Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

ԱՄՆ-ն որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, որ պատրաստվում է սանկցիաներ կիրառել Ռուսաստանի մի շարք ընկերությունների նկատմամբ` այդ թվում Հայաստանին սպառազինող ընկերության: 

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ընդունած սանկցիների ու Արցախյան հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ մեր հարցերին պատասխանեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

-Պարոն Սաֆարյան, ԱՄՆ-ն սանկցիաներ կիրառելիս հաշվի կառնի՞ Հայաստանի ու հարևան երկրների ռազմական դրությունը:

-Միացյալ Նահանգները, ընդհանուր առմամբ, սանկցիաներ կիրառելով փորձում է ազդել Ռուսաստանի քաղաքականության վրա: Եվ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը իրենց քաղաքականություններով բացեն հարթակներ, որտեղ կթուլացվի ամերիկյան քաղաքականության ազդեցությունը Ռուսաստանի նկատմամբ, եւ խողովակ բացեն Միացյալ Նահանգների պատժամիջոցային քաղաքականությունը թուլացնելու՝ հօգուտ Ռուսաստանի, այդ դեպքում միանշանակ կարժանանան լավ վերաբերմունքի՝ ԱՄՆ-ի կողմից: Որովհետև կստացվի, որ Միացյալ Նահանգները իզուր է կրառում մի քաղաքականություն, որը հաղթահարելու ձևեր Ռուսաստանը գտնելու: Եվ քանի որ սանկցիաները վերաբերում են որոշակի սեկտորների՝ բանկային, ռազմաարդյունաբերական, նավթագազային ձեռնարկությունների , բնականաբար, այդ դաշտում՝ հատկապես ռուսական ընկերությունների հետ համագործակցության առումով Հայաստանի ընկերությունները եւ իշխանությունը պետք է շրջահայաց լինեն: ԱՄՆ-ն իհարկե հրաշալի գիտի «Գազպրոմ»-ի եւ «Ռոսնեվտ»-ի ներկայացվածության մակարդակը Հայաստանում, դա նրանց համար գաղտնիք չէ: Երբ ԱՄՆ-ն 2014-ից հետո սահմանեց պատժամիջոցներ, նրանք Հայաստանի նկատմամբ առանձնապես որևէ կոշտ վերաբերմունք չցուցաբերեցին՝ լավ իմանալով եւ՛ Հայաստանի կախվածության չափը, եւ՛ Ռուսաստանի Կարևորությունը՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում: Խնդիրն այն գործարքների դաշտում է, որոնք, օրինակ, կարող են պատժվելու առիթներ տալ, իսկ Հայաստանում պետք է այդ գործարքներից ձեռնպահ մնալ: Քանի որ նավթագազային ոլորտը թափանցիկ է, այնուամենայնիվ այն ռազմական, կամ պաշտպանական, կամ անվտանգային ոլորտ չէ, որտեղ գործարքները եւ դրանց մանրուքները թափանցիկ լինեն, Միացյալ Նահագների կառավարությունը հարկ է համարել ուղղակի զգուշացնել Հայաստանի Կառավարությանը, որ այդպիսի գործարքներից ձեռնպահ մնանք: Մնացածին իրենք, անշուշտ, կհետևեն: Հայաստանն, ըստ էության, ձև ունի այդ ռիսկերն իր գլխին չկուտակելու, որովհետև, ամեն դեպքում դրանց շրջանցելու ձևեր կան:

-Իսկ այդ պատժամիջոցների կիրառման դեպքում մենք սպառազինման համար այլընտանք կունենա՞նք՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանն, ամեն դեպքում, մեզ ներքին գներով է վաճառում զինամթերքը:

-Այդքան սպառազինում ձեռք բերելու խնդիր չէ, որքան այդ ձեռնարկություններին փոխառության միջոցներ տրամադրելը: Տարիներ շարունակ, օրինակ Հայաստանում, Ռուսաստանին պատկանող ձեռնարկությունների համար Եվրոպական վերակառուցման բանկից վարկ էին վերցնում՝ պետության անունից, պետության երաշխավորությամբ՝ ճիշտ է, Հայաստանում գործող, բայց Ռուսաստանին պատկանող ձեռնարկությունների համար, որոնցից է օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցը: Այնպես չէ, որ ցանկացած տեսակի շփումն արգելված է պատժամիջոների տակ գտնվող ընկերությունների հետ: Տասնչորս թվականից հետո ռուսական ընկերությունները Հայաստանում ակտիվներ էլ ստացան, ինչպես օրինակ Հայ-ռուս գազարտի բաժնետոմսերն էին: Բայց սա Միացյալ Նահանգների համար խնդիր չառաջացրեց: Միգուցե հաճույքով չընդունեցին, բայց ԱՄՆ-ն դրա համար Հայաստանին չպատժեց: Այլ բան կլինի, եթե Ռուսաստանը փորձի Հայաստանի ձեռքերով փոխառություններ, վարկեր կամ այլ միջոցներ ձեռք բերել և օգտագործել: Կոնգրեսի կողմից ընդունված և ԱՄՆ նախագահի կողմից հաստատված սանկցիաներում սահմանվում են այնպիսի ակտեր, որոնց դեպքում պատժամիջոցներ սպառնում են ոչ միայն ռուսական ընկերություններին, այլ նաը նրանց հետ համագործակցող երկրների նկատմամբ: Պարզապես պետք է հասկանալ, թե որ գործարքներից է պետք զերծ մնալ:

-Պարոն Սաֆարյան, հիմա մի շարք գործիչներ կարծում են, որ սահմանային լարվածություն է սպասվում: Մասնավորապես` երեկ Շավարշ Քոչարյանն ասել է, որ Արցախում իրավիճակն այս պահին պայթյունավտանգ է: Դո՞ւք ինչ եք կարծում, ինչ զարգացումներ են սպավում:

-Եթե Միացյալ Նահագները օղակը անընդհատ սեղմում է Ռուսաստանի շուրջ,  իսկ նրանք միջոցների խնդիր ունեն, Ռուսաստանի համար պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը: Սա առաջին ռիսկն է, երբ Ռուսաստանն այլ տեղերից գումարներ չի կարողանում աշխատել: Ռուսաստանի իրական կամպանիան ոչ միայն աշխարհաքաղաքական նպատակներ ուներ, ասենք` Միացյալ Նահանգների դեմ դուրս գալը, Մերձավոր արեւելքում որոշողի ստատուս ձեռք բերելը, այլ նաև սեփական սպառազինությունները աշխարհին ցույց տալու եւ դրանց համար հաճախորդներ հավաքագրելու: Այդ գովազդն ուղղակի բացահայտ արվում էր: Պուտինը քանի անգամ հպարտացավ, որ Սիրիայում այդ սպառազինությունները լավագույնս փորձություն են անցել, և այլն, և այլն: Այս կտրվածքով, եթե Ռուսաստանը նավթի, գազի միջոցներով չի բավարարվում, ինքն ինչ-որ ձևով պետք է գումար աշխատի, և մնում է պատերազմը: Իսկ ընտրությունը մեծ չէ, մանավանդ, որ Ադրբեջանն, այսպես ասած, դռանը կանգնած, քսակը լիքը սպասում է: Սա պատերազմի ռիսկի մի գործոնն է: Երկրորդը` Մինսկի խումբը տակավին չի կարողացել վերագտնել իր էֆեկտիվ գործառույթները` հակամարտությունը կառավարելու, երրորդը` Ադրբեջանը շարունակում է հոխորտալ, անգամ Երևան մտնելու սպառնալիքներով հոխորտալ: Եվ այսպես շարունակ: Ռիսկերը շատ են իհարկե: Բայց ասել, թե դա անպայման տեղի կունենա, կամ կլինի առաջիկա ամիսներին, դա բավականին բարդ է:

-Ադրբեջանի ընտրությունների մասով ի՞նչ կասեք, հնարավո՞ր է, որ Ալիևն արտահերթ ընտրություններ նշանակեց, որպեսզի ինքը շարունակի զբաղվել հակամարտության հարցով:

-Ինչ կլինի Ադրբեջանի ընտրություններից հետո, ինչ կստիպի կամ կթելադրի Ալիևին անել հետընտրական իրավիճակը, սա կերևա անմիջապես ընտրություններից հետո: Ակնհայտ է մի բան` Ադրբեջանը գտնվում է մեծ փնտրտուքի մեջ, թե ինչ ստրատեգիայով, ինչ ռազմական եղանակով լուծի խնդիրը: Որովհետև նա մինչ այժմ մի քանի ստրատեգիա փորձարկել է: Այժմ ինքը խնդիր ունի, որովհետև նախորդ տարիներին գործարկած իր մեթոդներից որևէ մեկը թույլ չի տվել կամ չի ներշնչել, որ ինքը խնդիրը կլուծի հարյուր տոկոսով: Անգամ Ապրիլյան պատերազմը նրան չի մխիթարում` մի կողմ թողած հրապարակային դաշտում քարոզչությունը, թե իրենք հաղթել են: Ինքն էլ լավ գիտի, որ պատերազմի մոդելով չի կարող լուծել Ղարաբաղի խնդիրը: Հետևաբար, ռիսկերը շատ են: Ալիևը փորձում է սեփական հասարակությանը հավատացնել, որ ինքն այս խնդիրը լուծող տղա է, որ ինքն այս խնդիրը չի մոռացել, որ Ապրիլյան պատերազմը միայն մի մաս է, և որ եթե իրեն ընտրեն, ինքը հաջորդ քայլերն էլ կանի: Արտաքին աշխարհին էլ ուզում է հասկացնել, որ իր հետ զգույշ խաղան և այլն: Շատ պատճառներ կան: Բայց, թե ինչ իրավիճակ կստեղծվի Ադրբեջանի ընտրություններից հետո, միջազգային ինչպիսի ռեակցիա կլինի, դրանք Ալիևին ինչի կդրդեն, այդ մասին դեռ դժվար է ասել:

-Պարոն Սաֆարյան, իսկ հայաստանյան ընտրությունների հարցը ինչպիսի՞ դեր կխաղա հակամարտության հարցում, ավելի կոնկրետ` եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետ:

-Հայաստանում ընտրությունները վաղուց ավարտվել են: Այն, ինչ լինելու է, համարել ընտրություններ` լուրջ չէ: Որովհետև կա նախագահի մեկ թեկնածու, իր հանդիպումներն են արդեն: Սրանք արդեն իսկ ընտրված նախագահի ներկայացման արարողություններ են ընդամենը: Իսկ Սարգսյանի վարչապետ լինելու մասով` ակնհայտ է, որ ապրիլին գործ կունենանք ընդամենը ուժի տեղափոխման հետ` Բաղրամյանից դեպի Հանրապետության հրապարակ կամ Մելիք Ադամյան, և ոչ ավելին: Այնսպես որ առանձնապես մեծ ազդեցություն չեն ունենա: Համահանրապետական ընտրական թոհուբոհ չկա, անորոշություն չկա բացարձակապես: Եղել է միայն անորոշության պատրանք, ինչը բնորոշ է լինում ընտրական շրջաններին: Իսկ հիմա անգամ անակնկալ ստրատեգիաների ռիսկեր չկան: Նույն իշխանությունն է, նույն դերակատարներն են, նույն մարդն է` իր հայտնի սկզբունքներով: Ադրբեջանի ընտրությունները շատ ավելի կարող են ազդել, քան հայաստանյան ընտրությունները:

ՀայԱրփի Բաղդասարյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:

Տպել
10814 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է