուրդ է տվել. թիվ 18 դպրոցում դասեր չեն լինի

Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատախազին՝ Մայրապետյանին անձնական երաշխավորություններով ազատ արձակելու մասին

Դավիթ Խաժակյանը կղեկավարի «Լուսավոր Հայաստան»-ի շտաբը

Վարդենյանց եւ Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է

ՀՀԿ-ն պնդում է՝ Փաշինյանը մարտի 1-ին անկարգություններ է հրահրել, այնինչ, այդ մասին խոսք չկա անգամ մեղադրանքում

Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) 26 մլն դրամ եւ 50 հազար դոլար ունի

Ազատ առեւտուր եւ ինտեգրացիա. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինային

Շինարարության թույլտվություն՝ առավելագույնը 15 օրում. ինչպե՞ս կառուցել Երեւանում

Գրոհային մարտավարական խմբեր. Փաշինյանը հետևել մարտավարական զորավարժությանը

Ucom-ի և IE բիզնես դպրոցի նախաձեռնությամբ կայացավ Big Data-ին վերաբերող միջոցառումը

Փարիզյան ֆորումը եւ Հայաստանի դիվանագիտության հերթական քայլը

Վեհափառը դա Աստծուց է. Շարմազանովը՝ Գարեգին Բ-ի մասին

Ինչու Արգամ Աբրահամյանը չի առաջադրվել. պարզաբանում են ԲՀԿ-ից