Հունաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ին բողոք է ներկայացել ընդդեմ Թուրքիայի

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական Hurriet թերթի տեղեկացմամբ՝ պատճառը Քարդաք կղզու մոտ թուրքական եւ հունական ռազմածովային ուժերի միջեւ գրանցված լարվածությունն է։

Բելգիայում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների համաժողովի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր  քարտուղարի եւ իր պաշտոնակիցների հետ ունեցած երկու հանդիպումների ժամանակ Կամմենոսը միջադեպի հետ կապված տեսաձայնագրություններ է ներկայացրել։

«Ես ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարներին տեղեկություններ հաղորդեցի վերջին օրերին Թուրքիայի՝ հատկապես Քարդաքի տարածքում դրսեւորած պահվածքի եւ այն լարվածության մասին, որի պատճառը նախագահ Էրդողանի եւ թուրք պաշտոնյաների հայտարարություններն են»,- նշել է հույն նախարարը։

Կամմենոսն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներխուժելով հունական ծովային տարածքներ՝ Թուրքիան, փաստորեն, ներխուժում է նաեւ Եվրամիության ծովային տարածքը։ «Արդեն հասկանալի է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում իրեն բոլորովին էլ հարեւանի և գործընկերոջ պես չի պահում», - հավելել է նա։

«Քարդաքի կղզիները հունական կղզիներ են։ Հունական առափնյա անվտանգության եւ ռազմածովային ուժերն այնտեղ են եւ ազգային ինքնիշխանության հարցում հետքայլ անելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն բացահայտ դիրքորոշում կդրսևորեն»,- հայտարարել է Կամմենոսը։

Նշենք, որ տվյալ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին հետեւող Եվրամիությունը շարունակում է այս հարցում հանդես գալ ընդդեմ Թուրքիայի։ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը իր հերթին հայտարարել է, որ կտրականապես դեմ է հունական հարցում Թուրքիայի դրսեւորած վարքին։

Հիշեցնենք, որ այս նույն միջադեպի հետ կապված, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել էր Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը, ինչը Թուրքիայում աղմուկի պատճառ էր դարձել, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն էլ իր հերթին հայտարարել էր, որ Քարդաք կղզու հատվածում միջադեպի սադրողը եղել է հունական նավը, որը «վտանգավոր մանեւրեր է արել Էգեյան ծովում:

Տպել
2792 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին