Թող դեռ բարով-խերով գամ խորհրդարան, մնացածը արդեն պարզ կլինի․ Տաճատ Վարդապետյան

Ինչպես երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ առաջադրվել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։ 

Սահմանադրական դատարանը կազմված է ինը անդամից, որից հինգին նշանակում է Ազգային ժողովը, չորսին՝ Հանրապետության Նախագահը։ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ անդամի թափուր պաշտոնում նշանակելու համար առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Ըստ Սահմանադրական դատարանի մասին օրենքի՝ Սահմանադրական դատարանի կազմավորումից հետո երեսնօրյա ժամկետում, Ազգային ժողովի կողմից սահմանադրական դատարանի նախագահ չնշանակելու դեպքում Հանրապետության Նախագահը նշանակում է սահմանադրական դատարանի նախագահ։ Հանրապետության Նախագահը սահմանադրական դատարանի նախագահ է նշանակում սահմանադրական դատարանի կազմից։

Հրայր Թովմասյանից հետո ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդն ԱԺ նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանն է։ 

Մեր հարցերին պատասխանեց Տաճատ Վարդապետյանը։

- Պարոն Վարդապետյան, այսօր Հրայր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ՀՀԿ համամասնական ցուցակում հաջորդը դուք եք, գալո՞ւ եք ԱԺ, թե՞ ինքնաբացարկ եք հայտարարելու։

- Եթե առաջարկություն ստանամ, գալու եմ, անպայման։

- Ցուցակով հաջորդը դուք եք, պարոն Վարդապետյան։

- Ելնելով այդ տրամաբանությունից, հավանաբար։

- Իսկ ինչ-որ փոփոխություններ, նոր օրենսդրական նախաձեռնություններ արդեն նախատեսե՞լ եք անել։

- Ոչ, պարզապես տրամադրված եմ առաջարկի դեպքում վերադառնալ խորհրդարան, եւ զբաղվել ակտիվ օրենսդիր աշխատանքով։ Իհարկե, գործունեության առանցքում են լինելու իմ հայրենի եզերքի՝ Ջավախքի, վիրահայության խնդիրները։

- Ներկա խնդիրներին անդրադարձ կատարելո՞ւ եք՝ կապված Երեւանի ավագանիում կատարված բռնության հետ, թանկացումների հետ։

- Ես այս պահին, անկեղծ ասած, կոնկրետ դեռ չեմ դասակարգել, թե ինչին եմ անդրադարձ կատարելու։ Թող դեռ բարով-խերով գամ խորհրդարան, մնացածն արդեն պարզ կլինի։

ՀՀԿ համամասնական ցուցակում Տաճատ Վարդապետյանին հաջորդում է ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։ Վերջինիս էլ հաջորդում է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը:

                                                                                                    Նիկոլայ Ավետիսյան

Տպել
1797 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել