Ոստիկանները հարցաքննել են Երեւանում նույն բնակարանում ապրող քուրդ եւ հայ ուսանողներին

Ոստիկանները հարցաքննել են Երեւանում վարձակալված մի բնակարանում ապրող երեք քուրդ եւ երկու հայ ուսանողների: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հայտնի դարձավ աղբյուրից: «Վերջիններս ուղղորդված են գնացել այդ բնակարան»,- համոզված են հայ ուսանողները: Մեր աղբյուրը որոշակի մանրամասներ ներկայացրեց կատարվածից:

Ըստ այդմ, սկզբում հայերին են հարցաքննել, հարցրել, թե ինչ գործ ունեն քրդերի հետ: Իրենք էլ պատասխանել են, որ ուսանող են, տան վարձը թանկ է եղել, իրենք էլ որոնել, համատեղ ապրելու ցանկություն ունեցող մարդիկ են գտել, միասին մեկ բնակարան են վարձակալել, որ կարողանան վճարել: Հետո հարցաքննել են նաեւ ազգությամբ քուրդ ուսանողներին: Վերջիններս հայերեն գրեթե չեն խոսում, մի քանի բան են կարողացել ընդամենը հասկացնել ոստիկաններին, ցույց են տվել ուսանողական գրքույկները, ոստիկանները զանգել, ճշտել են, որ չեն ստում, այլեւս Հայաստանում նրանց գտնվելու պատճառների մասին հարցեր չեն տվել:

Հյուրեր, անծանոթ այցելուներ ունեցե՞լ եք՝ ոստիկանների հարցին քուրդ ուսանողները չեն կարողացել պատասխանել, որովհետեւ չեն հասկացել: Հայերից մեկը, սակայն հիշել է, որ մի քանի օր առաջ քուրդ ուսանողների մոտ մի անծանոթ տղա էր եկել, որին մինչ այս տեսած չեն եղել: Ոստիկաններին հայ ուսանողները պատմել են, որ երբ այդ տղան եկել է, իրենք հարցրել են, թե ով է, քրդերն էլ ասել են, որ իրենց ընկերն է: Անծանոթը հայ է եղել, բայց քրդերեն լավ է խոսել: Թե ինչի համար է հյուր եկել եւ ինչ է խոսել ընկերների հետ, չգիտեն:

Այնուհետ իմացել են, որ իրենց բնակարանից հեռանալուց հետո ոստիկանները նրան էլ են հարցաքննել: Նույն բնակարանում ապրող հայ ուսանողները նաեւ նկատել են, որ իրենց քուրդ ծանոթները հեռախոսները գրեթե վայր չեն դնում: Պնդել չեն կարող, բայց ինչքան լսել ու տեսել են, ծնողների հետ են խոսում, խաղում են, կամ ֆիլմ դիտում:

Ոստիկանները հայ ուսանողներին զգուշացրել են իրենց հետ բնակվողներին ուշադիր լինել, անսովոր վարք կամ այցելու ունենալու դեպքում արագ զգուշացնել իրավապահներին: Նաեւ վախեցած ուսանողներին վստահեցրել են՝ կասկածելի բան լինի, տեղյակ կպահեն:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 17-ի համարում: 

Տպել
3349 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է