ԱՄՆ Ազգային հետախուզությունը 2016-ին վրիպեց. խմբագրական

Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը Կոնգրեսում ներկայացրել է հետախուզության ամենամյա զեկույցը, որտեղ անդրադառնում են նաեւ աշխարհի տարբեր թեժ կետերում պատերազմական իրավիճակներին: Ամեն տարվա սկզբին ԱՄՆ հետախուզությունը Կոնգրեսում հանդես է գալիս նման զեկույցով՝ կանխատեսելով, թե որտեղ ինչպես կզարգանան իրադարձությունները: Որպես չկարգավորված հակամարտություն՝ ամեն տարի ԱՄՆ հետախուզությունը անդրադառնում է նաեւ Ղարաբաղյան խնդրին:

Այս անգամ Դեն Քոաթսը զեկուցել է, որ 2018 թվականի ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ բախումների վտանգը պահպանվում է: «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչն իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերը խուսափում են փոխզիջումներից եւ բախվում են աճող ներքին ճնշմանը: Ռազմական արդիականացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող ջանքերը եւ Հայաստանի կողմից ռուսական սպառազինության ձեռքբերումը այն գործոններն են, որոնց հետեւանքով լայնածավալ բախումների վտանգը 2018-ին պահպանվելու է»,-ասված է զեկույցի ղարաբաղյան հակամարտությանը վերաբերվող հատվածում:

Սա, իհարկե, մեծ իրարանցում է առաջացրել Հայաստանում: Երեկ էլ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Արցախում իրավիճակն իսկապես պայթյունավտանգ է, ինչի վկայությունն, ըստ Շավարշ Քոչարյանի, 2016-ի ապրիլյան պատերազմն է: Ստիպված ենք չհամաձայնել փոխարտգործնախարարի հետ, որովհետեւ 2016-ի ապրիլից հետո շատ բան է փոխվել, եւ այս ընթացքում Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը մեզ համոզել են, որ քառօրյա պատերազմից հետո առաջնագծում կատարված փոփոխությունները, ժամանակակից տեխնիկայով վերազինումը, մեր ձեռք բերած նոր զինատեսակները նվազեցնում են բախման հավանականությունը:

Ռազմական էսկալացիայի թիվ մեկ պայմանը կողմերի միջեւ ռազմական հավասարակշռության խախտումն է, ինչի արդյունք էր կոնկրետ ապրիլյան պատերազմը: Բայց այս ընթացքում բազմիցս է ասվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հավասարակշռությունը վերականգնված է կամ մոտ է վերականգնվելուն: Այս ամենն ահա, գումարած մեր զինվորների մարտական ոգին, այն երաշխքիներն են, որոնք պետք է թույլ չտան նոր ապրիլյան պատերազմ կամ առհասարակ որեւէ էսկալացիա: Մենք հակված ենք հավատալ Երեւանի եւ Ստեփանակերտի սույն հայտարարություններին, որովհետեւ այս ընթացքում դրանք նաեւ գործողությունների մեջ են ապացուցվել: Ապրիլյան պատերազմից հետո մինչ օրս Ադրբեջանի ձեռնարկած բոլոր դիվերսիաները տապալվել են, մեր դիրքերին մոտենալու բոլոր փորձերը՝ բնում խեղդվել: Էլ չենք խոսում դիվանագիտական դաշտում տարվող աշխատանքների եւ երկու ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված վերջին պայմանավորվածության մասին, ըստ որի՝ պետք է ընդլայնվի ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակի լիազորությունները, դիտորդների քանակը:

Այդ դեպքում, ի՞նչ է նշանակում՝ իրավիճակը պայթյունավտանգ է: Կամ ի՞նչ է նշանակում ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույցից առաջացած խուճապը:  ԱՄՆ հետախուզությունը 2017-ի համար էլ էր նույն կանխատեսումն արել: «Անջատողական Լեռնային Ղարաբաղ շրջանի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը սրվեց  2016-ի ապրիլին: Երկու կողմում էլ փոխզիջումների գնալու ցանկության բացակայությունը եւ ներքին ճնշումների ավելացումը վկայում են, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը 2017-ին կպահպանվի: Ադրբեջանում շարունակվող տնտեսական ճգնաժամը մարտահրավեր է իշխանության համար եւ այնտեղ այլախոհության ճնշումները կաճեն: Միաժամանակ երկիրը փորձում է հավասարակշռել Ռուսաստանի, Իրանի եւ Արեւմուտքի հետ հարաբերությունները»,-ասված է նախորդ տարվա զեկույցում:

Լայնածավալ ռազմական գործողություններ 2017-ին տեղի չունեցան: Իսկ ահա 2016-ի համար ԱՄՆ հետախուզության կանխատեսումները շատ ավելի մեղմ էին: Այն տարվա համար, երբ իսկապես լայնածավալ ռազմական գործողություններ եղան, հետախուզությունը կանխատեսել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը ԼՂ հիմնախնդրի շուրջ շարունակ բարձր է եղել 2015-ին: Բաքվի կողմից ռազմական ուժի համալրումը տնտեսական պայմանների վատթարացման պայմաններում մեծացնում է հակամարտության սրման հավանականությունը 2016-ին»:

Հակամարտության սրումն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունները նույն բանը չեն: Այնպես որ, այն ժամանակ, երբ պետք էր կանխատեսել եւ կանխել լայնամասշտաբ ռազմական գործողությունները, ԱՄՆ հետախուզությունը վրիպեց: Հասկանում ենք, որ ՌԴ-ԱՄՆ չնահանջող լարվածության ֆոնին ԱՄՆ-ի համար խնդիր է, որ ՀՀ-ն ՌԴ-ից զենք է ձեռք բերում, նույնիսկ պատժամիջոցների տակ ընկնելու վտանգի տակ ենք հայտնվել, բայց ԱՄՆ հետախուզությունում լավ են հասկանում, որ ՀՀ-ին նման հնարավորությունից զրկելուց մինչեւ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը մեկ քայլ է: Դա պատերազմի տանող ամենամոտ ճանապարհն է:

Ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծ կլինի միայն մի պարագայում, եթե բոլոր կողմերի շահերը այս հարցում համընկնեն: ԱՄՆ-ն իր շահերի համար, օրինակ, ՀՀ-ին զրկի ռուսական զենքից, ՌԴ-ն ղարաբաղյան խնդիրը իր համար ավելի կարեւոր հարցի հետ փոխանակի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն էլ ռազմական գործողությունների միջոցով ներքին հարցեր կարգավորեն: Վերջիններս առաջիկայում ցմահ ղեկավար դառնալու խնդիր պետք է լուծեն, իսկ նման նպատակների համար սահմանային բախումները միշտ էլ օգտակար են եղել՝ ներքին ընդվզումը ճնշելու եւ անկայունություն թույլ չտալու համար: Սա, իհարկե, իրադարձությունների վատագույն սցենարն է, որին ցանկանում ենք չհավատալ:

Տպել
7772 դիտում

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան