Կարատեն դա այն է, որ անտեղի որեւէ մեկին չի շպրտում. Գրիգորիչը՝ Գոռ Վարդանյանի արարքի մասին

Փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում՝ ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցած քաշքշուկի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Գալուստ Սահակյանի հետ:

- Պարոն Սահակյան, ի՞նչ կարծիք ունեք Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին:

Դա ինձ համար ընդունելի տարբերակ չի, որ ավագանիների նիստի ժամանակ նման իրավիճակներ լինեն: Չեմ էլ կարծում, որ դա բնորոշ է մեր իրականության համար: Ինձ թվում է համապատասխան մարմինները կնայեն եւ ճիշտ եզրակացության կգան:

- Իսկ հայ կնոջը վայե՞լ էր նման պահվածքը:

Ընդհանրապես, եթե խոսքը գնում է հայ կնոջն, ապա սազական չէ, բայց նաեւ նրանք քաղաքական գործիչներ են եւ յուրաքանչյուրն իր տարբերակումներն ունի իրականության նկատմամբ: Մտածել էին այդպես հանդես գալ: Իմիջայլոց ասեմ, եթե նման տեսակի նյութ են բերում եւ, որը բավականին տհաճ է մարդկանց համար դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է: Նման խնդիրներ պետք է չառաջանան: Առավել եւս, եթե նման որեւիցե խնդիր կա, ապա կարելի է համապատասխան մարմինների դիմել՝ արդարադատության նախարարությանը ու այդ խնդիրը կլուծվեր: Ի՞նչ կապ ուներ Երեւանի քաղաքապետարանը, ես կարծում եմ տեղին չէր այդ ամենը:

- Ավագանու ՀՀԿ անդամների արարքը տղամարդուն վայե՞լ էր:

Ես ախր այնտեղ չեմ եղել:

Դեպքի վայրից այդքան տեսանյութեր հրապարակվեց...

Այդ տեսանյութն ամեն մի տեղ տարբեր ձեւի է ցույց տալիս: Եթե մեկը մյուսի վրա բան է ուզում լցնել բնական է, որ բոլորը խառնվում են իրար:

- Մի քանի օր առաջ ակտիվիստները Բելգիայի վարչապետի վրա մայոնեզ լցրեցին՝ ի նշան բողոքի:

Մենք հայ ենք, հայի մտածելակերպով պետք է առաջ շարժվենք:

- Բայց չեք կարծու՞մ, որ Երկիր Ծրանիի խմբակցության անդամների քայլը բողոքի արտահայտման մի ձեւ էր:

- Մեզ համար բողոքի արտահայտման ձեւերը մեծ նշանակություն ունեն, բայց մենք գնում ենք ամուր պետություն, ամուր սահմաններ, ամուր մտածողություն ունենալու համար: Նման երեւույթները մեր ազգին հարիր երեւույթներ չեն:

- Պարոն Սահակյան, իսկ տեսա՞ք, թե քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն ինչպես է ԵԾ-ի կին ավագանուն վերցնում եւ դուրս հանում: Ֆեյսբուքահայությունը որակեց, որ գրեթե շպրտում է:

Ասեմ հետեւյալը՝ կարատե մասնագիտությունը դա այն է, որ երբեք անտեղի տեղը որեւէ մեկին չի շպրտում: Թեեւ չեմ հավատում, որ շպրտած լինի:

Տպել
7535 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է