Դստեր հետ կամրջից նետված կինը ԱԻՆ-ի կրճատումների տակ է ընկել, աշխատանքը կորցրել

Երեւանում երեկ արտառոց ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել. Դավթաշենի կամրջից նետվել է 37-ամյա Գայանե Հ.-ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ:

Դեպքի վայրում աշխատող իրավապահները հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ այս փուլում ասելու ոչինչ չունեն: Ականատեսների հետ նույնպես, որքան հասկանալի դարձավ, նրանք դեռ չէին զրուցել:

Մեզ հաջողվեց պարզել, որ Գայանեն ու Անահիտը Երեւանի բնակիչներ էին: Գայանեն ամուսնալուծված էր եւ ապրում էր ծնողների հետ: Հարեւանները, որոնք անակնկալի էին եկել կատարվածից, նշում էին, որ շատ համեստ ու կարգին ընտանիք է, բայց ապրում են մեկուսացած՝ շենքի բնակիչների հետ գրեթե չշփվելով: Մայրն ու դուստրը վերջին երեք օրերին համարվել են անհետ կորած: Նրանց անհետանալու մասին Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են հարազատները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը, որ կամրջից նետված կինն աշխատում էր այս գերատեսչությունում: Մանրամասնեցին, որ «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակից էր, գործի էր ընդունվել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Հարցին, թե արդյո՞ք նա չի խոսել որեւէ խնդիր ունենալու մասին կամ արդյոք որեւէ օգնություն-աջակցություն չի՞ խնդրել, նախարարության լրատվական ծառայությունից բացասական պատասխան տվեցին: Ասացին նաեւ, որ եռօրյա բացակայությունից առաջ Գայանե Հ.-ն աշխատավայրում ոչինչ չի ակնարկել, աշխատանքի չներկայանալու մտադրության մասին չի զգուշացրել:

Ավելի ուշ տեղեկացանք, որ Գայանե Հ.-ն, ինչպես նաեւ նրա մայրը, արտակարգ իրավիճակների նախարարությունում են աշխատել բավական վաղուց: Աշնանը երկուսի հաստիքներն էլ, ի թիվս բազմաթիվ այլ հաստիքների, համարվել են կրճատման ենթակա: Բայց Գայանեն դիմել է նախարարին, ներկայացրել իրենց ընտանեկան կարգավիճակը, խնդրել միանգամից երկուսին գործազուրկ չդարձնել: Նախարարն ընդառաջել է, եւ Գայանեին այլ աշխատանք առաջարկել, որտեղ էլ փաստորեն աշխատել է մինչեւ վերջին օրերը: Այս նոր աշխատանքի համար նա, սակայն շատ ավելի քիչ է վճարվել՝ չնչին աշխատավարձ:

Ինչ վերաբերում է երեխային, նրա դպրոցում նույնպես ցնցված են տեղի ունեցածից: Մեզ հաջողվեց պարզել, որ աղջնակի այս վերջին բացակայությունների մասին եւս այստեղ նախապես տեղեկացված չեն եղել ու այս ընթաքցում անհանգստացել են նրա համար: Ի դեպ, մոր հետ կամրջից նետված Անահիտը սովորում էր երեւանյան այն նույն դպրոցում, որտեղ աշխատող ուսուցիչներից մեկը օրեր առաջ ինքնասպանություն էր գործել:

Երեկ երբ «Հայկական ժամանակի» թղթակիցը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքրվել է, թե դեպքի պահին որտեղ են եղել Դավթաշենի կամրջի վրա ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակցիները, եւ ինչու չի կանխվել մոր եւ դստեր ինքնասպանությունը, նրան պատասխանել են, որ ընթանում է քննություն, որի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման համաձայն, Դավթաշենի, ինչպես նաեւ Հաղթանակի եւ Կիեւյան կամուրջներն ընդգրկված են ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շինությունների ցանկում: Նաեւ հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ոստիկանները չեն գտնվում հերթապահության վայրում:

Նրանք չգիտես որտեղ էին նաեւ 2017 թվականի մայիսին տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ, երբ 13-ամյա երեխան ընկել էր Դավթաշենի կամրջից ու մահացել: Կարատեիստ տղան քայլելիս է եղել կամրջի երկաթե արգելափակոցների վրա եւ հանկարծակի վայր է ընկել:

ՀՀ քննչական կոմիտեն երեկոյան հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1981թ. ծնված Գայանե Հ.-ի եւ նրա դստեր մահվան դեպքի առթիվ։ Նախնական վարկածով՝ կինը եւ նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Դավթաշենի կամրջից ընկնելու հետեւանքով։

Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրասված նյութերում առերեւույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ, Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեջբերված առաջին հոդվածը վերաբերում է «ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելուն», երկրորդ հոդվածում նշվում է. «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 16-ի համարում:

Տպել
10670 դիտում

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»