Հայաստանում սեքս, մոնոպալիա չկա. անհարմար վիճակ ԱԺ հանձնաժողովի նիստում

Փետրվարի 15-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ԵԼՔ դաշինքը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իր մշակած օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցող, ԵԼՔ դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գոյություն ունի մեծ բանավեճ ընդդիմության եւ իշխանության միջեւ: Այդ բանավեճի թեման այն է, թե ի վերջո որքա՞ն է ՀՀ-ում գնաճը: Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ներկայացնում է 2,6 տոկոս ցուցանիշը, սակայն ԵԼՔ-ը իշխանական թվաբանության հետ համամիտ չէ:

«Մեր կարծիքով այս թիվը իրականությանը չի համապատասխանում: Ես հիմա կփորձեմ կառավարության հրապարակած տվյալների հիման վրա ցույց տալ գնաճի իրական ծավալները: Դեռ այս տարվա սկզբին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տվյալներ, որտեղ խոսում էր գնաճի մասին, եւ այնտեղ հայտնի կշեռքն է, որտեղ նկարագրում էինք՝ մի նժարին թանկացված կարագն է, իսկ մյուսին խառը կանաչին՝ էժանացած: Մենք խիստ կասկածում էինք, որ այդ գների նվազման եւ աճի համադրությունը կարող է հանգեցնել այն մտքին, որ գնաճը 2,6 տոկոս է: ԱՎԾ-ի փաստաթղթի համաձայն՝ սերուցքային կարագը թանկացել է 41 տոկոսով: Այս փաստաթուղթը ունի նաեւ 3-րդ սյուն, որի վրա գրված է՝ տեսակարար կշիռը սպառողական գների ինդեքսի ցուցանիշի կառուցվածքում, օրինակ, կարագինը 1,82% է: Այս փաստաթուղթն ուսումնասիրելով՝ կտեսնենք, որ ապրանքները իրենց տեսակարար կշռով տարբեր են: Օրինակ կարագը, որը 1,82% է, բայց դրան հակակշռող խառը կանաչին 0,195% է: Մենք մեր փորձագետների հետ արել ենք մի վարժություն: Վերցրել ենք կառավարության նշած բոլոր ապրանքները  եւ այդ ապրանքների տեսակարար կշիռը, այն վերածել ենք պայմանական միավորի եւ այս 40 անուն ապրանքը վիրտուալ, պայմանական գնել ենք նախկին եւ ներկա գներով: Արդյունքում ստացել ենք այն, որ մինչեւ թանկացումներն այս 40 ապրանքի համար կծախսեինք 26 հազար 8 հարյուր 10 դրամ, իսկ թանկացումից հետո վճարում ենք 32 հազար 7 հարյուր 7 դրամ: Տարբերությունը կազմում է 21,9 տոկոս: Սա այն գնաճն է, որ ՀՀ քաղաքացին ամեն օր խանութում իր գրպանի վրա զգում է իր գնումները կատարելիս: Ես չեմ բացառում, որ օրինակ Պաջերոյի կամ  Range Rover-ի ինչ-որ պահեստամասի համար  90 տոկոսով գնանկում է եղել, եթե այդ 90 տոկոս գնանկումը դնենք այս սանդղակի մեջ, ապա կպարզվի, որ մեր գնաճն ընդամենը 2,6 տոկոս է: Համաձայնեք, որ քաղաքացիների 90 տոկոսն ամեն օր գնում է խոզի միս, կարագ, լոլիկ, խառը կանաչի, խնձոր, բայց 90 տոկոսն ամեն օր չի գնում Range Rover-ի էժանացած ինչ-որ մաս: Գնաճը, որ քաղաքացին ամեն օր զգում է իր գրպանի վրա, կազմում է 21,9 տոկոս, որն այսօրվա պայմաններում կատաստրոֆիկ վիճակ է»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:

Այնուհետ, գնաճի համատեքստում Փաշինյանը խոսեց երկրում տեղի ունեցող մանիպուլյացիաների մասին: ԵԼՔ խմբակցության ղեկավարն այն շաքարավազի եւ բենզինի գների օրինակներով ներկայացրեց:

«Ես համեմատել եմ շաքարավազի գները 2017 թվականի հունվարին եւ 2018 թվականի հունվարին՝ Լոնդոնի բորսայում՝ մեծածախ եւ Երեւանում՝ մանրածախ: Լոնդոնի բորսայում շաքարը էժանացել է 39,4 տոկոսով, իսկ Երեւանում՝ 6,2 տոկսով: Համեմատել ենք նաեւ բենզինի գները նույն ժամանակահատվածում՝ Մոսկվայում եւ Երեւանում: Մոսկվայում բենզինը թանկացել է 7,7, իսկ Երեւանում՝ 32,3 տոկոսով: Այստեղ թող ինչ-որ չափով ակցիզային հարկը լինի, բայց ակնհայտ է, որ այստեղ մանիպուլյացիաներ կան: Սրանում համոզվելու համար պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանում բենզինի ներկրումն ինչպես է կազմակերպվում: Դիզվառելիքի գնաճը եւս համեմատել ենք Մոսկվայի հետ, որտեղ այն թանկացել է 7,9 տոկոս, իսկ Երեւանում՝ 39,4 տոկոսով: ԱԺ-ի համապատասխան վարչությունն այս մասին եզրակացություն տալիս ուղիղ ասում է, որ մեր շուկան գնաճի միտումներին շատ արագ արձագանքում է, իսկ գների նվազմանը չի արձագանքում, բայց եթե շուկայական տնտեսություն է, ինչո՞ւ չի արձագանքում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ գնաճը մեծ բեռ է դրել քաղաքացիների ուսերին:

«Հիմա մենք մոտ 34-40 մլրդը, ասում ենք՝ թողնենք քաղաքացիների գրպանը, որ գնաճին դիմակայեն: Գիտենք, հասկանում ենք, որ ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ն՝ գնի մեջ քաղաքացին ավտոմատ վճարում է, եւ ոչ թե տնտեսվարող սուբյեկտն է վճարում: Հիմա հարց է ծագում, բա ինչ անենք բյուջեի ճեղքվածքը, բայց կա այլ հարց, բա քաղաքացին ինչ անի իր ընտանեկան բյուջեի ճեղքը, որը 26 տարի է անընդհատ ճեղքված է»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շարունակեց, թե ՀՀ-ում ստվերային տնտեսության չափն, ըստ միջազգային արժույթի շուկայի՝ 34-42% է, բայց ՀՀ-ն պաշտոնապես 22-25% է ընդունում:

«Եթե վերցնենք հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ զարմանալի պատկեր կտեսնենք, ըստ որի՝ ոչ թե աճում է, այլ նվազում: 2013-ին եթե եղել է 22,4%, 2014-ին՝ 22,5%, 2015-ին՝ 21,6%,  2016-ին կազմել է 21,7%:  Սա նշանակում է՝ տնտեսությունը, որը 7,7% աճել է, ավելի է մտնում ստվեր: Այն ստվերը որ հիմա ունենք, բարձր չլիներ, կարող էր լիովին փոխհատուցել (բյուջեի ճեղքվածքը)»,-ասաց Նիկոլ Փաշինյանը եւ անդրադառնալով եկամտային հարկի բարձրացմանը, ասաց, որ ԵԼՔ դաշինքն առաջարկում է եկամտային հարկի նոր սանդղակ, որը էական ազդեցություն կունենա մինչեւ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների վրա:

Փաշինյանը նշեց, որ վերջին 3 տարիներին թոշակներն ու նպաստները չեն բարձրացել, եւ եթե նույն տեմպերով շարունակվի, ապա նշանակում է, որ աղքատության ծավալների աճի համար Հայաստանում կանաչ լույս է վառվում:

ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ  նշեց, որ ոչ ոք չի հերքում, որ երկրում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են: Այնուհետ, անդրադառնալով 2,6 տոկոս գնաճին, նշեց, որ դա չի վերաբերվում առաջին անհրաժեշտության ապրանքներին: Փաշինյանն էլ, պատասխանելով Հարությունյանի հարցին, թե օրենսդրական նախաձեռնության հեղինակների նպատակն առաջին անհրաժեշտության ապրանքների սպառողների սոցիալական վիճակի մեղմե՞լն է, ասաց.

«Սոցիալական բեռի ավելացումը արտագաղթի տեմպի ու գործարար միջավայրի խնդիրների ավելացում է նշանակում։ Ամեն անգամ ակցիզային հարկը ավելացնում ենք ինչ-ինչ նպատակով, բայց հաշվի չենք առնում, որ հենց շուկան գնաճի ազդակ է ստանում, 6 անգամ գինը բարձրացնում է ու երբ 10 անգամ գնանկման ազդակ է ստանում, չի իջեցնում այն։ Սա քաղաքական խնդիր է, որը, իմ խորին համոզմամբ, ՀՀ-ում մենաշնորհների «չգոյության» հետ է պայմանավորված։ Ինչո՞ւ եմ ասում չգոյության, որովհետ գիտեք՝ ՀՀ-ում սեքս չկա», - հեգնեց Փաշինյանը։

ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրածը համարեց տրամաբանական, բայց նշեց՝ ֆիննախի կոնցեպցիայի մեջ չի տեղավորվում: Անանյանը մանրամասնեց, եթե ըստ ԵԼՔ-ի առաջարկածի եկամտային հարկի բեռը իջեցնեն, ապա  պետական բյուջեն 15 միլիարդ դրամի եկամուտների կորուստ է ունենալու:

«Եթե միաժամանակ սրա հետ բերեր Ակցիզային հարկերի կամ անուղղակի հարկերի ավելացում, օրինակ՝ ասեր առողջապահության ոլորտում եկեք էսթետիկական վիրաբուժությունը հարկենք, ինչո՞ւ չեք հարկում, եթե այսպիսի առաջարկ հնչեր, կամ անուղղակի հարկերի բեռը ավելացվեր, որը կչեզոքացներ, ես էլ կողմ կլինեի»,-ասաց փոխնախարարը եւ հայտարարեց, որ ԵԼՔ-ի առաջարկած նախագծով վերադառնում են նախկին եկամտահարկին:

Ըստ փոխնախարարի՝ իրենք Հարկային օրենսգրքով տնտեսությանն աջակցելու բավական լայն գործիքակազմ է առաջարկվել: Նա կարևորներից մատնանշեց մեկը, որ 135 հազար գրանցված տնտեսվարող սուբյեկտներից ակտիվ հարկ վճարողը 85 000 է: «Նրանից 60%-ը անհատ ձեռնարկատերեր են, որոնց օրենսգրքով շահութահարկի կանոններից բերել ենք եկամտահարկի փոխարեն շահութահարկ են վճարելու, այսինքն շահույթի 24,6 %-ի փոխարեն 20 տոկոսով է հարկվելու»,-ասաց նա: Բացի այդ, ըստ նրա՝ հարկային բեռի իջեցումը ծանրաբեռնվածություն է բյուջեի համար: Փոխնախարարին ընդհատեց հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը: «Ճիշտ եք ասում, բայց ի՞նչ է, պետական ապարատը կրճատման լուրջ ռեսուրս չունի՞: Եթե մեկն ասում եք, մյուսն էլ ասեք»,-ասաց նա: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը արձագանքեց. «Անհարմար վիճակի մեջ մի դրեք նրան, քաղաքական դեմք չէ»: Փոխնախարարը վրդովվեց. «Ինձ ոչ ոք չի կարող անհարմար վիճակի մեջ դնել»:

Այնուհետ Մելքումյանը նշեց, որ կառավարությունը չի վարում բալանսավորված քաղաքականություն: «Մեկի հաշվին մյուսի հարցն եք լուծում, այսինքն՝ ոչ թե քաղաքացու համար է, այլ քաղաքացու հաշվին: Ասում եք`դու մնա աղքատ, խնդիր չունեմ`արտագաղթելու ես, թե ինչ, ես իմ էքսպերիմենտն անելու եմ, դասագրքային ճշմարտությունը դրել, ուզում եք կիրառել»,- ասաց նա: 

ԵԼՔ-ի ներկայացված նախագիծը, որն առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում` վերականգնելով բենզինի ու սեղմված գազի ակցիզային հարկի նախկին դրույքաչափերը, եկամտային հարկում կատարել փոփոխություններ, արժանացավ հանձնաժողովի անդամների բացասական եզրակացությանը՝ հինգ կողմ եւ հինգ դեմ քվեներով: Վաղը տեղի կունենա ԵԼՔ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը՝ օրակարգում վերոնշյալ նախագիծն է:

Տպել
5606 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին